Դանիելա Սթիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանիելա Ստիլից)
Դանիելա Սթիլ
Danielle Steel
Ծննդյան անունանգլ.՝ Danielle Fernandes Dominique Schülein-Steel
Ծնվել էօգոստոսի 14, 1947(1947-08-14)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Գրական անունDanielle Steel
Մասնագիտությունվիպասան, մանկագիր և գրող
Լեզուամերիկյան անգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց, Թիշչ արվեստի դպրոց և Lycée Français de New York?
Ժանրերսիրավեպ և դրամա
Պարգևներ
ԱմուսինThomas Perkins?, Claude-Éric Lazard?, Danny Zugelder?, William George Toth? և John Traina?
ԶավակներNick Traina?, Vanessa Danielle Traina?, Maximilian John Traina?, Zara Alexandra Traina?, Beatrix Lazard Seidenberg?, Samantha Traina? և Victoria Traina?
Изображение автографа
Կայքdaniellesteel.com
 Danielle Steel Վիքիպահեստում

Դանիելա Ֆերնանդա Դոմինիկա Մյուրել Էմիլի Շուլեյն-Սթիլ (անգլ.՝ Danielle Fernande Dominique Muriel Emily Schuelein-Steel, ծնվ. օգոստոսի 14, 1947(1947-08-14)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), բազմաթիվ վեպերի հեղինակ, որոնք դարձել են բեսթսելլերներ։ Նրա հրատարակած գրքերի տպաքանակը ներկայումս կազմում է ավելի քան 550 միլիոն օրինակ։ Նրա վեպերը 412 շաբաթ գտնվել են «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլերի ցուցակում, իսկ 23-ը էկրանավորվել են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելա Սթիլը ծնվել է ձեռնարկատեր Ջոն Շուլեյն-Սթիլի և պորտուգալացի դիվանագետի դուստր Նորմա դե Կամարա Սթոն-Ռեյսի ընտանիքում[10][11][12]։ Մանկությունն անցկացրել է Ֆրանսիայում, ծնողների հետ։ Նա հաճախ է ներկա գտնվել ճաշկերույթների և ընդունելությունների, ինչը թույլ է տվել նրան ճանաչել հարուստների և հայտնիների աշխարհը ներսից։ Երբ աղջիկը յոթ տարեկան է եղել, նրա ծնողները բաժանվել են։ Դրանից հետո նա հոր հետ գնացել է Նյու Յորք, իսկ մայրը մնացել է Եվրոպայում։ Դանիելայի դաստիարակությամբ լիովին զբաղվել է Ջոն Շուլեյնը։ Դեռ մանկուց գրել է պատմվածքներ, իսկ դեռահաս տարիքում սկսել է գրել բանաստեղծություններ։ Միջնակարգ կրթությունը ապագա գրողը ստացել է Ֆրանսիայում, 1963 թվականին ավարտել է դիզայնի դպրոցը։ 1963 թվականից 1967 թվականներին նա սովորել է Նյու Յորքի համալսարանում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին, երբ Դանիելան ընդամենը 18 տարեկան էր, ամուսնացավ բանկիր Քլոդ Էրիկ Լազարդի հետ։ Նա շարունակեց ուսումը համալսարանում և սկսեց գրել իր առաջին վեպը։ Իր դուստր Բեատրիսի ծնվելուց հետո, 1968 թվականին Ստիլը դարձավ քոփիռայթեր (copywriter) գովադային գործակալությունում, հետո աշխատեց որպես մենեջեր Սան Ֆրանցիսկոյում։ Հաճախորդները գոհ են լինում մամլո հաղորդագրություններով և նախագծերով, որոնք գրում էր Դանիելա Սթիլը։

Հարաբերություններն ամուսնու հետ ավարտվում են հարսանիքից ինը տարի անց։ Ամուսնալուծությունից առաջ լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Տունը»։ Այդ աշխատանքում կան տարրեր, որոնցով այժմ կարդացողը ճանաչում է վարպետի «ձեռագիրը»։ Դրանք հիմնականում ընտանեկան արժեներն են, անցյալում տեղի ունեցած իրադարձությունները և հերոսների ողբերգական ճակատագրերը։

Սթիլը կրկին ամուսնացավ։ Այս անգամ նրա ընտրյալը դարձավ Դենի Զուգելդերը։ Նրանց հարաբերությունները շուտ ավարտվեցին։ Նրա հաջորդ ամուսինը դարձավ նախկին թմրամոլ Ուիլյամ Տոտը։ Շուտով Դանիելան որդի ունեցավ՝ Նիկոլասը, որից հետո բաժանվեց ամուսնուց։ Այս ամենը դարձավ իր հաջորդ՝ «Կրքի խոստում» վեպի հիմքը, որում գլխավոր հերոսուհին սիրահարվում է թմրամոլի։ Մյուս վեպում՝ «Հիշողություն»-ը նկարագրում է կնոջ վախը և ցավը, ով փորձում է օգնել թմրամոլ ամոուսնուն։

Գրողը լավատեսությամբ է նայում ապագային և ամուսնանում է չորրորդ անգամ 1981 թվականին Ջոն Թրեյնայի հետ։ Նա որդեգրում է Դանիելայի որդուն՝ Նիկին և տալիս է նրան իր ազգանունը։ Դանիելան էլ իր հերթին որդեգրում է Ջոնի երեխաներին՝ Թրևորին և Թոդին։ Սթիլը և Ջոնը հինգ երեխա են ունենում՝ Սամանտան, Վիկտորիան, Վանեսսան, Մաքսը և Զառան։

Դանիելա Սթիլը փորձում է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Նա գրում է գիշերները և քնում է ընդամենը չորս ժամ։

Նիկոլաս Թրեյնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելա Սթիլի որդի Նիկ Թրեյնան վոկալիստ է եղել Link 80 խմբում։

1993 թվականին Սթիլը դատի տվեց այն գրողին, ով իր գրքում բացահայտել էր այն, որ Նիկի կենսաբանական հայրը իրականում Ուիլյամ Տոտն է, ոչ թե Ջոն Թրեյնան։ Սակայն դատավորը համարեց, որ քանի որ Դանիելա Սթիլը հրապարակային անձ է, գործը չի ենթարկվում «գաղտնի որդեգրության» օրենքին, և այդ պատճառով գիրքը տպագրվեց։

Գրողի երեխաները մինչ այդ չգիտեին, որ իրենց եղբայր Նիկը որդեգրված է եղել Ջոնի կողմից։ Սթիլը գրքի հեղինակին մեղադրում է իր ամուսնությունը ոչնչացնելու մեջ։ Այս ամենից հետո Սթիլը գրում է «Չար կանխամտածություն» վեպը, որտեղ հերոսուհու երջանիկ ամուսնությունը կործանվում է այն պատճառով, որ բացահայտում են իր անցյալի մասին այն գաղտնիքը, որ նա թաքցնում էր երկար տարիներ։

Նրա որդի Նիկոլասը, ով հայտնվեց սկանդալի կենտրոնում, ինքնասպանություն գործեց 1997 թվականին։ Ավելի շուտ նրա մոտ ախտորոշվել էր մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ։ Որպես հիշատակ սիրելի որդու մասին Դանիելա Սթիլը գրեց «Նրա վառ լույսը» գիրքը։ Նա նաև հիմնեց Նիկ Թրեյնի անվան հիմնադրամ, որը օգնում է հոգեկան խանգարումներով մարդկանց։

Կյանքը շարունակվում է[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիլը ամուսնացավ հինգերորդ անգամ, սակայն իր և ֆինանսիստ Թոմ Փերքինսի ամուսնությունը ավարտվեց 1999 թվականին։

2003 թվականին Դանիելան բացեց գեղարվեստական սրահ Սան Ֆրանցիսկոյում։ 2006 թվականին նա վաճառքի հանեց «Դանիելա» օծանելիքը։ Այդ բուրմունքը՝ ստեղծված հատուկ տիկին Ստիլի ընթերցողների համար, միայն մի քանի խանութում է վաճառվում։

Գրողն ապրում է Սան Ֆրանցիսկոյում, նրա վեպերի մեծամասնության գործողությունները տեղի են ունենում այնտեղ։

2013 թվականին դարձել է Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր[13]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 «Վերադարձ տուն» / Going Home
  • 1977 «Կրքի խոստում» / Passion's Promise (Golden Moments)
  • 1978 «Այժմ և հավիտյանս» / Now and Forever
  • 1978 «Խոստում» / The Promise
  • 1979 «Կրքի եղանակ» / Season of Passion
  • 1979 «Ամռան վերջ» / Summer's End
  • 1980 «Մատանին» / The Ring
  • 1981 «Պալոմինո» / Palomino
  • 1981 «Սիրել կրկին» / To Love Again
  • 1981 «Հիշողություններ» / Remembrance
  • 1981 «Սիրողը/ Loving
  • 1982 «Խաչմերուկներ» / Crossings
  • 1982 «Միայն մեկ անգամ կյանքում» / Once In A Lifetime
  • 1983 «Թերսթոնների տունը» / Thurston House
  • 1983 «Փոփոխություններ» / Changes
  • 1983 «Կատարյալ անծանոթ» / A Perfect Stranger
  • 1984 «Փակ շրջան» / Full Circle
  • 1984 Love: Poems
  • 1984 Having a Baby
  • 1985 «Ընտանեկանալբոմ» / Family Album
  • 1985 «Գաղտնիքներ» / Secrets
  • 1986 «Ճանապարհորդությունների ծարավ» / Wanderlust
  • 1987 «Լավ բաներ» / Fine Things
  • 1987 «Կալեյդոսկոպ» / Kaleidoscope
  • 1988 «Զոյա» / Zoya
  • 1989 «Աստղ» / Star
  • 1989 «Հայրիկ» / Daddy
  • 1990 «Նամակ Նամից» / Message from Nam
  • 1991 «Սրտխփոց» / Heartbeat
  • 1991 «Ավելի մեծ սեր չի լինում / No Greater Love
  • 1992 «Ակնեղեն» / Jewels
  • 1992 «Օրհնանքներ» / Mixed Blessings
  • 1993 «Առևանգված» / Vanished
  • 1994 «Պատահար» / Accident
  • 1994 «Պարգև» / The Gift
  • 1994 «Թևեր» / Wings
  • 1995 «Կայծակ» / Lightning
  • 1995 «Հինգ օր Փարիզում» / Five days in Paris
  • 1996 «Չար կանխամտածություն» / Malice
  • 1996 «Լուռ պատիվ» / Silent Honor
  • 1997 «Ռանչո» / The Ranch
  • 1997 Special Delivery
  • 1997 «Ուրվականը» / The Ghost
  • 1998 «Երկար ճանապարհ դեպի տուն» / The Long Road Home
  • 1998 «Քլոնը և ես» / The Klone and I
  • 1998 His Bright Light: The Story of Nick Traina
  • 1998 «Պատկեր հայելում» / Mirror Image
  • 1999 «Կծու մեղր» / Bittersweet
  • 1999 «Տատիկ Դանը» / Granny Dan
  • 1999 «Անդիմադրելի ուժեր» / Irresistible Forces
  • 2000 «Հարսանիքը» / The Wedding
  • 2000 «Տունը՝ Հույսի փողոցում» / The House on Hope Street
  • 2000 «Ճանապարհորդություն» / Journey
  • 2001 «Միայնակ արծիվ» / Lone eagle
  • 2001 Leap of Faith
  • 2001 «Համբույրը» / The Kiss
  • 2002 «Տնակը» / The Cottage
  • 2002 «Մայրամուտ Սեինթ Թրոփում» / Sunset in Saint Tropez
  • 2002 «Պատասխանված աղոթքներ» / Answered Prayers
  • 2003 «Հանդիպման խաղ» / Dating Game
  • 2003 «Հրեշտակ Ջոննի» / Johnny Angel
  • 2003 «Անվտանգ նավահանգիստ» / Safe Harbour
  • 2004 «Փրկագին» / Ransom
  • 2004 «Երկրորդ շանս» / Second Chance
  • 2004 «Արձագանքներ» / Echoes
  • 2005 «Անհնարին» / Impossible
  • 2005 «Հրաշք» / Miracle
  • 2005 «Թունավոր ամուրիներ» / Toxic Bachelors
  • 2006 «Տունը» / The House
  • 2006 Coming Out
  • 2006 H.R.H.
  • 2007 «Քույրեր» / Sisters
  • 2007 «Հիանալի հմայք» / Amazing Grace
  • 2007 «Ամառանոց 2» / Bungalow 2
  • 2008 «Հավատա ինքդ քեզ» / Honor Thyself
  • 2008 «Խաբեբա» / Rogue
  • 2008 «Լավ կին» / A Good Woman
  • 2009 «Լավագույն օրը կյանքում» / One Day at a Time
  • 2009 «Սրտի թելադրանքով» / Matters Of The Heart
  • 2009 «Հարավային լույսեր»/ Southern Lights
  • 2009 The Happiest Hippo in the World
  • 2010 «Մեծ աղջիկ»/ Big Girl
  • 2010 «Ընտանեկան կապեր»/ Family Ties
  • 2010 «Ժառանգություն»/ Legacy
  • 2011 «Չարլզ Սթրիթ, 44» / 44 Charles Street
  • 2011 «Ծնունդդ շնորհավոր» / Happy Birthday
  • 2011 «Հյուրանոց Վենդոմ» / Hotel Vendome
  • 2012 «Դավաճանություն» / Betrayal
  • 2012 «Ընկերներ հավետ» / Friends Forever
  • 2012 «Մոր մեղքերը» / The Sins of the Mother
  • 2012 «Հույսի պարգև. Օգնելով անտուններին» / A Gift of Hope: Helping the Homeless
  • 2013 «Մինչ ժամանակների վերջը» / Until the End of Time
  • 2013 «Առաջին հայացք» / First Sight
  • 2013 «Հաղթողներ» / Winners
  • 2013 «Խողճ Ջոյ. Մեր սիրած շները» / Pure Joy: The Dogs We Love
  • 2014 Power Play
  • 2014 «Կատարյալ կյանք» / A Perfect Life
  • 2014 «Պեգաս» / Pegasus
  • 2015 «Անառակ որդի» / Prodigal Son
  • 2015 «Երկիր» / Country
  • 2015 Undercover
  • 2015 Precious Gifts
  • 2016 Blue
  • 2016 Property of a Noblewoman
  • 2016 The Apartment
  • 2016 Magic
  • 2016 Rushing Waters
  • 2016 The Award
  • 2017 The Mistress
  • 2017 Dangerous Games

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 — Այժմ և հավիտյանս
  • 1986 — Խաչմերուկներ
  • 1990 — Լավ բաներ
  • 1990 — Կալեյդոսկոպ
  • 1991 — Հայրիկ
  • 1991 — Պալոմինո
  • 1991 — Փոփոխություններ
  • 1992 — Ակնեղեն
  • 1992 — Գաղտնիքներ
  • 1993 — Նամակ Սայգոնից
  • 1993 — Աստղ
  • 1993 — Սրտխփոց
  • 1994 — Ընտանեկան ալբոմ
  • 1994 — Կատարյալ անծանոթ
  • 1994 — Միայն մեկ անգամ կյանքում
  • 1995 — Օրհնանքներ
  • 1995 — Կորածը
  • 1995 — Զոյա
  • 1996 — Մատանին
  • 1996 — Փակ շրջան
  • 1996 — Հիշողություն
  • 1996 — Ավելի մեծ սեր չի լինում
  • 2007 — Անվտանգ նավահանգիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 https://www.famousauthors.org/danielle-steel
  5. The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  6. https://www.hs.fi/kulttuuri/art-2000002700176.html
  7. https://daniellesteel.com/about-danielle/
  8. https://www.sfgate.com/style/article/An-honor-for-Danielle-Steel-and-Downton-for-all-5122380.php
  9. https://www.lexpress.fr/culture/livre/colocataires-de-danielle-steel-passe-le-test-de-la-page-99_1117423.html
  10. «Lonely heart». The Age. Melbourne. 2006 թ․ մարտի 19.
  11. Kort, C. (2007). A to Z of American Women Writers. Facts On File, Incorporated. էջ 311. ISBN 9781438107936. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. Chin, Paula (1992 թ․ հունիսի 29). «Danielle Steel». People Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  13. Декрет о награждении орденом Почётного легиона

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]