Դանիան 2012 ամառային օլիմպիական խաղերում
Դանիան Օլիմպիական խաղերում | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||
Լոնդոնում կայացած ամառային օլիմպիական խաղերում | ||||||||||||
մարզիկ | 113 17 սպորտաձևում | |||||||||||
Դրոշակակիրներ | Կիմ Կնուդսեն (բացում) Ալլան Նորեգաարդ (փակում) |
|||||||||||
Մեդալներ Դիրք: 29 |
Ոսկի 2 |
Արծաթ 4 |
Բրոնզ 3 |
Ընդամենը 9 |
||||||||
Օլիմպիական պատմություն | ||||||||||||
Ամառային խաղեր | ||||||||||||
Ձմեռային խաղեր | ||||||||||||
Դանիան մասնակցեց 2012 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) կայացած 30-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Մինչ այդ դանիացի մարզիկները մասնակցել են յուրաքանչյուր ժամանակակից Ամառային օլիմպիական խաղերին, բացառությամբ Սենտ Լուիսի 1904 թվականի օլիմպիական խաղերից: Դանիայի պատվիրակությունը ամենամեծն էր 1996 թվականի օլիմպիական խաղերից հետո: Ընդհանուր մասնակցում էին 113 մարզիկ, որից 63 տղամարդ և 50 կին: Նրանք մրցեցին 17 սպորտաձևում: Հանդբոլը միակ սպորտաձևն էր, որտեղ Դանիան ներկայացված էր թիմային պայքարում:
Դանիայի պատվիրակությունում ներկայացված էին մի քանի նախկին օլիմպիական չեմպիոններ, այդ թվում վետերան թիավարողներ Էսկիլդ Էբբեսենը և Մորտեն Յորգենսենը: Հայտնի մարզիկներ էին ընդգրկված թենիսում` Կարոլին Վազնիացկի և լողում` Լոթե Ֆրիսը, ով դարձել էր բրոնզե մեդալակիր Պեկինում: Բացման ժամանակ դրոշակակիրն էր Կիմ Կնուդսեն, ով Պեկինում եղել էր արծաթե մեդալակիր:
Դանիայի սպորտի միությունը կանխատեսել էր ութ մեդալ[1]: Նրանք նաև կարծում են, որ Դանիան լավ հնարավորություն ուներ նվաճելու մեդալներ ըմբշամարտում, հրաձգության մեջ, հեծանվավազքում, հանդբոլում, ձիասպորտում, թիավարությունում, աթլետիկայում, բադմենտոնում և առագաստանավային սպորտում: Մրցույթի վերջում դանիացիները նվաճեցին մեկ մեդալ ավելին քան կանխատեսվում էր:
Դանիան Լոնդոնում նվաճեց ընդհանուր 9 մեդալ (2 ոսկիմ 4 արծաթ և 3 բրոնզ), այն ամենահաջող ելույթն էր Օլիմպիադայում վերջին 64 տարում: Ոսկե մեդալակիրներն էին թիավարողներ Ռամսուս Քուիստը ու Մադս Ռասմուսսենը և հեծանվորդ Լասսե Նորման Հանսենը: Դանիացիներից մյուս մեդալները նվաճել էին, առագաստանավային սպորտում, հրաձությունում, բադմենտոնում և կանանց թիավարության մեջ: Մի քանի դանիացիներ շատ մոտ էին մեդալներին իրենց սպորտաձևում, ներառյալ երկու մարզիկ հունա-հռոմեական ըմբշամարտում:
Մեդալակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Denmark launches Olympics 2012 campaign with new medals target, flag bearer»։ Xinhua Net (English)։ հունիսի 28, 2012։ Վերցված է սեպտեմբերի 3, 2012