Դանիայի Սպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիայի մարզակումբների անդամներ ըստ մարզաձևի (2009 օրոք)[1]
Մարզաձև Անդամներ (բն. %)
Ֆուտբոլ 313 674 (5,7%)
Գոլֆ 149 509 (2,7%)
Ջրային սպորտ (լող և այլն) 124 366 (2,3%)
Հանդբոլ 121 953 (2,2%)
Մարմնամարզություն 112 251 (2,0%)
Բադմինթոն 100 508 (1,8%)
Ձիասպորտ 78 508 (1,4%)
Թենիս 59 880 (1,1%)
Առագաստային սպորտ 59 348 (1,1%)
Հրաձգություն 52 540 (1,0%)

Սպորտը Դանիայում բազմազան է։ Ազգային սպորտը ֆուտբոլն է, առավել ուշագրավ արդյունքներն են այս ձևում վեց անգամ անընդմեջ Եվրոպայի առաջնության որակավորման փուլն անցնելն (1984-2004) և 1992 թ. առաջնությունն հաղթելն է։ Այլ էական նվաճումների թվում մտնում են հաղթանակը Կոնֆեդերացիաների գավաթում 1995 թվականիին և 1998 աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ հասնելը։

Վերջին տարիներին, Դանիան լավ հանդես է գալիս հեծանվավազքում, Բյարնե Ռիիսն հաղթեց 1996 թվականին Տուր դե Ֆրանսում և Մայքլ Ռասմուսենը հասավ Սարերի Թագավոր կարգավիճակի, 2005 և 2006 թթ.։ Այլ հանրաճանաչ մարզաձևերի մեջ մտնում են գոլֆը, թենիսը, որտեղ դանիացիները հաջող են հանդես գալիս, բադմինտոնն, հանդբոլը, սեղանի թենիսը և մարմնամարզության տարբեր ձևերը։ Այս վերը նշված բոլոր ձևերում Դանիան ունի աշխարհի կամ օլիմպիական մեդալակիր։

Հունվարի 2012 թ օրոք, հանդբոլի ազգային հավաքականը ներկայիս տիրող եվրոպական չեմպիոնն և Եվրոպայի առաջնության պատմությունում ամենից շատ մեդալներ նվաճած թիմն է ընդհանուր նվաճելով հինգ մեդալներ, որոնցից երկուսը ոսկե մեդալ (2008, 2012) և երեքը բրոնզե մեդալ (2002, 2004 և 2006 թ.)։

Դանիայի ազգային մարզադաշտը Պարկեն մարզադաշտն է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Om DIF - Medlemstal, The National Olympic Committee and Sports Confederation of Denmark