Վերին Տանձիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանզիկից)
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Վերին Տանձիկ գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տանձիկ (այլ կիրառումներ)։
Գյուղ
Ներքին Տանձիկ
Դանզիկ/ադրբ.՝ Danzik
Կոորդինատներ: 39°42′17″ հս․ լ. 45°7′0″ ավ. ե. / 39.70472° հս․. լ. 45.11667° ավ. ե. / 39.70472; 45.11667
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Երկրամաս Ինքնավար հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
##Վերին Տանձիկ (Ադրբեջան)
Red pog.png

Վերին Տանձիկ (կոչվել է նաև Դանզիկ, ներկայում պաշտոնապես Դանզրկ, ադրբ.՝ Danzik), նախկին հայկական բնակավայր, ներկայումս ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։ Եղել է միջին մեծության գյուղ[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Տանձիկ գյուղը գտնվում է Արփա գետի աջ ափին՝ Հայաստանի Հանրապետության սահմանին մոտ, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղից հարավ-արևելք։ Նորաշեն շրջկենտրոնից հեռու էր 25 կմ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Տանձիկ բնակավայրն ունի բազմադարյա պատմություն։ Լինելով Շարուր-Արենի ճանապարհի ամենավերին հատվածում՝ դեպի Սևանի ավազան բարձրացող հին առևտրական երթուղու վրա կարևոր ստրատեգիական կետ է[1]։

Պատմական գյուղի Տանձիկ անվանումը 1954 թվականին վերանվանվել է Դանզրկ[1]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Տանձիկ գյուղի տարածքում եղել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ։ Դեռևս խորհրդային ժամանակներում նկատելի էին հնագույն շինությունների հետքեր[1]։

Տանձիկից 3—3,5 կմ հարավ-արևմուտք գտնվում էին հին Տանձիկ գյուղատեղի ավերակները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 164։