Դանելա Արսովսկա
| Դանելա Արսովսկա մակեդոներեն՝ Данела Арсовска | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 20, 1979 (46 տարեկան) |
| Ծննդավայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սկոպյեի համալսարան |
| Մասնագիտություն | տնտեսագետ և փաստաբան |
| Զբաղեցրած պաշտոններ | Mayor of the City of Skopje? |
| Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Դանելա Արսովսկա (մակեդոներեն՝ Danela Arsovska, դեկտեմբերի 20, 1979, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ)[1][2], տնտեսագետ, իրավաբան, ակտիվիստ։ 2014 թվականին ընտրվել է Մակեդոնիայի առևտրի պալատի նախագահ[3]։ 2015 թվականին նշանակվել է Մակեդոնիայի գործատուների կազմակերպությունների միության նախագահ ։
Ազգային մակարդակով Արսովսկան 2016 թվականից ներկայացուցիչ է հանդիսանում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Եվրոպական ինտեգրման ազգային խորհրդում։ Նա նաև Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության կառավարության պետական և մասնավոր գործընկերության խորհրդի անդամ է։
2021 թվականին ընտրվել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեի քաղաքապետ[4]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսովսկան իրավունքի բակալավրի աստիճան է ստացել Սկոպիեի Սրբոց Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանից, տնտեսագիտության և կառավարման բնագավառների մագիստրոսի աստիճան՝ Օքսֆորդի և Շեֆիլդի համալսարաններից։ Նա մի շարք ակադեմիական ու խորհրդատվական պաշտոններ է զբաղեցնում Հյուսիսային Մակեդոնիայում և արտերկրում, բացի այդ՝ զարգացման խնդիրների վերաբերյալ դասախոսություններով հանդես է գալիս համալսարաններում ու գիտաժողովներում։ Արսովսկան վարժ խոսում է մակեդոներեն, անգլերեն, գերմաներեն, բուլղարերեն և սերբերեն։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսովսկան մի շարք ղեկավար և փորձագիտական պաշտոններ է զբաղեցնում միջազգային միջկառավարական կազմակերպություններում։ 2016 թվականից նա ընդգրկված է Համաշխարհային բանկի ICSID հանձնաժողովում, որն իր աշխատանքները կազմակերպում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ 2017 թվականին նա նշանակվել է ԵԱՀԿ Հաշտարար և արբիտրաժային դատարանի անդամ (Ժնև, Շվեյցարիա), այդ նույն տարում՝ նաև Հագայի (Նիդեռլանդներ) մշտական արբիտրաժային դատարանի անդամ։
Այս ամենի հետ մեկտեղ՝ Արսովսկան հանդիսանում է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչը Առևտրի միջազգային պալատում (ICC) և պալատների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր խորհրդի ընտրված անդամ է[5]։
Պարգևներ և մեծարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի գնահատում Արսովսկայի աշխատանքի՝ 2018 թվականին բիզնես-հրեշտակների համաշխարհային ներդրումային ֆորումը նրան հռչակեց « Հարավարևելյան Եվրոպայի լավագույն բիզնես մոդել»[6]։ 2019 թվականին Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի ձեռներեցության 6-րդ գագաթնաժողովում Արսովսկան արժանացավ մեծարանքի՝ ձեռներեցության զարգացման գործում ներդրած հատուկ ավանդի համար[7]։ 2020 թվականին Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի կողմից նրան պատվոգիր շնորհվեց՝ ի նշան մաքսային զարգացման գործում ներդրած ավանդի։ Պարգևը նրան հանձնեց Հյուսիսային Մակեդոնիայի մաքսային վարչության գլխավոր տնօրենը[8]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Մակեդոնիայում 2021 թվականի տեղական ընտրությունների նախաշեմին Դանելա Արսովսկան ինքնառաջադրվեց որպես Սկոպիեի քաղաքապետի անկախ թեկնածու։ Կարճ ժամանակահատվածում նա հավաքեց դրա համար անհրաժեշտ թվով ձայներ, ստացավ Հյուսիսային Մակեդոնիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ՝ VMRO-DPMNE-ի և դրա կոալիցիոն գործընկերների[9][10], ինչպես նաև մի շարք հայտնի մտավորականների, արվեստագետների և Սկոպիեի նշանավոր քաղաքացիների աջակցությունը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Economist Conferences - Greece». www.hazliseconomist.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Danela Arsovska – Skopje's New 'Independent' Mayor Owes Debt to Opposition». Balkan Insight. 2021 թ․ նոյեմբերի 4.
- ↑ «Economist Conferences - Greece». www.hazliseconomist.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Македонский премьер ушел из-за столицы». Коммерсантъ. 2021 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ {{{վերնագիր}}}. — ISSN 0006-291X. — Արխիվացված է 12 հոկտեմբերի 2020 սկզբնաղբյուրից:
- ↑ «THE BEST BUSINESS WOMAN ROLE MODEL OF SOUTH EAST EUROPE». WBAF - World Excellence Awards 2018 (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «ССК: Претседателката Арсовска наградена во Дубровник». Denesen.mk (մակեդոներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «ССК со признание од Светската царинска организација». Академик (մակեդոներեն). 2020 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «VMRO-DPMNE supports Danela Arsovska's run for Skopje mayor, says party leader». MIA. 2021 թ․ օգոստոսի 29.
- ↑ «Данела Арсовска вели дека не е обврзана да поставува директори од Алијанса за Албанците». Faktor (մակեդոներեն). 2021 թ․ դեկտեմբերի 17.
- ↑ «Данела Арсовска независен кандидат за градоначалник на Скопје, можна е поддршка од ВМРО-ДПМНЕ». МКД.мк (մակեդոներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանելա Արսովսկա» հոդվածին։ |