Դանդուռ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանդուռ սովորական
Դանդուռ սովորական
Դանդուռ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Դանդուռազգիներ (Portulacaceae)
Ցեղ Դանդուռ (Portulaca)
Տեսակ Դանդուռ սովորական (P. oleracea)
Միջազգային անվանում
Portulaca oleracea

Դանդուռ սովորական (լատ.՝ Portulaca oleraceae), դանդուռազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մսալի ձվաձև-երկարավուն նստադիր տերևներով, գետնատարած, մերկ ցողուններով միամյա խոտաբույս է, որի բարձրության 10-30 սմ է։ Հերթադիր տերևները դասավորված են հիմքից ճյուղավոր ցողունների վրա։ Տերևանութներում աճում են փնջերով վառ դեղին ծաղիկները։ Բաժակի թերթիկները մսալի են, պսակաթերթիկները՝ հակաձվաձև։ Պտուղը լայնակի բացվող բազմասերմ տուփիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքն անհայտ է, ծագել է արևելյան կիսագնդի արևադարձային շրջաններից և ներկայումս տարածված է երկրագնդի տաք կլիմա ունեցող շրջաններից շատերում։ Աճում է Ռուսաստանի եվրոպական մասում, Կովկասում և Հեռավոր Արևելքում[2]։

Որպես մոլախոտ աճում է ստորին լեռնային գոտու աղբավայրերում, ցանքերում և բանջարանոցներում, ճանապարհների եզրերին։ Տարածված է Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանում և Արցախում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, սերմերը։ Ցողուններն ու տերևները պարունակում են C, B1, B2, E, PP վիտամիններ, կարոտին, սպիտակուցներ, ալկալոիդներ, շաքարներ, խեժ, օսլա, միկրոտարրեր, գլիկոզիդներ, նորադրենալին։ Երիտասարդ ընձյուղներից եփված կամ աղ դրած վիճակում պատրաստում են մարինադ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689 
  2. По данным сайта GRIN (см. раздел Ссылки).