Դանա Քլաքսթոն
Դանա Քլաքսթոնի անվանական պատ. «Spark» անհատական ցուցահանդես Բալթիմորի գեղարվեստի թանգարանում 2024 թվականին | |
| Ծնվել է | 1959[1][2] |
| Ծննդավայր | Yorkton, Սասկաչևան, Կանադա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | HB Studio |
| Մասնագիտություն | լուսանկարիչ |
| Պարգևներ | |
| Կայք | danaclaxton.com(անգլ.) |
Դանա Քլաքսթոն (անգլ.՝ Dana Claxton,1959[1][2], Yorkton, Սասկաչևան, Կանադա)[4], հանկպապա լակոտա կինոռեժիսոր, լուսանկարիչ և կատարողական նկարիչ։ Նրա աշխատանքը նվիրված է Ամերիկայի բնիկ ժողովուրդների կարծրատիպերի, պատմական համատեքստի և գենդերային ուսումնասիրություններին, մասնավորապես՝ Կանադայի առաջին ազգերի ուսումնասիրություններին։ 2007 թվականին նրան շնորհվել է Էյթելյորգ ամերիկյան հնդկացիների և արևմտյան արվեստի թանգարանի կրթաթոշակ։
Կենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժառանգություն և վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլաքսթոնի ընտանիքը բնիկ ամերիկացի հանկպապա առաջնորդի` Նստած Ցուլի (Sitting Bull) հետևորդների ժառանգներն են, ովքեր փախել են ԱՄՆ բանակի հետապնդումներից 1876 թվականին Փոքր Բիգհորնի ճակատամարտից հետո՝ գաղթելով Կանադա[5]։ Մեծացել է Սասկաչևանի Մուս Ջոու քաղաքում: Նա ընտանիքի չորս երեխաներից ամենակրտսերն է։ Նրա ընտանիքը` Կանադայի հնդկացի պահպանված հողատարածքների Վուդ լեռան լակոտա առաջին ազգը (Wood Mountain Lakota First Nation)[6], գտնվում է Հարավարևմտյան Սասկաչևանում[5][6][7]։
Ուսուցում և տեսանյութերի պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլաքսթոնը Վանկուվերում Տեղավնիկների մեդիաարվեստի խմբի (Indigenous Media Arts Group) համահինադիրն է: Նա դասավանդել է Վանկուվերի Էմիլի Քարրի անվան Գեղարվեստի և դիզայնի համալսարանում։ 2003 թվականին նա աշխատել է որպես Գլոբալ հեռուստատեսության ամբիոնի նախագահ Ռեջայնայի համալսարանում, որտեղ դասավանդել է լրագրության դպրոցում[8]։ 2010 թվականին նա աշխատել է որպես Սայմոն Ֆրեյզերի համալսարանի Ռութ Ուին Վուդվորդի կանանց հետազոտությունների ամբիոնի վարիչ[9]։
Նա սերտորեն համագործակցել է Կանադայի և Առաջին ազգերի բազմաթիվ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Կանադայի ազգային կինովարչությունը, Կանադական հեռարձակման կորպորացիան և այլն։ Նա եղել է կանադական Wakanheja հեռուստածրագրի 52 դրվագների ռեժիսոր և պրոդյուսեր, ծրագիր, որն Առաջին ազգերին ուղղված մանկական ծրագիր էր, և ArtZone- ի 26 դրվագների ռեժիսոր և պրոդյուսեր, որը դեռահասների համար նախատեսված արվեստի շոու էր։ Նա նաև եղել է պրոդյուսեր և պատմող First Stories-VTV-ում, որը Վանկուվերի աբորիգեն բնակչության մասին նախագիծ է[10]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլաքսթոնն արվեստից ազատ ժամանակ մասնակցում է պանելային քննարկումների՝ որպես արվեստի ժյուրի, համակարգող, ինչպես նաև երիտասարդ և սկսնակ արվեստագետների խորհրդատու։ Քլաքսթոնն ապրում է Վանկուվերում և Բրիտանական Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ է[6][7][11]։ Նա նախկինում դերասանական վարպետություն է սովորել Նյու Յորքի HB Studio- ում[12]։ Նա 2007 թվականին ստացել է հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում Սայմոն Ֆրեյզերի համալսարանում[13], որտեղ 2009-2010 թվականներին նշանակվել է Ռութ Ուին Վուդվորդի հիմնադրամի ամբիոնի նախագահ[14]։
Գեղարվեստական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ես ազդված եմ իմ սեփական փորձից՝ որպես լակոտա կին, որպես կանադացի, խառն արյունով կանադացի, իսկ հետո իմ սեփական վերաբերմունքը բնական և գերբնական աշխարհի հետ: Այսպիսով, հաշվի առնելով փորձառությունների այդ ամբողջ խումբը, այդ ամենը հոսում է գեղարվեստական ստեղծագործություն, ես կարծում եմ, որ հենց այստեղից է գալիս դրա բազմաշերտությունը, քանի որ ես շատ բազմաշերտ կյանք եմ ունեցել: Եվ այդ բոլոր փորձառությունները մտնում են աշխատանքի մեջ: – Դանա Քլաքսթոն, 2007[15]։
Քլաքսթոնը համատեղում է իր սեփական աշխարհայացքն անցյալի և ներկայի բնիկների խնդիրների հետ։ Նա ուսումնասիրում է գաղութացման, մարմնի պատկերների, գեղեցկության, քաղաքականության, հոգևորության և բնիկ ժողովուրդների պատկերագրության վերաբերյալ մտահոգությունները, և թե ինչպես են դրանք արտացոլվում ժողովրդական մշակույթում։ Տեսանյութի, լուսանկարչության և կոնցեպտուալ նախագծերի միջոցով Քլաքսթոնը ձգտում է միավորել ավանդական փորձառությունները և միջավայրերը ժամանակակից տարածքներում[7][15]։
Տեսանյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլաքսթոնը տեսանյութեր ստեղծել սկսել է 1990-ականների սկզբին։ Տեսանյութերի փորձարկոումներ անելով այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են Grant Her Restitution (1991)[16] և I Want To Know Why (1994) գործերը, նա ուսումնասիրում է գաղութատիրության ազդեցությունը կանադացի կանանց վրա։ Շարունակելով զարգացնել իր գեղարվեստական նպատակները՝ սկսած 1996 թվականի «Կարմիր թուղթը» ֆիլմից[17], Քլաքսթոնը շարունակել է փորձել «ոգին բերել պատկերասրահի տարածք»։ Սրբություն համարվող և աշխարհիկ բաները միախառնելու միջոցով նա միավորում է ավանդական առարկաները և լակոտա ցեղի հոգևորության խորհրդանիշները ժամանակակից տարածքներում և շրջակայքում[18]։
Նրա բազմաթիվ տեսանախագծերը ցուցադրվել են ավելի քան 15 երկրներում[10]։
Լուսանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կարմիր ճանապարհով» (On to the Red Road, 2006) շարքում Քլաքսթոնը հավաքել է հինգ լուսանկար՝ կենտրոնանալով կանացիության և հագուստի վրա։ Շարքի միջոցով Քլաքսթոնը ներկայացրել է ավանդական ռեգալիաներով մոդել, որը դանդաղորեն հանում է հագուստի մանրամասները՝ բացահայտելու սեքսուալ հանդերձանքը՝ ի հայտ բերելով սեքսուալության և գենդերային կողմնակալության հարցերը[18]։
«Նկարից վեր» (Paint Up, 2009) շարքը ներկայացնում է Ջոզեֆ Փոլի դիմանկարները։ Նա սալիշ ցեղի Black Face ծիսական պարուհի և Pow-wow պարուհի է, որն ապրում է բնիկ մուսքեմ (Musqueam) հնդկացիական ռեզերվացիայում, Մեծ Վանկուվերի (մետրոյի) տարածքում։ Փոլի ներկված դեմքով մեծ մասշտաբի այդ գունավոր դիմանկարները մեկնաբանվել են որպես «հրաշալի պատկերներ, տպավորիչ և անվրդով, որոնք մարտահրավեր են նետում ժամանակակից կյանքի ստերիլ, ոչ հոգևոր, նյութապաշտական հայացքին»[18]։
«Մուսթանգ լրակազմ» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի նոր ստեղծագործություններում, ինչպիսին է «Մուսթանգ լրակազմ» (Mustang Suite), Քլաքսթոնը վառ հայացք է նետում հնդկացիության հիմքում ընկած իմաստներին և կարծրատիպերին, մասնավորապես՝ լակոտա Բլաք Էլքի (Black Elk, թարգմ.` սև վապիտի)՝ Ձիու պարի տեսիլքին[19]։
Խոշոր C (քրոմոգեն) - պրինտ շարքում մուստանգը ազատության և շարժունակության խորհրդանիշ է և պարտադիր չէ, որ ներկայանա որպես ձի։ «Պապային պետք է նոր մեքենա» (Daddy's Gotta New Ride) գործը ցույց է տալիս մի բնիկ տղամարդու՝ սև կոստյումով, ներկված դեմքով և հյուսած մազերով, կանգնած կարմիր «Ֆորդ Մուստանգ» մեքենայի կողքին։ «Աղջնակներին պետք է Մուստանգ» (Baby Girls Gotta Mustang) գործը ներկայացնում է հեծանիվներով երկվորյակ աղջիկների, որոնք կարմիր զգեստներով և մուկլուկ կոշիներով են։ Շարքի մեկ այլ՝ «Մայրիկն ունի մի Պոնի աղջիկ… անվանված Պատմություն և նրան ազատ է արձակում» (Mama Has a Pony Girl…Named History and Sets Her Free) գործը ներկայացնում է մի հեքիմ կնոջ, որը ձեռքերը պարզած է, և մի եվրոպեոիդ կնոջ, որը պարում է բուրլեսկ Պոնի աղջկա (կենդանիներին նմանակելու դերային խաղ) պես։ Նկարը կոչված է աջակցելու աբորիգեն կանանց, ովքեր ցանկանում են ազատվել պատմության կապանքներից, հատկապես այն, որը լի է սեռականացված կարծրատիպերով։ Շարքի մյուս պատկերները մեծածավալ արտացոլումներ են ժամանակակից աշխարհում բնիկ համայնքի մասին[20]։
Փաստաթղթային հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլաքսթոնը նաև կենտրոնացել է Ամերիկայի հնդկացիների շարժման վրա, որտեղ ներկայացված են քաղաքացիական իրավունքների պաշտպանության մասին երբեմն վիճահարույց կառավարական փաստաթղթերի սև-սպիտակ լուսանկարները։ Փաստաթղթերը հավաքվել են, երբ Քլաքսթոնն ապրում էր Նյու Յորքում 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Նյու Յորքի հանրային գրադարանից։ Հաշվետվության փաստաթղթերում կան բազմաթիվ սևացնող բառեր, որոնք տխրահռչակ հայտնի են ՀԴԲ-ի և հարակից կազմակերպությունների այլ պետական փաստաթղթերով[20]։
Քլաքսթոնի լուսանկարը տեղ է գտել «ՈչՁերԱրքայադուստրեր Հյուսիսային Ամերիկայի բնիկ կանանց ձայները» (#NotYourPrincess Voices of Native American Women, 2017)[21] գրքում, որը խմբագրել են Լիզա Չարլիբոյը և Մերի Բեթ Լեզերդեյլը։ Այս լուսանկարը Քլաքսթոնը ներառել է իր «Կարմիր ճանապարհի վրա» ստեղծագործության մեջ` նշելով, որ «[այն] վերափոխման, հոգևորության և բնիկ [կանանց] օբյեկտիվացման մասին է»։ Հարցին, թե «ինչ է նշանակում լինել NDN[22] կին», Քլաքսթոնը շեշտադրում է արել. «հոգ տանել ձեր ընտանիքի և համայնքի մասին առատաձեռնությամբ, քաջությամբ, իմաստությամբ և տոկունությամբ»։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզոնի ոսկրից ճենապակի
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բիզոնի ոսկրից ճենապակի» (Buffalo Bone China, 1997) աշխատանքում Քլաքսթոնը միախառնել է կատարողական արվեստը, այս ու այն կողմից հավաքած առարկաները և տեսանյութերը, որպեսզի վերլուծի առաջին ազգերի ժողովուրդների վրա գաղութատիրական Մեծ Բրիտանիայի քաղաքականության հետևանքները ամերիկյան բիզոնի նկատմամբ, երբ բիզոնները մորթվել են, իսկ ոսկորները մանրացվել և արտահանվել Անգլիա՝ ոսկրային ճենապակու արտադրության համար[23]։
Ներկայացման մեջ Քլաքսթոնը կոտրում է ճենապակու կտորները և կազմում չորս կապոցներ՝ կապոցները դնելով սրբազան շրջանակի մեջ։ Այդ ընթացքում հետին պլանում գոմեշի տեսանյութն է։ «Զգացնել տալով գոմեշի՝ հարթավայրերի հոգևորության և կենսապահովման հիմքի կորուստը, նկարիչը ռետինե մուրճ է օգտագործում՝ ափսեներն ու թասերը կոտրելու համար։ Ճենապակու կոտրումով արվեստագետը նկատի ունի գոմեշի ոսկորները ոսկրային ճենապակու պատրաստման համար օգտագործելու ընթացում գոմեշի շահագործումը և ոչնչացումը»[24]։ Քլաքսթոնը ջարդում է միայն ոսկորներից պատրաստված բրիտանական ճենապակին[25]։
Buffalo Bone China-ն ցուցադրվել է Ռեջայնայում (Կանադա) ՄակՔենզի գեղարվեստի թանգարանում[26] 2009 թվականի մայիսի 23-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 13-ը, ինչպես նաև Վանկուվերի արվեստի պատկերասրահում[27] 2018 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2019 թվականի փետրվարի 3-ը։
Նստած Ցուլ և Մուս Ջոուի սիու ցեղը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նստած Ցուլ և Մուս Ջոուի սիու ցեղը» (Sitting Bull and the Moose Jaw Sioux) շարքը ստեղծվել է 2003 թվականին և ցուցադրվել Սիդնեյի 17-րդ բիենալեում։ Այն միավորում է լանդշաֆտային դեկորացիաներ, հարցազրույցներ և պատկերներ, ուսումնասիրում է Մուս Ջոու (Moose Jaw) ռեզերվացիայի ճամբարի հիմնադրումը, այն ճամբարը, որը հիմնադրել է Նստած Ցուլը (Sitting Bull) Լիթլ Բիգհորնի ճակատամարտից հետո` ԱՄՆ-ից Կանադա գաղթելուց հետո։ Աշխատանքը, որն ի սկզբանե պատվիրել էր Մուս Ջոու գեղարվեստի թանգարանը (Moose Jaw Art Gallery), պարունակում է չորս տեսաէկրան, արխիվային պատկերներ և հարցազրույցներ ռեզերվացիոն ճամբարների Առաջին ազգերի բնակիչներից, ինչպես նաև տեղանքի կադրեր[18]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվականին Վիզուալ արվեստի «Հնատիշին» հիմնադրամը Քլաքսթոնին շնորհել է մրցանակ Կանադացի նկարչի ակնառու նվաճումների համար[28]։
- 2019 թվականին Քլաքսթոնը ստացել է Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիայի (YWCA) Ակնառու կանանց (Women of Distinction) մրցանակ «Արվեստ, մշակույթ և դիզայն» անվանակարգում։
- Քլեքսթոնն արժանացել է 2020 թվականի Գերագույն նահանգապետի մրցանակին՝ վիզուալ արվեստների անվանակարգում գեղարվեստական նվաճումների համար[29]։
Նշանակալի հանրային ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանադայի խորհրդի արվեստի բանկ
- Քոլբի քոլեջի արվեստի թանգարան, Մեն
- Ռոբերտ ՄակԼաֆլինի պատկերասրահ, Օշավա (Օնտարիո)[30]
- Վանկուվերի գեղարվեստի պատկերասրահ
- Վինիփեգի արվեստի պատկերասրահ[31]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2024 թվականին Բալթիմորի արվեստի թանգարանում, «Դանա Քլաքսթոն։ Կայծ» (Dana Claxton: Spark)[32]
- 2023 թվականին Քոլբի քոլեջի արվեստի թանգարան, «Ժամանակը և լայն մաընթացության հոսքը» (Time and Tide Flow Wide), Քեննեբեք շրջանում
- 2018-2019 թվականներին Վանկուվերի արվեստի պատկերասրահ, «Ծոպավոր խորանարդը» (Fringing the Cube),
- 2010 թվականին Սիդնեյի բիենալեում «Անհատական շոու»
- 2009 թվականին Գորմանի բնիկ ամերիկացիների արվեստի թանգարան, «Տեղական վիզուալություն» (Native Visuality),
- 2009 թվականին Լեթբրիջի համալսարան, «Նոր աշխատանք»
- 2009 թվականին Կանադայի ազգային պատկերասրահ, «Պողպատե հայացքը» (Steeling the Gaze)
- 2007 թվականին Մոնրեալի բիենալե, «Անհատական շոու»
- 2007 թվականին Էյթելյորգ թանգարան, «Էյթելյորգ կրթաթոշակ բնիկ ամերիկյան կերպարվեստի համար»
- 2006 թվականին Հավրի ժամանակակից արվեստի բիենալե, «Անհատական ցուցադրություն»
- 2005 թվականին Արվեստի աստղի բիենալե, «Անհատական ցուցադրություն»
- 2004 թվականին Գուանդուն նահանգի արվեստի թանգարան, «Հավաքածու. աբորիգենների արվեստ Վինիփեգի արվեստի պատկերասրահի հավաքածուից», Չինաստան
- 1996 թվականին Վանկուվերի արվեստի պատկերասրահ, «Տեղագրություններ»[7][33]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Photographers' Identities Catalog
- ↑ 2,0 2,1 Կանադայի ազգային պատկերասրահ — 1880.
- ↑ https://en.ggarts.ca/the-awards/winner-archives
- ↑ Great women artists. Phaidon Press. 2019. էջ 103. ISBN 978-0714878775.
- ↑ 5,0 5,1 Kristin Dowell (2005). «Exploring the Sacred in Aboriginal Performance Art». Short articles. E-Misferica. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «About the Artist». Dana Claxton. Artsask. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Dana Claxton». Visual Arts Faculty. University of British Columbia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Artist Bio». Retrospective. Dana Claxton. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Images of Native Women». Simon Fraser University. 2010. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ 10,0 10,1 «2003–2004 Dana Claxton». The Global Network Visiting Chair. University of Regina. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Art documents». Top Artists. The Artists. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ «HB Studio - Notable Alumni | One of the Original Acting Studios in NYC».
- ↑ «Recipients». contemporaryartfellowship.eiteljorg.org/. Eiteljorg Contemporary Art Fellowship. Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Faculty». www.sfu.ca/. Simon Fraser U. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 15,0 15,1 Monika Kin Gagnon. «Indigenous (re)memory and resistance: video works by Dana Claxton». The Free Library. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Dana Claxton | Mike Hoolboom» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «The Red Paper -- femfilm.ca: Canadian Women Film Directors Database». femfilm.ca. Վերցված է 2025 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 «Dana Claxton». Artist. Biennale of Sydney. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Black Elk. The Horse Dance». www.nps.gov (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 20,0 20,1 Robin Laurence (2010). «Dana Claxton's new interdisciplinary work is a cultural mashup». Visual Arts Review. Straight. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ Leatherdale, Mary Beth; Charleyboy, Lisa, eds. (2017). #NotYourPrincess: voices of Native American women. Toronto Berkeley: Annick Press. ISBN 978-1-55451-957-6.
- ↑ «What Does 'NDN' Mean? | Acronyms by Dictionary.com». Dictionary.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Buffalo Bone China». Dana Claxton (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Willard (2007). «Buffalo Bone China». Homelands. Arts Ask. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ Griffin, Kevin (2018 թ․ նոյեմբերի 26). «ART SEEN: Only British bone china allowed for Buffalo Bone China». Vancouver Sun. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Past Exhibitions». www.mackenzieartgallery.ca. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Vancouver Art Gallery». www.vanartgallery.bc.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Dana Claxton Wins $25K Artist Prize, Leading Hnatyshyn Foundation Awards this Year». Canadian Art. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Governor General's Awards in Visual and Media Arts Archives». en.ggarts.ca. Governor General of Canada. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Collection». rmg.minisisinc.com. Robert McLaughlin Gallery, Oshawa. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «About the Artist». Dana Claxton. Artsask. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Dana Claxton: Spark». artguide.artforum.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Dana Claxton». Artist. Biennale of Sydney. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dana Claxton, Buffalo Bone China Tribe Inc.-ում
- Dana Claxton: Disturbing History Արխիվացված 17 Դեկտեմբեր 2014 Wayback Machine, Canadian Art ամսագրում
- Dana Claxton: From a Whisper to a Scream Արխիվացված 30 Մարտ 2012 Wayback Machine, Canadian Art ամսագրում
- Դանա Քլաքսթոնը և նայելու ուժը, «Վանկուվերի արև» թերթում
- «Danger in Paradise» ցուցահանդես, որը վարում է Քլաքսթոնը
- Red Paper Արխիվացված 1 Մայիս 2015 Wayback Machine, Վանկուվերի արվեստի պատկերասրահից
- Redskin Imaginary ՅուԹյուբում Լոռի Բլոնդոյի և Դանա Քլաքսթոնի տեսանյութը
- Դանա Քլաքսթոնի The Mustang Suite-ը Արխիվացված 13 Մարտ 2016 Wayback Machine
- Դանա Քլաքսթոնի «Բժշկության նախագիծը»։
- «Grant Her Restitution, 1991, Claxton - Google Որոնում». www.google.com. Վերցված է 2025 թ․ ապրիլի 2-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանա Քլաքսթոն» հոդվածին։ |
| ||||||||