Jump to content

Դանայա (նկար, Տիցիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանայա
տեսակնկարների շարք
նկարիչՏիցիան
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
հատվածն էԴանայա, Danaë?, Danaë?, Danaë? և Danaë?
Ծանոթագրություններ
 Danae by Titian Վիքիպահեստում

Դանայա, դիցաբանական սյուժեի հերոսուհի, որին Տիցիանն անդրադարձել է առնվազն հինգ անգամ։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1554 թվականից 1562 թվականը Տիցիանը թագավոր Ֆիլիպ II-ի համար ստեղծել է կտավների շարք հին հունական դիցաբանության սյուժեների հիման վրա՝ այս թեմային նվիրված յոթ կտավներ, որոնք ստեղծվել են Օվիդիոսի «Կերպարանափոխությունների» հիման վրա՝ «Դանայա», «Վեներա և Ադոնիս», «Դիանա և Ակտեոն», «Ակտեոնի մահը», «Դիանա և Կալիստո», «Պերսևսն ու Անդրոմեդան» և «Եվրոպայի առևանգումը»։ Ներկայում դրանք ընդգրկված են տարբեր թանգարանների հավաքածուների։

Ազգային պատկերասրահի կայքում Տիցիանի շարքը բնութագրվում է այսպես[2]

«Դիցաբանական տեսարանները պատկերում են բարձր դրամայի պահեր՝ ճակատագրական հանդիպում, ամոթալի բացահայտում, հապճեպ առևանգում։ Տիցիանի վարպետորն է օգտագործում ներկը և գույնը՝ հասնելով կուրացուցիչ էֆեկտի, ընդգրկելով փայլուն մարմին, շքեղ գործվածքներ, ջուր, արտացոլումը և մթնոլորտային, գրեթե դյութիչ լանդշաֆտների։ Մենք տեսնում ենք աստվածների և աստվածուհիների, բայց նրանց դեմքը արտահայտում են շատ մարդկային է և մեզ շատ հասկանալի զգացմունքներ՝ մեղք, զարմանք, ամոթ, հուսահատություն և ափսոսանք։ Տիցիանն այդ ստեղծագործություններն անվանել է իր «պոեզիաները»։

Ըստ հունական դիցաբանության՝ Ակրիզիուս՝ Արգոսի արքան, պատգամախոսից իմացել է, որ ինքը պետք է սպանվի իր դստեր՝ Դանայայի որդու ձեռքով։ Դրանից խուսափելու համար նա հրամայում է, որ Դանայային բանտ նետեն։ Զևսը, տեսնելով Դանայային, գերվում է նրա գեղեցկությամբ և ոսկե անձրևի տեսքով մտնում է նրա մոտ տանիքին եղած անցքի միջով։ Նրանից Դանայան որդի է ունենում՝ Պերսևսին, որին թագավորի հրամանով մոր հետ գցում են արկղը և նետում ծովը։

Առաջին «Դանայան», որը ստեղծվել է 1544-1545 թվականներին կարդինալ Ալեսանդրո Ֆարնեզեի պատվերով, որտեղ հերոսուհու կողքին պատկերված է Կուպիդոնը, պահվում է Նեապոլում գտնվող Կապոդիմոնտեի թանգարանում։ «Դանայաներից» մեկը գտնվում է Էփսլի հաուսում (1553), մյուսը՝ Պրադո թանգարանում (1553-1554)։ Եվս երկու տարբերակ գտնվում են Էրմիտաժում (1554) և Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում (1564)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանայա (նկար, Տիցիան)» հոդվածին։