Դանայա (նկար, Կլիմտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանայա
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կլիմտ
տարի1907
բարձրություն77 սանտիմետր
լայնություն83 սանտիմետր
ուղղությունսիմվոլիզմ
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼեոպոլդ թանգարան
հավաքածուԼեոպոլդ թանգարան
հիմնական թեմաՈսկե անձրև
Ծանոթագրություններ
 Danae by Klimt Վիքիպահեստում

«Դանայա» (գերմ.՝ Danaë), ավստրիացի նկարիչ, ավստրիական նկարչության մեջ մոդեռնի հիմնադիր Գուստավ Կլիմտի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1907-ից 1908 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 77 × 83 սմ։ «Դանայա» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Լեոպոլդ թանգարանում (Վիեննա, Ավստրիա

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի համար որպես սյուժե Գուստավ Կլիմտն օգտագործել է հունական դիցաբանության այն լեգենդը, ըստ որի Արգոսի արքա Ակրիսիոսի գեղանի դուստրը, որի ապագա որդին, ըստ գուշակների, սպանելու էր պապին։ Ճակատագրից խուսափելու նպատակով վերջինս Դանայային պահում էր մարդկանցից հեռու՝ ստորերկրյա սենյակներում։ Սակայն Զևսը սիրահարվում է Դանայային, ոսկե անձրևի տեսքով հայտնվում նրա մոտ։ Դանայան ունենում է մի որդի (Պերսևսը), որը հետագայում պատճառ է դառնում Ակրիսիոսի մահվան։ Շատ նկարիչներ են վրձնել այս պատումն իրենց կտավներում. բացառություն չէր նաև ավստրիացի նկարիչ Կլիմտը՝ իրեն ներհատուկ ոճով։

Կլիմտի «հեղափոխությունը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր դետալները, որոնք վերաբերում են «Դանայայի» սյուժեին, նկարիչը չի պատկերել իր այս կտավում։ Գուստավ Կլիմտը միայն պատկերել է Դանայայի բեղմնավորումը, որի արդյունքում սաղմնավորվում է Պերսևսը. ակնթարթ՝ նկարչի կամքով դարեդար կանգնեցված։

Բեղմնավորման թեման վառ կերպով արտահայտված է մոդեռնի դարաշրջանում։ Այդ իսկ պատճառով Կլիմտը առավել տարփահարույց երանգներով է ներկայացրել կանացի կերպարը։ «Դանայա» ստեղծագործությունում հեղինակը նվազագույնի է հասցրել ֆաբուլան։

Կանացի կլորավուն ձևերն ու զարդապատկերները համարվում են նկարի գլխավոր կոմպոզիցիոն տարրերը։ Դրանք կտավին հաղորդում են էրոտիզմ, որն առավել ընդգծվում է ոսկեգույն անձրևի տեսարանով[1]։ Ընտրված դիրքն ու աղավաղված հեռապատկերը Դանայայի մարմնին հաղորդում են անսովոր տարփանք, միևնույն ժամանակ, զարդապատկերները ստեղծում են որոշակի տարածություն։

Ոսկե անձրև, որը ներթափանցում է Դանայայի մարմնի մեջ, և զարդապատկերները հաղորդում են այս հնադարյան սյուժեին սրբազան բնույթ։ Հաճույքը, որը ստանում է Դանայան ոսկե անձրևից, սովորական չէ. այն հնարավոր չէ ստանալ սովորական սեռական ակտից։ Կտավում Էրոսը սրբապատկերի է վերածվում[2]։

Գուստավ Կլիմտի ոչ մի այլ ստեղծագործությունում կանացի սեռականությունն այնքան ատահայտիչ չէ, որքան «Դանայա» կտավում։ Այն համարվում է կանացիության էքստրեմալ օրինակ և, միևնույն ժամանակ, որոշակի դիստանցիա է հաղորդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. cf. Fliedl, blz. 209.
  2. cf. Fliedl, blz. 208, inclusief referentie naar citaat van Kraus.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maria Sol Garcia Galland: Gustav Klimt. Rebo, lisse, 2006, blz. 84-85. ISBN 9036618185
  • Godfried Fliedl: Gustave Klimt. Taschen, Keulen, 2006, blz. 208-209. ISBN 9783822851302

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]