Դայվինգը Հայաստանում (ԱրմԴայվինգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱրմԴայվինգ
Տեսակհասարակական կազմակերպություն
Ծագման երկիրՀայաստան
Ստեղծվել է2015թ.


«Արմդայվինգ»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է զարգացնել դայվինգը Հայաստանում։ Որպես իրավաբանական անձ սկսել է գործել 2015 թ-ին՝ համախմբելով իր մեջ մարդկանց, ովքեր ցանկանում են կազմակերպել իրենց ակտիվ ու հետաքրքիր հանգիստը։

Շատ կարճ ժամանակում ակումբին անդամակցեցին հարյուրավոր սուզորդներ, և այսօր արրդեն անդամների թիվը գերազանցում է 200-ը, որոնց մեծ մասը սերտիֆիկացված են միջազգային PADI համակարագով։

Ակումբին անդամակցելու համար սուզորդ լինելը ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է, քանի որ ակումբը կազմակերպում է նաև բազմաթիվ այլ ծրագրեր, որոնցում անհրաժեշտ չեն սուզորդական հմտություններ։

Արմդայվինգն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, համագործակցում է գիտահետազոտական ինստիտուների հետ՝ հասցնելով անհրաժեշտ տվյալները, նմուշները գիտահետազոտական կառույցներին, անցկացնում է հեղինակային այլ ծրագրեր։

Ակումբում կան Փադի հրահանգիչ, սուզորդ-հնագետ, սուզորդ-էկոլոգ, սուզորդ-փրկարար, տեխնիկական սուզորդ։ Ակումբն ունի երկու մոտորանավակ և սուզման համար անհրաժեշտ բոլոր պարագաները։

Սերտիֆիկացում փադի համակարգով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբում մեծ նշանակություն է տրվում սուզորդական դասընթացներին։ Աշխարհում ընդունված կարգի համաձայն անվտանգ սուզվելու համար անհրաժեշտ է անցնել դասընթացներ և ստանալ համապատասխան հավաստագիր, որի հիմնական նպատակն է սուզորդի անվտանգ սուզման ապահովումը։ Այդ պատճառով ստեղծվել են մի քանի միջազգային խոշոր սուզորդական դպրոցներ, որոնք ամփոփում են աշխարհում սուզորդության հետ կապված ողջ փորձը։

Ուսուցողական ծրագրերը մշակված են՝ հաշվի առնելով գիտահետոզական առաջատար ինստիտուտների հետազուտությունների, և աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հրահանգիչների և սուզորդների փորձը։ Սրանք սուզորդության մասին խոշորագուն տեղեկատվական կոլլեկտորներ են, ինչի հաշվին կարողանում են առաջարկել ամենաանվտանգ և արդյունավետ սուզորդական դասընթացի կազմակերպման մեթոդաբանությունն ու կանոնները։ «Արմդայվինգ»-ը շատ կարևորում է գրագետ և անվտանգ սուզումը այդ իսկ պատճառով, ակումբի անդամները երբեք չեն սուզվում առանց համապատասխան միջազգային սերտիֆիկատի առկայության, ինչպես նաև չեն սուզվում միջազգային սերտիֆիկատ չունեցող անձանց հետ։ Արմդայվինգի բոլոր անդամներն ունեն միջազգային սուզորդական սերտիֆիկատ։

Սերտիֆիկացնող դպրոցներից խոշորագույնը Փադի (PADI) ուսուցողական դպրոցն է։ Արմդայվինգում աշխատում է Փադի հրահանգիչ՝ ով բոլոր դասընթացները կազմակերպում է միայն համաձայն ՓԱԴԻ սուզորդական դպրոցի կանոնների։ Փադիի հրահանգիչները անցնում են խիստ քննություն՝ հրահանգչի որակավորում ստանալու համար։ Միայն Փադի-հրահանգիչ որակավորում ստացած անձն իրավունք ունի սովորեցնել այլ մարդկանց սուզվել, ինչպես նաև դուրս գրել սուզորդի Փադի սերտիֆիկատը։

Փադի-սուզորդ սերտիֆիկատ ստանալն ունի բազմաթիվ առավելություններ։ Առաջին հերթին դա իհարկե անձի անվտանգ սուզումն է, ինչն ամենից կարևորն է։ Ինչպես նաև, եթե ցանկանում եք սուզվել այլ երկրում և փորձում վարձակալել սուզորդական որևէ պարագա, ոչ միջազգային սերտիֆիկատի դեպքում ձեզ պարզապես կմերժեն տրամադրել համապատասխան սարքավորումները,  կամ սուզվել ձեզ հետ։ Լավագույն դեպքում կպարտադրեն անցնել դասընթացները, իսկ վատագույն դեպքում պարզապես կհրաժարվեն սպասարկել։ Այսինքն ձեռք բերված գիտելիքներն ու հմտաությունները դառնում են անիմաստ։

Փադի սերտիֆիկատներն ընդունելի ե աշխարհի բոլոր սուզորդական կենտրոններում։ Փադի-սուզորդ որակավորման դասընթացները տևում են միջինը յոթ օր՝ երեք սուզում լողավազանում և չորս սուզում Սևանա լճում։ Ուսուցման ընթացքում ՝ ամեն օր, ձեզ տրամադրվում են նաև տեսական դասընթացներ։ Դասընթացի ավարտին հանձնում եք ավարտական քննություն, որը բարեհաջող անցնելու դեպքում դառնում եք սերտիֆիկացված սուզորդ։ Ձեր սերտիֆիկատը դուք ստանում եք փոստով՝ ուղիղ Փադիի Լոնդոնյան գրասենյակից։

Նախագծեր և միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմդայվինգ ակումբի ծրագրերի բազմազանության շնորհիվ յուրաքանչյուրը կարողանում է գտնել իր հետաքրքրությունը։  

Սուզումներ Սևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսից սկսած մինչ հոկտեմբեր, գրեթե ամեն շաբաթ իրականացվում են սուզումներ Սևանա լճում։ Այս սուզումներին մասնակցելու համար ակումբի անդամ լինելը պարտադիր չէ։ Միակ պահանջը միջազգային ստանդարտներով սերտիֆիկացված լինելն է։ Սուզումները կազմակերպվում են ըստ նախնական պայմանավորվածության։ Ընտրվում է թե՛ կոնկրետ սուզման վայրը, թե՛ ժամը։ Բոլորին տրամադրվում է անհրաժեշտ սուզորդական պարագաներ։

Կազմակերպվում են նաև թեմատիկ սուզումներ՝ ինչպիսիք են՝ հնագիտական, հատակի նոր հատվածների ուսումնասիրության և սիրողական, ժամանցային սուզումներ։

Ստորջրյա արձանների տեղադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանի հատակի մաքրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարվա ընթացքում, պարբերաբար կազմակերպվում է Սևանի ավազանի հատակի մաքրում, որին մասնակցում է «Արմդայվինգ»-ի յուրաքանչյուր անդամ։

Հիմնականում այս ծրագիրը իրականացվում է տուրիստական շրջանի ավարտին։ Հատակից հավաքած աղբը վերամշակվում է, որից էլ պատրաստվում է որևէ իր։ Այն փորձում ենք վաճառել՝ տեղյակ պահելով գնորդին թե ինչից է այն պատրաստված։ Տեղեկանալով այդ մասին, ինչպես նաև այն, որ առաջացած հասույթն ամբողջությամբ ուղղվում է ակումբի զարգացմանը, մարդիկ մեծ ոգևորությամբ գնում են այդ իրերը՝ փորձելով աջակցել ծրագրին։

Ակումբը գիտակցում է, որ միայն մի քանի սուզուրդների օգնությամբ անհնար է մաքրել Սևանի ողջ հատակը,  բայց վստահ է, որ նմանատիպ ծրագրերը պարզապես կնպաստեն բնության պահպանմանը։ Տեսահոլովակ 1 Տեսահոլովակ 2 Տեսահոլովակ 3

 

Համագործագցություն գիտահետազոտական կառույցների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանը աշխարհի ամենաքիչ հետազոտված լճերից է, և այնուամենայնիվ, պատմությունը վկայում է, որ դեռ շատ բաներ կան բացահայտելու։ Օգտագործելով 3D տեխնոլոգիաները՝ «Արմդայվինգ»-ի թիմը նախատեսում է ստեղծել Սևանի ընդերքի ամբողջական սկանը, որը կհեշտացնի հնէաբանների և էկոլոգների հետազոտությունները։ «ԱրմԴայվինգ»-ն իրականացնում է մի շարք ծրագրեր Երկրաբանության ինստիտուտի հետ՝ Սևանի հատակի 3D սկանավորում, նպաստելով գիտնականներին անհրաժեշտ նմուշառման գործունեությանը։

2017 թ.-ի ամռանը համագործակցություն սկսվեց «ԱրմԴայվինգ» ակումբի և «Գեոռիսկ» երկրաբանական կազմակերպության միջև։ Առաջին քայլը հայ և ֆրանսիացի երկրաբանների հետ Մեծ Սևանում` 30 մետր խորությունից տիղմի փորձանմուշ վերցնելն էր, այնուհետև Արծվանիստ գյուղի մոտ «Սոնար» սարքի օգնությամբ վերցված պրոֆիլը։ Երկրաբանության ինստիտուտի տրամադրած սարքի միջոցով ԱրմԴայվինգի թիմը գործի անցավ Սևանա լճի ընդերքը սկանավորելու ծրագրին։ 2017 թ.-ի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեզ հաջողվեց ֆիքսել Սևանի հատակի 9 երկար պրոֆիլներ` Արևիկ, Ժայռ, Արտանիշ և այլ ափերի մոտ։ Ստացված արդյունքները տրամադրվեցին նաև ՀԳԱԱ Երկրաբանության ինստիտուտին` երկրաբանական ուսումնասիրության համար։

Ակումբի` Սևանի հատակի սկանավորման ծրագիրը նպատակ ունի ոչ միայն օգնել Սևանի երկրաբանական ուսումնասիրություններին, այլ նաև ֆիքսել Սևանի հատակի մակերեսը, սկսել լճի 3D պատկերը ստեղծելու ծավալուն գործընթացը, նաև սարքի միջոցով գտնել հատակի մեջ առկա անոմալիաները, որոնք կստուգվեն ԱրմԴայվինգ ակումբի կողմից սուզումների միջոցով` հնարավոր խորտակված նավերի կամ այլ օբեկտների բացահատման համար։

Անվճար սուզորդական սեմինարներ երեխաների և մեծահասակների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզորդական դասընթացներ
Տեսակհասարակական կազմակերպություն
Ծագման երկիր Հայաստան


Սուզորդական սեմինարների նախագիծն սկիզբ առավ 2016 թ.-ին։ Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած Վիքիճամբարում կազմակերպվեց սեմինար սուզորդական թեմայով, որն էլ կոչվեց սեմինար փոքրիկների համար։

Դասընթացի ընթացքում երեխաներին նկարագրվում է թե ինչ է դայվինգը, ցուցադրվում են սարքավորումները, որոնք օգտագործում են սուզորդները, խոսվում է շրջակա միջավայրի պահպանման թեմաներով, դիտվում են Արմդայվինգի կազմակերպած ծրագրերի վերաբերյալ տեսահոլովակներ։

Առաջին սեմինարի հաջողությունը և երեխաների հետաքրքրությունն ակնհայտ էր և պարզ դարձավ որ նմանատիպ սեմինարները պետք է շարունակվեն։

Հաջորդ սեմինարը կայացավ Դիլիջանի միջազգային դպրոցում, այնուհետև Ստեփանակերտում։ Վերջինս բավական հուշագրավ էր, քանի որ երեխաները հնարավորություն ունեցան սուզվել լողավազանում, և կատարել իրենց առաջին շունչը ջրի տակ։ Սեմինարի վերջում երեխաները ստացան իրենց առաջին ստորջրյա լուսանկարները, որը չաձազանց ոգևորիչ էր։ Ակումբում վստահեն , որ նմանատիպ սեմինարներն անհրաժեշտ են մեր հասարակությանը, և նպաստում են ոչ միայն դայվինգի զարգացմանը Հայաստանում,  այլ նաև լայն մտահորիզոնով շրջակա միջավայրով մտահոգված բանիմաց սերնդի կերտմանը։ Տեսահոլովակ

Ֆրիդայվինգի դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդայվինգ
Տեսակհասարակական կազմակերպություն
Ծագման երկիր Հայաստան


Գիտակցելով, որ աշխարհում շատ լայն տարածում է գտել սուզորդական մի տեսակ՝ ազատ դայվինգը (ֆրիդայվինգ), ԱրմԴայվինգ ակումբը որոշեց այն հասանելի դարձնել նաև հայ բնակչությանը։ Նախկինում այս սպորտաձևը հասանելի չէր քանզի Հայաստանում չկար որակավորված հրահանգիչ։ 2017թ.-ին ԱրմԴայվինգն առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց որակավորված ֆրիդայվինգի հրահանգչի դասընթացներ՝ Ռուսաստանից հրավիրելով մասնագետ Օլգա Դավիդովային։

Առաջին դասընթացից պարզ դարձավ, որ այս գործընթացը պետք է լինի շարունակական և 3 ամիս անց անցկացվեց երկրորդ դասընթացն՝ արդեն 2 խմբի հետ։ Ակնկալվում է, որ նոր մասնակիցներից մի քանիսը հետագայում կդառնան ֆրիդայվինգի հրահանգիչներ և կմատուցեն ուսուցման ծառայությունները Հասյաստանում արդեն հայերեն լեզվով։ Տեսահոլովակ

Զվարճալի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱրմԴայվինգը՝ լինելով ակումբ, որտեղ հավաքված են մարդիկ ըստ տարբեր հետաքրքրությունների, կազմակերպում է բազմաթիվ զվարճալի միջոցառումներ, այդ թվում նաև ստորջրյա քվեստ խաղեր։

Ստորջրյա քվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորջրյա քվեստին մասնակցելու համար, անհրաժեշտ է ունենալ սկուբա դայվինգի սերտիֆիկատ։

Մամիկ-Լաստիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովից Ծով Հայաստան ճանապարհորդության ժամանակ ծնվեց Մամիկ-Լաստիկ երգը, որը հանրահայտ Ոտիկ-Տոտիկ երգն է՝ սուզորդական թեմայով ձևափոխված բառերով։ Տեսահոլովակ

Ծովից Ծով Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա կարծում ենք Արմդայվինգի անդամների կողմից ամենասիրված նախագիծն է՝ սուզարշավեր Հայաստանից դուրս։ Եվ քանզի նպատակը որևէ ծովում սուզվելն է, այն կատակով անվանել ենք Ծովից Ծով Հայաստան։

Տարեկան մեկ անգամ համընդհանուր քվեարկությամբ, որոշվում է հերթական սուզարշավի վայրը։

Ծովից Ծով Հայաստան 1

Առաջին անգամ՝ որպես Ծովից Ծով Հայաստան նախագծի իրականացման վայր ընտրվեց Արևմտյան Հայաստանը, մասնավորապես Վանա Լիճը։ Այն տեղի ունեցավ 2014 թվականին։ Ակումբի անդամները ոչ միայն սուզվեցին Վանա լճում այլ նաև այցելեցին նախաքրիստոնեական   ժամանակներում Ուրարտու թագավորության կողմից կառուցած Վանա բերդը, 1001 եկեղեցիների քաղաք համարվող Անի քաղաքը, Աղթամար կղզին, բազմաթիվ հայկական լքված բնակավայրեր,  պատմական եկեղեցիներ, տաճարներ, հուշարձաններ և կոթողներ։  Ճամփորդությունը խորհրդանշական էր և չափազանց հուզիչ։ Տեսահոլովակ

Ծովից Ծով Հայաստան 2

Մեկ տարի անց՝ 2015 թվականին, Ծովից Ծով Հայաստանը  մեզ ուղևորեց դեպի հարևան երկիր՝ Վրաստան։ Սա առաջին սուզարշավն էր դեպի իրական ծով աղի ջրով՝ Սև ծով։ Ընկերական մթնոլորտը վերածեց երկարատև ավտոճանապարհը մի հրաշք ժամանցի։ Բացի սուզվելուց, մասնակիցները հասցրին նաև երկրպագել հայկական վոլեյբոլի թիմին, որն էլ ի վերջո նվաճեց արծաթե մեդալ։  Տեսահոլովակ

Ծովից Ծով Հայաստան 3

Ծովից Ծով Հայաստան 3-ի անցկացման վայր ընտրվեց Ղրիմը ։ Սա ամենամեծ սուզարշավն էր, որն ընդհանուր առմամբ ընդգրկում էր 13 մասնակից։ Անմոռանալի սուզումներ, շատ ուրախ մթնոլորտ։ Կրկին չդավաճանելով սկզբունքներին՝ մասնակիցներն այցելեցին նաև հայկական վայրեր, եկեղեցիներ, Այվազովսկու գերեզմանը, սուզորդությանը վերաբերվող թանգարան։  Տեսահոլովակ

Ծովից Ծով Հայաստան 4

2017 թվականին ակումբի անդամները որոշեցին ուղևորվել Միացյալ Արաբական Էմիրություններ, Դուբայ։ 11 անդամից բաղկացած սուզորդական խումբը սուզվեց Հնդկական օվկիանոսում և հիացավ հրաշալի ֆաունայով, ինչպես նաև հասցրեց շրջել անապատով, և մասնակից լինել Արաբական մշակութային երեկոյին անմիջապես սաֆարիում։ Տեսահոլովակ

Նոր երկրները, նոր ստորջրյա վայրերն ու սուզումները, հետաքրքիր հանդիպումներն ու արկածները, Հայկական դրոշն ու ակումբի լոգոն ծածանելը օտար ափերում դարձնում են ճամփորդություններն անմոռանալի և շարունակական։ Հուսով ենք, որ այս ծրագիրը դեռ կշարունակվի երկար ժամանակ և տարեց-տարի կավելանա մասնակիցների թվաքանակը։

Հաճախ տրվող հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լողալ իմանալ անհրաժեշտ է, թե ոչ

Լողալու ունակությունը զուտ տեխնիկապես պարտադիր չէ, քանի որ սուզորդի լողունակությունն ապահովում է համապատասխան հանդերձանքը, բայց ցանկալի է՝ ջրում ինքնավստահ զգալու համար։

  • Ինչի համար է անհրաժեշտ սերտիֆիկացումը

Աշխարհում ընդունված կարգի համաձայն անվտանգ սուզվելու համար անհրաժեշտ է անցնել համապատասխան դասընթացներ և վերջում ստանալ հավաստագիր (սերտիֆիկատ)։ Այս երևույթը կարելի է համեմատել մեզ բոլորիս հայտնի վարորդական իրավունք ստանալու հետ։

Իսկ ո՞վ գիտի թե ինչպես կարելի է ապահովել անվտանգ սուզում, ի՞նչ է նշանակում անվտանգ կամ վտանգավոր սուզում։ Այդ նպատակով ստեղծվել են մի քանի միջազգային խոշոր սուզորդական դպրոցներ, որոնք ամփոփում են սուզորդության հետ կապված աշխորհում ամբողջ փորձը, մշակում են ուսուցողական ծրագրեր հաշվի առնելով թե՛ դրական, թե՛ բացասական փորձառումները։ TDI, PADI, CMAS և այլ խոշոր կազմակերպությունները մշտապես ուսումնասիրում են անվտանգ սուզման կանոնները և ամփոփելով միայն այդ ինֆորմացիան առաջարկում են ուսուցման մեթոդներ և նորմեր անվտանգ և արդյունավետ սուզման համար։

Անհատներն, ովքեր իրավասու են սովորեցնել և հանձնել հավաստագրեր, պարտադիր հանձնել են հատուկ քննություն նախքան հրահանգչի լիցենզիա ստանալը։ Սա բարդ, երկարաժամկետ և ֆինանսապես թանկ գործընթաց է։

ԱրմԴայվինգը չափազանց կարևորում է գրագետ և անվտանգ սուզումը, այդ իսկ պատճառով ակումբի անդամները երբեք չեն սուզվում այն մարդկանց հետ, ովքեր չունեն համապատասխան հավաստագիր։ Վերջինս ապացույց է այն բանի, որ անձը գրագետ սուզորդ է և կարելի է նրա հետ սուզվել, քանզի ջրի տակ միակ հույսը դա քեզ հետ սուզվող ընկերն է և նրա ոչ բավարար գիտելիքները երբեմն կարող են հանգեցնել լուրջ խնդիրների։

Միջազգային հավաստագիր ունենալը նաև թույլ է տալիս արտասահմանում վարձակալել հանդերձանք և սարքավորեումներ սկուբա դայվինգի համար։ Գրեթե ոչ մի տեղ ձեզ չեն տրամադրի սուզորդական սարքավորումներ առանց սերտիֆիկատի առկայության։ Ինչպես նաև չեք կարող սուզվել խորը կամ երկար մնալ ջրում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Home». Diving in Armenia Including PADI Scuba Certification (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.