Jump to content

Դայմոնդ Հեդ (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսակլեռ, հրաբխային ռելիեֆ և տեսարժան վայր
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՀոնոլուլու
ԲԾՄ232 մետր
Հարաբերական բարձրություն170 մետր
Աշխարհագրական տեղադրությունՀավայան կղզիներ և Օահու
Հրաբխային կայանՀավայան հրաբխային աստղադիտարան
Քարտեզ
Քարտեզ

Դայմոնդ Հեդ[1] (անգլ.՝ Diamond Head — ալմաստե կամ ադամանդե գլուխ), հրաբխային կոն, առաջացած Կուլաու հրաբխի ժայթքումից։ Գտնվում է Հավայի նահանգի, Օահու կղզու վրա գտնվող Հոնոլուլու քաղաքի, Վայկիկի[2] շրջանի արևելյան մասում։ Դայմոնդ Հեդ խառնարանը մոտ 200 հազար տարեկան է։ Տեղաբնիկների՝ հավայացիների լեզվով, խառնարանային սարը հայտնի է Լիահի անունով։ Խառնարանն իր անունը ստացել է 19-րդ դարում, երբ մի խումբ անգլիացի նավաստիներ խառնարանի հատակում հայտնաբերեցին փայլուն քարի ձուլակտորներ, ինչը ադամանդի տեղ դրեցին, սակայն հետագայում պարզվեց, որ կրաքարային շպատ է[3]։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայմոնդ Հեդը հրաբխային կոների, ելքային ալիքների և լավային հոսքերի ամբողջական համալիրի մի մասն է, առաջացել է Կուլաու[4] հրաբխի մի շարք ժայթքումներից։ Հայտնի է որպես Հոնոլուլուի հրաբխային շարք, որը տեղի է ունեցել հրաբխի ձևավորման ու հանգման ժամանակից շատ ավելի ուշ։ Դա հանգեցրել է բազմաթիվ տեղական երկրաբանական գեղատեսիլ վայրերի առաջացման, ինչպիսիք են Պանչբոլ խառնարանը, Հանումա, Կոկո Հեդ և Մանանա կղզին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայմոնդ Հեդը շատ ավելի երիտասարդ է, քան Կուլաու լեռնազանգվածի հիմնական մասը։ Չնայած լեռնաշղթան մոտավորապես 2.6 միլիոն տարվա վաղեմություն ունի, փորձագետների մեծամասնության կարծիքով Դայմոնդ Հեդը մոտավորապես 200.000 տարեկան է։ Հրաբուխը վերջնականապես մարեց մոտ 150 000 տարի առաջ։ Ժայթքումը, ինչի արդյունքում առաջացել է խառնարանը, ամենայն հավանականությամբ, կարճատև է եղել և տևել է մի քանի օր[5]։ Փորձագետների կարծիքով, դա հզոր պայթյուն է եղել։ Երբ խառնարանը սկզբնապես ձևավորվել է, ենթադրվում է, որ ծովի մակարդակն ավելի բարձր է եղել, և պայթյունը որոտացել է կորալային խութի վրա։ Խառնարանի առաջացման մեկ այլ գործոն կարող է լինել մագմայից և ստորերկրյա ջրերի փոխազդեցությունը։ Ժայթքման կարճատևությունը բացատրում է նաև կոնի սիմետրիկությունը։ Քանի որ Դայմոնդ Հեդի տեսակը հակված է մոնոգենիկ (միայն մեկ անգամ ժայթքող) լինելուն և երկրաբանները հիմք չունեն սպասելու նոր ժայթքումների։

Վայկիկիի համայնապատկերը Դայմոնդ Հեդից

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кратер Даймонд-Хед». www.orangesmile.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին. {{cite web}}: Text "OrangeSmile.com" ignored (օգնություն); Text "Серия 'Величественные кратеры и кратерные озера'" ignored (օգնություն)
  2. «Весь мир на ладони. - Рай для чайников, или Пасха на Гавайях - 4». archive.is. 2012 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  3. «rian_ma: Рай для чайников, или Пасха на Гавайях — 4». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին.
  4. «National Natural Landmark». National Park Service. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. chernenok 2012-01-19 11:12:00, Пишет Илья Черников2012-01-19 11:12:00 Илья Черников. «Hawaii: вулкан Diamond Head». chernenok.livejournal.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայմոնդ Հեդ (հրաբուխ)» հոդվածին։