Դայան Վարսի
Դայան Վարսի անգլ.՝ Diane Varsi | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1938[1][2][3] կամ մարտի 23, 1938[4] |
Ծննդավայր | Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 19, 1992[1][2][3] (54 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Բենինգթոնի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, բալետի պարող, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Michael Hausman? |
Դայան Վարսի (անգլ.՝ Diane Varsi, փետրվարի 23, 1938[1][2][3] կամ մարտի 23, 1938[4], Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - նոյեմբերի 19, 1992[1][2][3], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 1957 թվականին առաջադրվել է Օսկարի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայան Մարի Անտոնիա Վարսին (անգլ.՝ Diane Marie Antonia Varsi) ծնվել է 1938 թվականի փետրվարի 23-ին կալիֆոռնիական Սան Մատեո քաղաքում ծաղիկներ վաճառող Ռասել Վարսիի և իր կնոջ՝ Բեատրիս ԴեՄարշանի ընտանիքում[5]։ Միջնակարգ դպրոցում սովորելուց հետո Դայան Վարսին մի քանի մասնագիտություն է փոխել, մինչ դարձել է դերասանուհի։ Նա աշխատել է որպես մատուցողուհի, մոդել խանութում, մրգեր հավաքող, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտություններով[6]։
Կինոյում իր առաջնելույթը կայացել է 1957 թվականին «Փեյթոն Փլեյս» ֆիլմում, որտեղ խաղացել է Էլիսոն Մաքքենզիի դերը։ Այդ դերը Դայան Վարսիին «Օսկարի» մրցանակ է բերել որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Հաջորդ տարի դերասանուհին դարձել է «Ոսկե գլոբուսի» դափնեկիր «Կանանց շրջանում տարվա հայտնություն» անվանակարգում՝ Դի Սանդրայի և Քերոլին Ջոնսի հետ միասին։
Հետագա տարիներին նա հայտնվել է «Դժոխքից Տեխաս» (1958) և «Ժառանգություն» (1959) ֆիլմերում, որից հետո դադարել է նկարահանվել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայան Վարսին ամուսնացած է եղել երեք անգամ։ Առաջին ամուսնությունը 1953 թվականին չեղյալ է հայտարարվել։ Ապա 1955 թվականից մինչև 1958 թվականը նա ամուսնացած է եղել պրոդյուսեր Ջեյմս Դիքսոնի հետ, որի հետ ունեցել են որդի՝ Շոնը։ 1961 թվականին նա ամուսնացել է Մայքլ Հաուսմենի հետ, որը դարձել է նրա դստեր՝ Ուիլլայի հայրը։
1968 թվականին՝ «Վտանգավորը փողոցներում» ֆիլմի նկարահանման ժամանակ, Դայան Վարսին վնասել էր ողնաշարը, ինչի արդյունքում ենթարկվել էր մի շարք վիրահատությունների։ 1977 թվականին նա վարակվել է Լայմի հիվանդությամբ, որի կոնկրետ ախտորոշումը տրվել է միայն 1989 թվականին։ Այդ հիվանդությունը բերել է դերասանուհու մահվանը շնչառական անբավարարության պատճառով 1992 թվականի նոյեմբերի 19-ին։ Դայան Վարսին մահացել է Հոլիվուդում 54 տարեկան հասակում։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ես երբեք ձեզ վարդագույն այգի չեմ խոստացել (1977) — Սիլվիա
- Մարդիկ (1972) — Վալանսի Կարմոդի
- Ջոնին վերցրեց զենքը (1971) — Չորրորդ բուժքույր
- Արնախում մայրիկ (1970) — Մոնա Գիբսոն
- Վտանգավորը փողոցներում (1968) — Սալի Լե Ռոյ
- Բռնություն (1959) — Ռութ Էվանս
- Դժոխքից Տեխաս (1958) — Խուանիտա Բրեդլի
- Փեյթոն փլեյս (1957) — Էլիսա ՄաքՔենզի
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե գլոբուս» 1958՝ «Տարվա հայտնություն կանանց շրջանում»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1026260043 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Varsi Marriage Certificate accessed 1-2-2016
- ↑ El Paso Herald-Post - December 31, 1957, El Paso, Texas. p.16
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դայան Վարսի (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայան Վարսի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Մարտի 23 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 1992 մահեր
- Հոլիվուդ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ