Դայան Շուուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայան Շուուր
Diane Schuur @ Cabot Performing Arts Center DSC 2935 edit (18387999401).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Diane Schuur
Նաև հայտնի է որպես Deedles
Ծնվել է դեկտեմբերի 10, 1953 (64 տարեկան)
Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Ջազ
Մասնագիտություն երգչուհի
Գործիքներ դաշնամուր
Գործունեություն 1979 թվականից ցայսօր
Լեյբլ GRP, Concord
Կայք www.dianeschuur.com

Դայան Շուուր (անգլ.՝ Diane Schuur,դեկտեմբերի 10, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:10|2|0}})[1], Տակոմա, Pierce County, Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի ջազային երգչուհի և դաշնակահար։ «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր։ Մասնագիտական կեղծանունն է Deedles. այդպես է կոչվում նաև նրա դեբյուտային ալբոմը։ Դայանը ելույթ է ունեցել մի շարք հեղինակավոր բեմերում՝ Քարնեջի Հոլում և Սպիտակ տանը: Հյուրախաղերի է մեկնել Կուինսի Ջոնսի, Դիզզի Գիլլեսպիի, Բի Բի Քինգի, Ստեն Գետցի Մեյնարդ Ֆերգյուսոնի, Ռեյ Չարլզի, Սթիվի Ուանդերի և այլոց հետ։ Դեռ մանկութ տարիներին Դայանի մոտ առաջացել է ռետինոպատիա և նա արդյունքում կուրացել է երկու աչքից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայան Շուուրը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 10-ին Տակոմա քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Աուբուրն արվարձանում, Վաշինգտոն նահանգում։ Այստեղ հայրը ծառայում էր ոստիկանությունում որպես կապիտան։ Երկուսուկես տարեկան հասակից Դայանն արդեն սիրում էր երգել իր նախընտրած երգիչների երգերը, գդալներով ու պատառաքաղներով ռիթմ էր նվագում[2]: Երբ 9 տարեկան էր, ապագա երգչուհին ակտիվորեն մասնակցում էր մանկական համերգներին և վոկալային մրցույթներին։ Ավելի ուշ նա նշել է. «Սիրում էի մտնել պահարանի մեջ, որպեսզի միայնակ ու ինքս ինձ հետ լինեմ և երգել»[3]: Դայանի կուռքերն են Դինա Վաշինգտոնը[2] և Սառա Վոնը։ Դրանց հետ զուգահեռ նա լսում էր նաև Դյուկ Էլլինգտոնի, Էլլա Ֆիցջերալդի և Թոնի Բենեթի ձայնագրությունները։

Դայանի առաջին լուրջ ելույթը դարձավ Holiday Inn սրահում՝ Տակոմայում տասը տարեկան հասակում։ Այն ժամանակ նա երգում էր քանթրի ոճով։ Վաշինգտոնյան կույրերի դպրոցը սովորելու ընթացքում նա սկսեց գրել երգեր և կատարել դրանք։ Մեծ բեկում առաջացավ այն բանից հետո, երբ սաքսաֆոնահար Ստեն Գետցը լսեց 16-ամյա Դայանի «Amazing Grace» երգը։ Այնժամ նա 1979 թվականին երգչուհուն հրավիրեց Մոնտերեյի ջազային փառատոնին։ Հետագայում՝ 1988 և 1991 թվականներին Դայանը կրկին երգեց այդ քաղաքի հենց նույն ջազային փառատոններին։

1982 թվականին Գետսը առաջարկեց Դայանին միասին հանդես գալ ու երգել Սպիտակ տանը։ Ավելի ուշ՝ 1987 թվականին Նենսի Ռեյգանը հրավիրեց Շուուրին կրկին երգելու ԱՄՆ նախագահի նստավայրում։ Բայց այս անգամ երգչուհին հանդես եկավ Կաունտ Բեյսի խմբի հետ։ Գետցի և Դայան Շուուրի համատեղությունը շարունակվեց. դրա արդյունքում ծնվեցին նրա առաջին ալբոմները՝ Deedles (1984), Schuur Thing (1985) և Timeless (1986)[4]:

Նրա անդրանիկ ալբոմը հանդիսացավ Deedles («Deedles» սա «Deedlebabe» անվան կրճատ ձևն էր, որը հորինել էր երգչուհու մայրը[5])։ Հեռավոր արևելքում ճամփորդություն կատարելու ընթացքում Դայանը մասնակցում է Տոկիոյի փառատոնին։ Այստեղ նա ծանոթանում է Բի Բի Քինգի հետ։ Բլյուզմենի հետ համագործակցության արդյունքը դարձավ Heart to Heart ալբոմը, որը լույս տեսավ 1994 թվականի մայիսին, որը ԱՄՆ հիթ-շքերթներում առաջատար էր։ Դայան Շուուրի երկու 2 սկավառակները հանտնվեցին Billboard ջազային չարտերում[6]: Առաջին «Գրեմմի» մրցանակը ստացավ 1986 թվականին Timeless ալբոմի համար։ Երկրորդ մրցանակը Բեյսիի հետ համատեղ ձայնագրության համար էր՝ Diane Schuur & the Count Basie Orchestra:

1990-ական թվականներին Շուուրը ակտիվորեն ձայնագրել և թողարկել է 8 սկավառակներ՝ In Tribute (1992), Love Songs (1993), Heart to Heart (1994), Love Walked In (1995), Blues for Schuur (1997), Music Is My Life (1999), Friends for Schuur (2000) և Swingin' for Schuur (2001)։

2011 թվականին նա թողարկեց The Gathering ալբոմը՝ դասական քանթրի և ջազ երգեր։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի ԱԼբոմ Լեյբլ
2011 The Gathering Vanguard Records
2008 Some Other Time Concord
2006 Diane Schuur: Live in London GR2 Classics
2005 Schuur Fire Concord
2003 Midnight'
2001 Swingin' for Schuur
2000 Friends for Schuur
1999 Music Is My Life Atlantic / Wea
1997 The Best of Diane Schuur GRP
1997 Blues for Schuur
1996 Love Walked In
1994 Heart to Heart
1993 Love Songs
1992 In Tribute
1991 Pure Schuur
1989 Diane Schuur Collection
1988 A GRP Christmas Collection
1988 Talkin' 'bout You
1987 Diane Schuur & the Count Basie Orchestra
1986 Timeless
1985 Schuur Thing
1984 Deedles Digital Master

Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմմիի 29-րդ մրցանակաբաշխություն 1987 Կնոջ լավագույն ջազ կատարում Timeless Ալբոմ Հաղթանակ
Գրեմմիի 30-րդ մրցանաբաշխություն 1988 Կնոջ լավագույն ջազ կատարում Diane Schuur and the Count Basie Orchestra Ալբոմ Հաղթանակ
Գրեմմիի 32-րդ մրցանաբաշխություն 1990 Կնոջ լավագույն ջազ կատարում «The Christmas Song» Երգ Առաջադրված
Գրեմմիի 34-րդ մրցանաբաշխություն 1992 Լավագույն ավանդական փոփ կատարող Pure Schuur Ալբոմ Առաջադրված
Գրեմմիի 36-րդ մրցանաբաշխություն 1994 Լավագույն ավանդական փոփ կատարող Love Songs Ալբոմ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC
  2. 2,0 2,1 «Diane Schuur Interview for Jazzmonthly.com» (անգլերեն)։ Jazzmonthly.com։ 2008-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին 
  3. Sterman, Paul։ «Diane Schuur - The Hot Lady of Cool Jazz» (անգլերեն)։ Abilitymagazine.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին 
  4. Gelly, 2005, էջ 159
  5. Rodriguez, Albert (2011-06-24)։ «Diane Schuur returns to Jazz Alley stage» (անգլերեն)։ Seattle Gay News։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-18-ին 
  6. «Billboard Diane Schuur charts history» (անգլերեն)։ Billboard.com 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gelly, Dave Stan Getz: Nobody Else But Me. — Backbeat Books, 2005. — ISBN 0-87930-729-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]