Դայանա Մենդոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայանա Մենդոսա
Ծնվել էհունիսի 1, 1986(1986-06-01)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԿարակաս, Վենեսուելա
Քաղաքացիություն Վենեսուելա
ԿրթությունՆյու Յորքի կինոակադեմիա
Մասնագիտությունմոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, դերասանուհի և կինոպրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքdayanamendoza.shop
 Dayana Mendoza Վիքիպահեստում

Դայանա Սաբրինա Մենդոսա Մոնկադա (իսպ.՝ Dayana Sabrina Mendoza Moncada, հունիսի 1, 1986(1986-06-01)[1], Կարակաս, Վենեսուելա) , մոդել, գեղեցկության մրցույթի հաղթող, ստացել է «Միսս Վենեսուելա 2007» և «Միսս Տիեզերք 2008» տիտղոսները։ Տիրապետում է իսպաներենի, անգլերենի և իտալերենի ։

Ծնվել է 1986 թվականի հունիսի մեկին Կարակասում։

2001 թվականին Դայանա Մենդոսան կնքել է պայմանագիր «Elite Model Management» սկսնակ մոդելների ամենամյա մրցույթի կազմակերպիչների հետ և նույն թվականին Նիսում դարձել է «Elite Model Look International 2001» մրցույթի եզրափակչի մասնակից։ Գրեթե վեց տարի նա Նյու Յորքում, Բարսելոնայում, Մադրիդում, Մայամիում, Աթենքում, Միլանում, Փարիզւմ, Մյունխենում և Լոնդոնում աշխատել է որպես մոդել։ Նաև նա աշխատել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Max Mara»-ն և «Costume National»-ը։

2007 թվականին ստացել է «Միս Վենեսուելա», իսկ 2008 թվականին` «Միսս Տիեզերք 2008» տիտղոսները։

Ներկա պահին ապրում է Նյու Յորքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]