Դամիան դի Գոյշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դամիան դի Գոյշ
Damião de Góis.png
Ծնվել էփետրվարի 2, 1502[1]
ԾննդավայրAlenquer, Lisbon District, Պորտուգալիա
Մահացել էհունվարի 30, 1574[2][1] (71 տարեկանում)
Մահվան վայրAlenquer, Lisbon District, Պորտուգալիա
ՔաղաքացիությունՊորտուգալիա
ԿրթությունՊեդուայի համալսարան
Մասնագիտությունhumanist, պատմաբան, թարգմանիչ, կոմպոզիտոր, աստվածաշնչի թարգմանիչ և դիվանագետ
Ստորագրություն
Assinatura Damião de Góis.png
Damião de Góis Վիքիպահեստում

Դամիան դի Գոյշ կամ Գուշ (պորտ.՝ Damião de Góis, Goes, փետրվարի 2, 1502[1], Alenquer, Lisbon District, Պորտուգալիա - հունվարի 30, 1574[2][1], Alenquer, Lisbon District, Պորտուգալիա), պորտուգալացի մտավորական-հումանիստ, դիվանագետ, թարգմանիչ, կոմպոզիտոր։

Կենսագրություն և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնվականների ընտանիքից է, նրա պապը եղել է Հենրիխ Ծովագնացի շրջապատից։

Մանուել 1-ինի օրոք` 1523 թվականին, նրան ուղարկել են Անտվերպեն, որտեղ ծառայել է որպես պորտուգալական ֆակտորիայի քարտուղար, կապ է ունեցել Ֆուգերների և այլ առևտրական տների հետ։

Եվրոպայի շատ երկրներում է շրջել, հանդիպել Լյութերին, Սեբաստիան Մյունստերին, Մելանխթոնին, սովորել Էրազմ Ռոտերդամցու մոտ և ընկերացել նրա հետ։ Ընկերություն է արել պորտուգալացի պատմիչներ և գրողներ Ժուան դի Բարուշի, Անդրե դե Ռեզենդիի հետ։ Կուրսերի է հաճախել Պադուի և Լյովենի համալսարաններում։ Հավաքել է գեղանկարներ։

1533 թվականին ուխտագնացություն է արել դեպի Սանտյեգո դե Կոմպոստելա։ 1538 թվականին ամուսնացել է հոլանդուհու հետ։ Fides, religio, moresque Aethiopum (1540) ստեղծագործության մեջ առաջին անգամ հրապարակել է Եթովպիայում քրիստոնեության վերաբերյալ վկայության։

1548 թվականին նշանակվել է որպես Տորե դու Տոմբուի գլխավոր պաշտպան։ Կազմել է Լիսաբոնի նկարագրությունը (1554)։

Գրող-հրապարակախոսը պորտուգալերեն է թարգմանել Աստվածաշունչը (Էկլեզիաստի գիրքը) և Ցիցերոնի «Ծերության մասին» թեզը։ Թարգմանել է նաև պորտուգալերենից լատիներեն։

Ազատամտության համար ենթարկվել է ինկվիզիցիայի, 1571 թվականին դատապարտվել ցմահ բանտարկության։ Բաց է թողնվել, որբ ծանր հիվանդ էր և մահացել է անհայտ պայմաններում (հնարավոր է, որ նրան սպանել են)[3]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Legatio Magni Indorum Imperatoris Presbyteri Ioannis … (Antwerp, 1532; нов. изд.: Elizabeth B. Blackburn, «The Legacy of ‘Prester John’» // Moreana 4, 1967, 37-98)
  • Ecclesiastes de Salamam, com algũas annotações neçessarias (Venezia, 1538; нов. изд.: O Livro de Ecclesiastes/ T. F. Earle, ed., Lisboa, 2002)
  • Livro de Marco Tullio Ciçeram chamado Catam maior, ou da velhiçe, dedicado a Tito Pomponio Attico (Venezia, 1538)
  • Comentari Rerum Gestarum in India (1539)
  • Fides, religio, moresque Aethiopum … (Lovanii 1540; Parisiis 1541; нем. пер.: Wiesbaden, 1999)
  • Deploratio Lappianae gentis (Lovanii, 1540)
  • Aliquot Opuscula (1544)
  • Urbis Olisiponis descriptio (Évora, 1554; Frankfurt, 1603; Coimbra, 1791; англ. пер.:, 1996)
  • Crónica do Felicíssimo Rei D. Manuel (Lisboa, 1566—1567; 1619; Coimbra 1926)
  • Crónica do Principe D. João (Lisboa, 1567; нов. изд.: Graça Almeida Rodrigues, ed., Lisboa, 1977)
  • As cartas Latinas de Damião de Góis// Noese e crise na epistolografia Latina goisiana/ Amadeu Torres, ed. — 1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118717979 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Гоес, Дамиаго»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]