Դամբուձո Մարեչերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամբուձո Մարեչերա
Ծնվել էհունիսի 4, 1952(1952-06-04)[1][2]
ԾննդավայրՌուսապե, Մակոնի շրջան, Manicaland, Զիմբաբվե
Մահացել էօգոստոսի 18, 1987(1987-08-18)[1][3][2] (35 տարեկան)
Մահվան վայրՀարարե, Զիմբաբվե
Քաղաքացիություն Զիմբաբվե[4]
ԿրթությունՆոր Քոլեջ և Զիմբաբվեի համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Պարգևներ և
մրցանակներ

Դամբուձո Մարեչերա (հունիսի 4, 1952(1952-06-04)[1][2], Ռուսապե, Մակոնի շրջան, Manicaland, Զիմբաբվե - օգոստոսի 18, 1987(1987-08-18)[1][3][2], Հարարե, Զիմբաբվե), զիմբաբվեացի վիպասան, պատմվածքների հեղինակ, թատերագիր և բանաստեղծ։ Իր կարճատև կարիերայի ընթացքում նա հրատարակել էր պատմվածքների գիրք, երկու վեպ (մեկը մահից հետո), պիեսների, արձակների, և պոեզիաի գիրք, նաև բանաստեղծությունների հավաքածու (նույնպես մահից հետո)։ Նա լավ ճանաչված էր իր կոպիտ, մանրամասներով լի, բանիմաց գրելու ձևով, որը նոր սահման էր կերտել աֆրիկյան գրականության մեջ, և իր պահվածքով այն համալսարաններում որտեղից նրան հեռացրել էին։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարըլզ Վիլլիամ Դամբուձո Մարեչերան ծնվել էր Ռուսապե քաղաքի Վենգեր թաղամասում, Զիմբաբվեում (առաջվա Հարավային Ռոդեզիայում)։ Նրա ծնողներն էին Իսահակ Մարեչերան, որը մատուռի սպասավոր էր, Մասվոտվա Վենենզիա Մարեչերան, որը սպասուհի էր։

Իր « Քաղցի տունը» գրքում, որը գրել էր 1978 թվականին, և իր հարցազրույցների մեջ Մարեչերանը հաճախ սխալմամբ ակնարկում է, որ իր հորը խփել է «20-րդ դարի գնացք» կամ որ նա «դանակը խրած մեջկին տուն եկավ» կամ «գտել են իրեն հիվանդանոցի մորգում փամփուշտի վնասվածքներով։» Այսպիսի սխալ հաշվետվությունները բխում են իր կյանքը սրբագրելու հակումից։ Գերմանացի գիտնական՝ Ֆլորա Վիտ Վայլդը, շատ մեծ նշանակություն տվեց Մարեչերայի մեծ եղբոր՝ Մայքլի ասածին երիտասարդ Մարեչերաի բնույթի մասին։ Մայքլը ակնարկում է, որ Դամբուձոն իրենց մոր «մուտի»-ի զոհն էր, հասկացնելով, որ նա ինչ-որ կերպ անիծված էր։ Երբ Մարեչերան վերադարձավ Լոնդոնից և ստացավ գրողի նշանակություն Զիմբաբվեի պետական համալսարանում, իր մայրն ու քույրերը փորձեցին նրան այցելել, սակայն Դամբուձոն նրանց անբարեկրթորեն մերժեց՝ մտածելով, որ մայրը ուզում է իրեն սպանել։ Հայտնի է, որ Մարեչերան երբեք ջանք չգործադրեց իր ընտանիքի անդամների հետ հանդիպելու համար, մինչև իր մահը 1987 թվականին։

Նա մեծացել էր ռասսայական խտրականության, աղքատության, բռնության մեջ։ Նա հաճախել էր Սուրբ Օգոստինոսի Առաքելությունը Փենհալոնգայում, որտեղ հաճախ էր վիճում իր ուսուցիչների հետ գաղութային ուսմունքների ծրագրերի պատճառով, Ռոդեզիայի պետական համալսարանը (այժմ Զիմբաբվեի պետական համալսարան), որտեղից նրան հեռացրին ուսանողական անկարգությունների ժամանակ, և Օքսֆորդի Նոր քոլեջը որտեղ իր անբարյացակամ պահվածքը և դասալքությունը հանգեցրեցին հերթական հեռացմանը[5]։

Հրատարակությունների հաջողությունները և անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին գիրք՝ «Քաղցի տունը» (1978), ծնվեց իր հուսահատությունից, որ գալիս էր Օքսֆորդ համալսարանում անցկացրած տարիներից։ Գրքի ինը պատմություններից մեկը՝ երկար վերնագրվածը, զգացմունքորեն ազդեցիկ և սենսացիոն ձևով նկարագրում է հեղինակի դաժան մանկությունն ու պատանեությունը գաղութային Ռոդեզիայում։ Պատմությունը բնութագրվում է ժամանակի ու տեղի փոփոխությամբ և ֆանտազիայի ու իրականության խառնվելու միջոցով։ Քանի որ Քաղցի տունը համարվում է սրամիտ և ստեղծագործական աֆրիկյան գրության սկիզբը, 1979 թվականին գիրքը շահեց Գարդիանի գեղարվեստական գրականության մրցանակը։ Մարեչերան առաջին և միակ աֆրիկացին է, որ շահեց այդ մրցանակը, որի գոյատևեց 33 տարի (1999 թվականին այն վերանվանվեց որպես Գուարդիան Ֆըսթ Բուք մրցանակ)։

Սև Արևի Լույսը համեմատվել էր Ջեյմս Ջոյսի և Հենրի Միլլերի գրականության հետ, բայց նույն հաջողությունը չունեցավ ինչպես Քաղցի տունը։ Մարեչերայի երկրորդ գիրքը՝ ազատ կառուցվածքով, հալյուցինատոր ոճով, փիլիսոփայական և գրական խորագիտակ խոտորումներով, ուսումնասիրում է անարխիզմը որպես պաշտոնական մտավորական դիրք։ Հեղինակի մահից հետո հրատարակվեց «Սևամորթը ներսից» գիրքը, որի իրադարձությունները տեղի են ունենում ինչ-որ արվեստի ֆակուլտետի շենքում, որտեղ մասնագետների և արվեստագետների մի խումբ ապաստանում է դրսում ընթացող պատերազմի ավարտին, որը վերջում իրենց ձախողում է։ Կերպարների խոսակցությունը կենտրոնացված է աֆրիկյան ինքնության և արվեստի բնույթի վրա. խոսակցության ընթացքում, գլխավոր հերոսը պնդում է, որ աֆրիկյան պատկերումը պարզապես հերթական շովինիստական կառավարման միջոց է։

Օքսֆորդի համալսարանում Մարեչերան իր դասախոսների վրա խելացի մարդու տպավորություն էր թողել՝ չնայած նրա անարխիկ և անտարբեր վերաբերմունքին դասացուցակի հանդեպ։ Նա նախնտրում էր կարդալ այն ինչ իրեն է հետաքրքրում։ Նա հայտնի էր իր կռվարար բնույթով քանի որ Օքսֆորդին մերձավոր բարերում հաճախ կռիվներ էր սկսում իր հակառակորդների հետ։ Մշակութային ցնցումի և չափազանց շատ խմելու հետևանքով Մարեչերան սկսեց իրեն անկայուն պահել, և համալսարանի հոգեբանները ախտորոշեցին այս պահվածքը որպես շիզոֆրենիա։ Նա սպառնաց սպանել որոշ մարդկանց և փորձեց համալսարանը վառել։ Հայտնի էր, ավելի ճիշտ տխրահռչակ համբավ ուներ իր արհամարհանքով ռասսիզմից և կարգային անհավասարությունից բխող հասկացողությունների նկատմամբ։ Համալսարանը վառելու փորձի դիմաց Մարեչերային տրվել էր երկու տարբերակ կա՛մ նա պիտի անցներ որոշակի հոգեբուժական հետազոտություններ, կա՛մ նրան կհեռացնեին համալսարանից. նա ընտրեց երկրորդ տարբերակը՝ ասելով, որ իրեն հոգեբանորեն բռնաբարում են։

Այսպիսով, Մարեչերայի ճակատագիրը պղծվեց։ Նրան բևեռեցին Ուելսական բանտ։ Նա միացավ Օքսֆորդի շուրջը բնակեցված թափառաշրջիկ համայնքներին։  Ժամանակ առ ժամանակ մնում էր ընկերների տներում՝ քնում նրանց հյուրասենյակներում։ Երբ ընկերների տանը չէր, նա զբոսայգիների նստարաններին նստած տարբեր գեղարվեստական և բանաստեղծական աշխատություններ էր գրում, այս ընթացքում նրանից գողություն էին անում թաղի ավազակները և հաճախ հալածում էր ոստիկանությունը թափառելու համար։ Ամիսներ շարունակ նա ապրում էր Լոնդոնի անօթևան հասարակությունում, ովքեր օկուպացնում էին կենտրոնի Թոլմըրս Հրապարակը։ Հավանական է հենց այստեղ էլ Մարեչերան վերջացրեց իր առաջին գիրքը։ Եւ այսպիսով գրավեց հեղինակի Քաղցի տունը գիրքը՝ համակցված իր ուսումից Ռոդեզիայի պետական համալսարանից ու Օքսֆորդից և իր տանջանքներից Անգլիաի ու Ուելսի փողոցներում թափառելուց։

Երբ Ջեյմս Քարին[6] վերցրեց Քաղցի տունը և հրատարակեց այն Հայնիմենի աֆրիկյան գրողների շարքում, Մարեչերան մի վայրկյանում դարձավ հանրաճանաչ Անգլիայի գրողների շրջապատում։ Սակայն նա չդադարեց ինքն իր կյանքը խորտակել և անընդհատ ցուցաբերում էր վրդովմունք։ Գուարդիան Ֆիքշն Մրցանակաբաշխության (1979) ընթրիքի ժամանակ, որտեղ նա շահեց մրցանակը Քաղցի տունը գրգի համար, Մարեչերան զայրույթի պոռթկումից ափսեներ էր նետում դեպի ջահը[7][8][9]։ Այնուամենայնիվ, Լիդսի համալսարանը իրեն առաջարկում է գրողի նշանակություն, որը Մարեչերան հաճախ սիրում էր վերագրել որպես դասախոսին համարժեք աշխատանք։ Սրա պատճառը հնարավոր է այն էր, որ նա տարօրինակ սովորություն ուներ սեփական անձին բազմաթիվ կերպարանքներ տալ։

Մարեչերային թվում էր, որ այս Բրիտանական հրատարակչությունը իրեն խաբում է, հետևաբար նա առանց զգուշացնելու երբեմն գնում էր Հայնիմենի գրասենյակ և համառորեն պահանջում էր իր գումարի բաժինը։ Չնայած իր գրքի հաջողությանը՝ նա ապրում էր սարսափելի աղքատության մեջ, որովհետև առողջ չէր սնվում և անդադար խմում էր։ Մարեչերան իր բոլոր ծանոթներին, Զիմբաբվեան դասընկերներին՝ օրինակ Մուսաեմուրա Զիմունյային (բանաստեղծ), Ռինո Ժուվարարային, Ստենլի Նյամֆուկուձային (հերթական գրող) և այլ սովորական ընկերներին մեղադրում էր իր բոլոր դժվարությունների համար նույնիսկ եթե իրենք լավ մտադրություններով էին առաջնորդվում։ Վերջում նա միայն շփվում էր գրականության հիմնարկի շուրջ նստող մուրացկանների հետ, ում հետ ներխուժում էր խնջույքներ և բարդություններ ստեղծում իր և իր շրջապատի համար, որի արդյունքում Քուրին նրան բանտից ազատում էր։ Շատ աֆրիկացիներ, Մարեչերայի զիմբաբվեացի դասընկերների հետ մեկ տեղ, կարծում էին, որ հեղինակը ավելի էր վատացնում իր իրավիճակը կեղծելով Անգլիական առոգանությունը, հագնվելով շատ արտասովոր ոճով և իրեն պահելով այնպես իբրև թե նա վերին արտի ցորեն է։ Իր անպատշաճ վարքի պատճառուվ իրեն հաճախակի դուրս էին հանում Աֆրիկյան մշակույթի կենտրոնից, որը գտնվում էր Լոնդոնի Կովենտ այգում՝ Աֆրիկացի գիտնականների և աշակերտների համար։ Ըստ որոշ աղբյուրների, Մարեչերան ամուսնացել էր բրիտանացի կնոջ հետ, բայց շատ քիչ բան է հայտնի իրենց կապի մասին։

Վերադարձ հայրենիք և վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Մարեչերան վերադարձավ արդեն անկախացած Զիմբաբվե, որպեսզի աջակցի Քաղցի տունը ֆիլմի նկարահանմանը։ Սակայն, նա ռեժիսորի հետ վիճեց և մնաց Զիմբաբվեում անձնակազմի գնալուց հետո։ Այնտեղ նա շարունակեց իր մուրացկան կյանքը մինչև մահացավ 35 տարեկանում ՁԻԱՀ թոքային հիվանդությունից։ Մտքի Պայթյունը, կամ Առավելագույն Բարեկամը (1984) հեղինակը գրել էր հայրենիք վերադառնալուց մեկ տարի հետո։ Գիրգը պարունակում է երեք պիես, արձակ, բանաստեղծությունների հավաքածու և օրագիր, որը գրել էր այգու նստարանին նստած։ Գրքում քննադատվում է անկախ Զիմբաբվեի անհանդուրժողականությունը, օպորտունիզմը և կոռուպցիան՝ խորացնելով քաղաքական բանավեճը հայրենասիրության և սոցիալական ռեգեներացիայի մասին։ Տրամաբանական սոցիալական քննադատության և ինքնաքննադատության համադրությունը երիտասարդ զիմբաբվեացի սերունդին գրավեց, քանի որ նրանք փնտրում էին նոր տեսակետններ իրենց դերի հետ կապված նոր աճող Զիմբաբվեում։

Մարեչերայի պոեզիան հրատարակվեց իր մահից հետո Մտքի Գերեզմանոցը գրում (1992)։ Իր պատմվածքների պես՝ իր բանաստեղծությունները ակնհայտ ազդեցություն ունեն մոդերնիստ հեղինակներից ինչպես են՝ Արթյուր Ռեմբոն, Թոմաս Ս. Էլիոթը, Ալլեն Գինզբերգը և Քրիստոֆեր Օկիգբոն։ Իր բանաստեղծությունների մեջ նա նաև հակված է ինքնաուսումնասիրությամբ զբաղվել և համարձակորեն ընտրել բառապաշարը։

Մեկ հարցազրույցի ժամանակ Մարեչերան ասաց ինքն իր մասին, «Իմ կարծիքով, ես այն մեկն եմ, ում աֆրիկյան գրականությունը դեռ չէր հանդիպել։» Այս իր ասածով Մարեչերան շատ նրբանկատորեն նկարագրեց իր դերը գրականության մեջ ընթերցողի տեսանկյունից։ Իր անհատականությունը, գրական փորձարկումները և պատկերազարդությունը երաշխավորում են այն փաստը, որ իր աշխատությունները չեն սահմանափակվում եզակի և մակերեսային բացատրություններով, հակառակը՝ նրանք անընդհատ ձգտւմ են կատարելության։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև այսօր, Դամբուձո Մարեչերան Զիմբաբվեի ամենակարևոր մշակութային ազդեցիկ կերպարներից մեկն է։ Իր մահից հետո, տասնյակ երիտասարդ գրողներ ինչպես նաև իր կոլեգաները բազմաթիվ կենսագրություններ են գրել հեղինակի դժվար կյանքի և իր գործերի մասին։ Իննսունականներին ամենաաչքի ընկնողը Ֆլորա Վիտ Վայլդն էր, որը և՛ կենսագրություն էր գրել Մարեչերայի մասին համ էլ տեղեկություններ հավաքածու իր գործերի համար։ Սակայն, նա ընդունում էր Մարեչերայի ամեն ասածը որպես փաստ՝ մոռանալով, որ Մարեչերան իր կյանքի պատմունթյունը մոնտաժելու հատկություն ուներ։ 2012 թվականին, Վազաֆիրի գրական ամսագիրը Վայլդին հարցրեց թե նա ինչու՞ ճիշտ կենսագրություն չէր գրել Մարեչերայի մասին։ Գիտնականը ասաց, «Առաջ իմ պատասխանն էր, որ ես չէի ուզում իր բազմաֆունկցիոնալ բնավորությունը նվազեցնել մեկ պարտադրողական պատմության մեջ. բայց ճիշտն այն է, որ իր կյանքը չափից շատ փոխկապված էր իմ կյանքի հետ։» Ապա նա մանրամասնորեն նկարագրեց իր ներգրավվածությունը Մարեչերայի կյանքում 18 ամսվա կտրվածքով[10][11][12]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 – Քաղցի տունը
  • 1980 – Սև արևի լույսը
  • 1984 – Մտքի պայթյունը, կամ առավելագույն բարեկամը
  • 1992 – Սևամորդը ներսից
  • 1992 – Մտքի գերեզմանոցը
  • 1994 – Մոռացված երկաթի բլյուզը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. Bibliothèque nationale de France Record #12019487t // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  5. "Dambudzo Marechera", Encyclopædia Britannica.
  6. Currey once described Marechera as "a one-man civil war". See Gray 2010, էջ. 179.
  7. "Profile: Dambudzo Marechera", Kalamu ya Salaam's information blog, Neo-Griot.
  8. Drew Johnson: "The Last Book I Loved, The House of Hunger", The Rumpus, 18 November 2009.
  9. Petina Gappah blog, Saturday, 29 August 2009.
  10. Wasafiri, issue 69, March 2012.
  11. "Me and Dambudzo: a personal essay by Flora Veit-Wild", Kwachirere, 2 March 2012.
  12. "The German Girl Who Made Love to Dambudzo Marechera" Արխիվացված 2012-03-12 Wayback Machine, The Zimbabwe Mail, 27 March 2012.