Դամասկոսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամասկոսի ճակատամարտ

Դամասկոսի ճակատամարտ — Այսպես կոչված Սիրիայում քաղաքացիական պատերազմի, իսկ իրականում արտաքին ուժերի հրահրած և փաստական ինտերվենցիայի վերածված Սիրիական պատերազմի մի դրվագը, որի ընթացքում 2012 թվականից ծավալվել են մարտական գործողություններ նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորած կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև, որի նպատակն է վերահսկողության տակ առնել Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսը:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. նոյեմբերի 16-ին «Սիրիայի Ազատ բանակ» կոչվող հակակառավարական կազմակերպության զինյալները գրոհել են կառավարական շենքերը Դամասկոսի արվարձանում[1]:

Մարտական գործողությունների նախօրէին Դամասկոսը ցնցվել է մի շարք ահաբեկչություններից։ 2011 թ. դեկտեմբերի 23-ին[2], 2012 թ. հունվարի 6-ին[3], 2012 թ. մարտի 17-ին։[4]

Դամասկոսի վարչական բաժանումը

Կողմերի ուժերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամասկոսի վրա ամառային հարձակմանը մասնակցած զինյալների թիվը գնահատվել է 300 մարդ[5], թեպետ իրականում այդ հիբրիդային ռազմական գործողություններին անհամեմատ ավելի մեծ թվով զինյալներ են մասնակցել։ Դա երևում է թեկուզ նրանից, որ 2016 թ. հունվարի 21-ի դրությամբ՝ պարտություն կրած հակաասադական ուժերը ստիպված եղան Դամասկոսի մոտից հետ քաշել իրենց ուժերը, որոնց թիվը հասնում էր հազարների։ Միայն երկու հակաասադական կազմակերպության զինյալների թիվը, ըստ համաշխարհային լրատվադաշտում հայտնված տեղեկությունների, կազմել է 4000 անձ[6]: Գրոհայինները միավորված էին տարբեր խմբավորումներում, այդ թվում՝ Սիրիայի Ազատ բանակը, Ջեբհաթ-Նուսրան կամ Նուսրայի Ճակատը, "Ջեյշ ալ-Իսլամը", "Լիվա ալ-Իսլամը", Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը (վերջինս՝ 2015 թվականից)։

Կառավարական ուժերը ներկայացված են էլիտար 4-րդ տանկային դիվիզիայով, որի հրամանատարն է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) նախագահի կրտսեր եղբայրը՝ Մահեր Ասադը։[7]

Ժամանակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուլիսի 15-ին։ 2012 թվականի մարտեր են սկսվել Դամասկոսում։ Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների խոսքով, կառավարական զորքերը՝ զրահապատ մեքենաների աջակցությամբ մտել են Միդան արվարձան՝ փորձելով վտարել այնտեղից այսպես կոչված ապստամբներին[8]:
  • "Հուլիսի 16-ին բախումներ նաեւ տարածվել է Դամասկոսի այլ շրջաններում` Թադհամոն, Ջոբար եւ Քֆար[9]. Կառավարական զորքերը կիրառել են ծանր զրահատեխնիկան եւ ավիացիա։
  • Հուլիսի 17-ին մարտական գործողությունները տեղափոխվեցին քաղաքի կենտրոնական շրջաններ. մարտեր են ընթանում Բաղդադի փողոցում, որը Դամասկոսի կենտրոնական փողոցն է[10]:
  • Հուլիսի 19-ին կատաղի մարտեր են սկսվել Դամասկոսի Իհլաս թաղամասում, որտեղ գտնվում է Սիրիայի Նախարարների խորհրդի շենքը։ Կառավարական շենքերի համալիրի զատ, սույն շրջանում են տեղակայված նաև Դամասկոսի համալսարանի մասնաշենքերը։
  • Հուլիսի 22-ին կառավարական ուժերը գրոհայիններից մաքրեցին Բարզեխ եւ Մեզզեհ շրջանները[11]:
  • Օգոստոսի 3-ին կառավարական զորքերը Դամասկոսում նոր հարձակում են սկսել ընդդիմության գրոհայինների դեմ։
  • Օգոստոսի 4-ին, սիրիական կառավարական բանակն ամբողջովին ազատագրել է Դամասկոսը[12]: Հակակառավարական ապստամբների վերջին հենակետն էր Թադամունը։
  • Օգոստոսի 24-ին սիրիական բանակը գրոհայիններին դուրս մղեց Դամասկոսի հարավարևմտյան արվարձան Դերայյայից[13]:
  • Դեկտեմբերի 14-ին Դամասկոսի հարավային ծայրամասերում բախումներ են տեղի ունեցել ապստամբների հետ[14]:
  • 2012 թվականի վերջին հակաասադական «Սիրիայի Ազատ բանակը» պաղեստինցիների աջակցությամբ գրավել է Յարմուկ ճամբարը, որտեղ շուտով փոխարինվել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայիններով[15]:
  • 2013-ին Դամասկոսի մերձակայքում, Գուտայում, իբր, տեղի է ունեցել քիմիական զենքի կիրառում ասադականների կողմից ընդդեմ ապստամբների։ Դամասկոսը պաշարած գրոհայինների միջև 2013-ին տեղի են ունեցել բախումներ՝ մասնավորապես «Սիրիական Ազատ բանակ» խմբավորման և «Ջեբհաթ ալ-Նուսրա» ճակատի միջև[16]:
  • 2014 թվականին կառավարական ուժերը վարում էին դիրքային մարտեր։ Ընդդիմությունը ("Ջեբհաթ ան-Նուսրա", "Ջեյշ ալ-Իսլամ"), այդ ժամանակ վերահսկում էր Գուտա օազիսը, Դուման եւ Ջոբար շրջանը[17]:
  • 2015 թվականի ապրիլին ԻԼԻՊ-ը զավթել է Յարմուկ ճամբարը Դամասկոսի հարավում[18], հակամարտության մեջ մտնելով նախկինում այդ շրջանը վերահսկող Ազատ Սիրիայի բանակի, այսինքն՝ ՍԱԲ-ի դեմ[19]:
  • 2015 թվականի ամռանը շարունակվել են Դամասկոսի վրա հարձակվելու փորձերը Գուտայի եւ Յարմուկի կողմից[20]:
  • Հոկտեմբերի 13-ին կառավարական ուժերը սկսել են գրոհը արևելյան Դամասկոսի Ջոբար արվարձանի վրա։
  • Նոյեմբերի 16-ին մարտեր են ընթանում Մարջ-ալ-Սուլթանում գտնվող ուղղաթիռային զորամասի բազային տիրելու համար։ Դամասկոս նահանգում Ասադի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ՍԱԲ-ի թաքստոցներին և տեխնիկային։
  • Նոյեմբերի 30-ին, Սիրիայի բանակը ոչնչացրել է ահաբեկիչների՝ Ջոբարում գտնվող ստորգետնյա ամրությունները։
  • Դեկտեմբերի 5-ին զինյալները ականանետներից գնդակոծել են Դամասկոսի պատմական մասում գտնվող քրիստոնեական թաղամաս Բաբ-Թուման։ Չորս խաղաղ բնակիչ է վիրավորվել։
  • Դեկտեմբերի 14-ին սիրիական բանակը լիովին վերականգնել է վերահսկողությունը Մարջ-ալ-Սուլթան ռազմաօդային բազայի նկատմամբ։
  • Դեկտեմբերի 15-ին տարբեր հակակառավարական խմբավորումներ, որոնք գործոում են Դամասկոսի արևւելյան արվարձան Արևելյան Գուտայում, հայտարարել են "Նոր օպերատիվ կետ" միավորման ստեղծման մասին։
  • Դեկտեմբերի 20-ին իսրայելական Ռազմաօդային ուժերը` ՌՕՈՒ, հարվածներ են հասցրել Լիբանանի շիաների "Հզբոլլահ" շարժման դիրքերին, որոնք տեղակայված են Դամասկոսի արևելյան արվարձանում։ Ավիահարվածի արդյունքում զոհվել է "Հզբոլլահի" առաջնորդներից մեկը՝ Սամիր Կունտարը։
  • Դեկտեմբերի 25-ին Արևելյան Գուտայում սիրիական Ռազմաօդային ուժերի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է "Ջեյշ ալ-Իսլամ" ահաբեկչական կազմակերպության պարագլուխը՝ Զահրան Ալլուշը։ Այդ նույն օրը գրոհայինները սկսել են հանձնել զենքը Սիրիայի կառավարական զորքերին՝ Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող պաղեստինյան "Յարմուկ" ճամբարում։
  • Դեկտեմբերի 25-ի դրությամբ 2015 թվականի Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են Դամասկոսի մոտ սեղմել ավազակային խմբավորումների շրջապատման օղակը բոլոր ուղղություններով՝ Նաշաբիա, Նուլա, Դուման, Զիբդին։
  • Դեկտեմբերի 26-ին Սիրիայի կառավարական ուժերը ոչնչացրել են "Սիրիայի հեղափոխականների ճակատ" ահաբեկչական խմբավորման առաջնորդին՝ Լիդա Մուհամմադ ալ Մասսաալմային։
  • 2016 թվականի հունվարի 11-ի դրությամբ Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են հարձակումը Դամասկոսի արվարձաններում։ Կատարվում է թաղամասերի Արեւելյան Գուտա թաղամասի «մաքրման» ռազմագործողություն։ Սիրիական կառավարական բանակի առավելագույն առաջխաղացումը կատարվել է հետևյալ ուղղություններով՝ Բլալիա, Նաշաբիա եւ Հաուշ-Հարաբու։

Ծանոթաագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Свободная армия Сирии" атаковала окраину Дамаска
  2. В Дамаске взорвали штаб-квартиру спецслужбы
  3. Теракт в Дамаске унес жизни 25 человек
  4. Взрывы в Дамаске унесли жизни 27 человек, большинство - мирные жители
  5. Дамаск расстреливают танки и вертолеты
  6. http://rusvesna.su/news/1453329217
  7. АСАД ОТБИЛ ПРИГОРОДЫ ДАМАСКА.
  8. В Дамаске второй день подряд идут тяжелые бои
  9. Сирийский конфликт достиг Дамаска: бои идут среди бела дня, в город ввели бронетехнику
  10. Сирия: в Дамаске ожесточились бои, говорит оппозиция
  11. В Дамаске войска пытаются вытеснить повстанцев из района Барзех
  12. Сирийская армия выбила повстанцев из Дамаска
  13. Сирийская армия выбила повстанцев из пригорода Дамаска
  14. На подступах к Дамаску идут тяжелые бои
  15. Боевики «Джебхат ан-Нусра» покидают лагерь палестинских беженцев Ярмук в Дамаске
  16. Ожесточенные бои между Джабхата-Нусра и Свободной Армией в провинции Дамаск
  17. В ходе операции сирийской армии под Дамаском убит полевой командир из "Джебхат ан-Нусры"
  18. Палестинский лагерь «Ярмук» снова атакован боевиками ИГИЛ (видео)
  19. "Идет что-то страшное": жители пригорода Дамаска массово бегут от ИГИЛ
  20. Сирия: оперативная сводка за 2 июня 2015 года