Դաղստանյան մողես
Դաղստանյան մողես | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Darevskia daghestanica
(Darevsky, 1967)
|
||
Հատուկ պահպանություն | ||
|
Դաղստանյան մողես (լատ.՝ Darevskia daghestanica), մողեսակերպերի կարգի իսկական մողեսների ընտանիքին պատկանող սողուն։ Իր անվանումը ստացել է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի երկրամասում ունեցած չափազանց մեծ տարածվածության պատճառով։
Տարածվածություն և կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ քանակությամբ տարածված է Դաղստանում, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Ապրում է ժայռոտ վայրերում՝ չափավոր խոնավ կենսապայմաններում։ Առավել հաճախ հանդիպում է նաև ցածրադիր քարքարոտ վայրերում։ Ակտիվ կենսակերպ է վարում ցերեկային ժամերին։ Նկատվում է ծովի մակարդակից մինչև 3300 մետր բարձրություններում։
Ձմեռումը սկսում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին և ավարտվում է գարնան կեսերին՝ ապրիլին։ Սնվում է ցամաքի մանր անողնաշարավորներով և միջատներով՝ երկթևանիներով, թիթեռներով, բզեզներով, սարդերով և այլն։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը կազմում է 8 սմ։ Գլուխը տափակ է, իսկ մարմինն ունի դեղնականաչավուն և գորշ գունավորում։ Մողեսի մեջքի երկայնքով տարածվում են մանր և ոչ այնքան լավ տեսանելի բծեր։ Մարմնի կողքային շերտերում նկատվում են մուգ երիզներ։
Մողեսի փորի տակը լինում է հիմնականում երեք տարբեր գույների՝ դարչնագույն, վարդագույն կամ ոչ այնքան հաճախ սպիտակ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 208 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
|