Դալքեյթի կոմսի քաղաքական նվաճումները
Արտաքին տեսք

«Դալքեյթի կոմսի քաղաքական նվաճումները» (անգլ.՝ Political Achievements of the Earl of Dalkeith), քաղաքական բրոշյուր, որը հրատարակվել և շրջանառվել է Էդինբուրգում Միացյալ Թագավորության 1880 թվականի ընդհանուր ընտրությունների ժամանակ։ Այն լավ ձևավորված էր, սակայն կոկիկ տպագիր կազմի ներսում կար ընդամենը երեսուներկու դատարկ էջ[2], ինչը այն դարձնում է ամենավաղ շրջանի դատարկ գիրքը։
Հրապարակումը համարվում էր արդյունավետ հարձակում Ուիլյամ Մոնթեգյու Դուգլաս Սքոթի վրա, որն այն ժամանակ Դալքեյթի կոմս էր (հետագայում՝ Բաքլյուչի 6-րդ դուքս): Նա Միդլոթիան ընտրատարածքի պահպանողական պատգամավոր էր և 211 ձայնի տարբերությամբ տեղը զիջել է Ուիլյամ Յուարթ Գլադստոնին[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Political Achievements of the Earl of Dalkeith, Carefully Compiled from Trustworthy Sources», LSE Selected Pamphlets, 1880, JSTOR 60214093
- ↑ Humphries, Barbara (2011), «Nineteenth-century pamphlets online», The Emphemerist, The Emphemera Society, no. 153, էջ 19
- ↑ «William Henry Walter Montagu Douglas Scott from The Gazetteer for Scotland». www.scottish-places.info (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-06-11-ին.