Դալեն Բաունդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալեն Բաունդս
Ծնվել էօգոստոսի 9, 1971(1971-08-09)
ԾննդավայրAshland, Ջեքսոն շրջան, Օրեգոն, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 23, 1999(1999-12-23) (28 տարեկան)
Մահվան վայրEasley
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսերիական մարդասպան

Դալեն Ֆորեստ Բաունդս (օգոստոսի 9, 1971(1971-08-09), Ashland, Ջեքսոն շրջան, Օրեգոն, ԱՄՆ - դեկտեմբերի 23, 1999(1999-12-23), Easley), ամերիկացի սերիական մարդասպան։ Երկու ծանոթների սպանությունից հետո նա պատանդ է վերցրել ևս երկու աղջկա, ինչից հետո ինքնասպան է եղել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են չորս սպանություններ Գրինվիլում և Փիքենսում, Հարավային Կարոլինա նահանգի երկու քաղաքներում, իսկ Վաշինգտոն նահանգի պաշտոնյաները կասկածում են, որ նա մասնակցել է նաև մի շարք այլ սպանությունների։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալեն Բաունդսը ծնվել է Դալեն Թերի Բաունդսի և Շերոն Լի Ֆորեստ Բաունդսի ընտանիքում, ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Էշլենդ քաղաքում։

Սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականի հունիսի 26-ին՝ Radio Shack ռադիոկայանի աշխատակից Ջոնաթան Լեմուել Լարա (eng. Jonathan Lemuel Lara) հայտնաբերվել է մահացած այս ռադիոկայանի գրասենյակում, Հարավային Կարոլինայի Գրինվիլ քաղաքում։ Լարան պտուտակահանով հարված է ստացել պարանոցին և մահացել է։ Կասանդրա Լաստեր (eng. Casandra Laster), Բաունդսի հանցակիցը, 2001 թվականին նույնպես դատապարտվել է այդ սպանության համար և դատապարտվել 15 տարվա ազատազրկմամբ[1][2]։ 2003 թվականին Հարավային Կարոլինայի Վերաքննիչ դատարանը մերժել էր նրա վաղաժամկետ ազատման դիմումը[3]։
  • 1999 թվականի դեկտեմբերի 22-ին Բաունդսը մտել է բանուկ փողոցում գտնվող փոքրիկ ծաղկի խանութ և օրը ցերեկով սպանել խանութի 30-ամյա վաճառողուհի Կարեն Մուր Հեյդենին (eng. Karen Moore Hayden): Երիտասարդ կնոջ և մոր մարմինը հայտնաբերվել է արյան մեջ, նրանց գտել է առաքման աշխատակիցը, ով պետք է խանութ բերեր ծաղիկների հերթական պատվերը։ Նրա ուշադրությունը միանգամից գրավել է այն, որ խանութում լույսն անջատված էր, իսկ դռան վրա կար «Կներեք, մենք փակ ենք» գրությամբ ցուցանակ։
  • 1999 թվականի դեկտեմբերի 23-ին Բաունդսը սպանել է իր ծանոթ Սենդի Ռոբերտս Օթին (eng. Sandi Roberts Ott) և նրա նախկին ամուսին Տիմոտի Օթին, Տիմոտիի տանը, Իսլի քաղաքում։ Բաունդսը լքել է նրանց տունը և թաքնվել է հանցագործության վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ իր հետ վերցնելով մի քանի պատանդների։ Շուտով նա ինքնասպան է եղել՝ կրակելով գլխին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]