Դալայ լամա VIII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դալայ լամա VIII
Jamphel Gyatso, 8th Dalai Lama - AMNH - DSC06244.JPG
 
Մասնագիտություն քաղաքական գործիչ և գրող
Ծնունդ 1758[1][2]
Տիբեթ, Չինաստան
Մահ 1804[1][2]
Լհասա, Չինաստան
Դինաստիա՝ Lhalu family


Չժամպել  Գյամցխո (տիբ. བྱམས་སྤེལ་རྒྱ་མཚོ་, 1758[1][2], Տիբեթ, Չինաստան - 1804[1][2], Լհասա, Չինաստան), Դալայ լամա VIII, Տիբեթի կրոնական և քաղաքական առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժամպել Գյամցխոն ծնվել է Լխարի Գանգում` Տիբեթի հարավ-արևմուտքում։ Նրա հայրը՝ Սոնամ Դարժին (Sonam Dhargye), և մայրը՝ Ֆունցոկ Վանգմոն (Phuntsok Wangmo), ծնունդով Կամայից էին[3]։ Ըստ ավանդական աղբյուրների՝ նրանց հեռավոր նախնին եղել է Դրալա Ցեգյալը (Dhrala Tsegyal), «Գեսեր» էպոսի գլխավոր հերոսներից մեկը[4]։

Ըստ սրբագրության՝ Չժամպել Գյամցխոյի ծննդյան տարում նրա գյուղը ստացել է աննախադեպ բերք. յուրաքանչյուր գարու ցողուն ուներ երեք, չորս կամ հինգ հասկ։ Այդպիսի հրաշք նախկինում չէր եղել Տիբեթում։ Բուդդայական աղբյուրներում նկարագրվում է, որ երբ Ֆունցոկ Վանգմոն պատրաստվում է մայրանալ, պարտեզում հարազատների հետ ճաշելիս մի հսկա ծիածան է տեսնում։ Դրա մի ծայրը դիպչում է ապագա մոր ուսին։ Տեսնելով այդ նշանը՝ մարդիկ հասկանում են, որ սուրբ է ծնվելու։

Ծնվելուց անմիջապես հետո՝ Կրակոտ ցուլի տարվա 6-րդ ամսում (1758 թ.), սուրբ երեխան հաճախ փորձում է նստել մեդիտացիայի դիրքով՝ նայելով դեպի երկինք։ Հենց որ Լոբսանգ Պալդեն իմանում է այս տղայի մասին, հայտարարում է, որ հայտնվել է Դալայ Լամայի իրական վերամարմնավորումը՝ ռեինկարնացիան։

Երկուսուկես տարեկան հասակում Չժամպելին հանձնում են Լամաների մեծ համայնքի և Շիգացեի Տաշիլհունփո վանքի պաշտոնյաների խնամքին։ Հենց այդ ժամանակ նրան նվիրված արարողություն է կազմակերպվում՝ որպես նորածին Դալայ լամա։

Նա մեկնում է Լհասա և Ջրային ձիու տարվա 7-րդ ամսում (1762) 5 տարեկան հասակում գահակալում Պոտալայի պալատում որպես տիբեթցիների կառավարիչ։ Գահակալության արարողությունը ղեկավարում էր Դեմո Տուլկու Չժամպելը, որը ռեգենտների շարքից առաջինն էր, որ ներկայացնում էր Դալայ լամաներին, մինչ նրանք անչափահաս էին։ Արարողությունը տեղի է ունեցել «Երկրորդ Պոտալայի մտքի սահմաններից դուրս գտնվող տաճարում»։

Դրանից կարճ ժամանակ անց նա ընդունեց նորընծա վանականի առաջին ուխտը և անունը՝ Չժամպել Գյամցխո, Լոբսանգ Պալդենի ղեկավարությամբ։ Իսկ 1777 թվականին ձեռնադրվեց վանական[4]։

Նա Յոնգցինա Գյալցենի՝ Կուշոկ Բակուլ Ռինպոչե XV–ի աշակերտն էր[5]։

Երկիրը դեռ ղեկավարվում էր ռեգենտների կողմից։ Սա շարունակվեց մինչև Փայտի վիշապի տարվա ավարտը (1784), երբ գահակալը որպես դեսպան մեկնեց Չինաստան։ Բայց Դալայ լաման ինքնուրույն ղեկավարեց միայն մինչև 1790 թվականը, մինչև գահակալը վերադարձավ Չինաստանից՝ օգնելու նրան աշխարհիկ գործերում։

1788 թվականին Նեպալի Շահի դինաստիայի հետ բախում եղավ։ Պատճառը Տիբեթում շրջանառվող Շահի դինաստիայի արծաթե մետաղադրամների փոխանակումն էր ցածր կարգի մետաղադրամների հետ, որոնք շրջանառության մեջ են եղել մինչև 1769 թվականը։ Սա հանգեցրեց Տիբեթի և գուրկխերի միջև պատերազմին։ Գուրկխերը ներխուժեցին Հարավային Տիբեթ և գրավեցին մի քանի շրջաններ։ Տիբեթը ստիպված էր հարգանքի տուրք վճարել Նեպալին։ 1791 թվականին գահակալ Աղվան Ցուլտիմայի շնորհիվ գուրկխերը կրկին ներխուժեցին Տիբեթ։ Շիգացե քաղաքը և Տաշիլհունփոյի վանքը գրավվեցին և թալանվեցին, բայց 1792 թվականին Նեպալը ազատագրվեց այն բանից հետո, երբ Ցին կայսրության զորքերը մտան Տիբեթ։ 1792 թվականին ստորագրվեց հաշտության պայմանագիր։

Նորբուլինկա զբոսայգի և Ամառային պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկապես Դալայ լամա VIII–ը կատարելագործեց Նորբուլինկայի զբոսայգին և 1783 թվականին Լհասայի ծայրամասում կառուցեց Ամառային պալատը[6]։ Նա նաև պատվիրեց Հարավային Տիբեթի ժողովրդի համար Բուդդայի նուրբ արձանները, որոնք 1960-ական թվականներին տեղափոխվել են Հնդկաստան և այժմ գտնվում են Հնդկաստանի Դարամսալա նահանգի Տիբեթյան ձեռագրերի գրադարանում և արխիվներում[7]։

Մահ և գործունեության գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալայ լամա VIII–ը մահացավ 1804 թվականին 47 տարեկան հասակում (46՝ արևմտյան հաշվարկի համակարգով)։

Aquote1.png «Չժամպել Գյամցխոն նուրբ և մտորող մարդ էր, աշխարհիկ գործերի նկատմամբ անտարբեր էր և, չնայած նա ապրեց ընդամենը 45 տարի [44՝ արևմտյան հաշվարկով], իր կյանքի մեծ մասը ապրեց ուրախությամբ՝ թույլ տալով, որ ռեգենտը կառավարի»։
- Հ․ Ե․ Ռիչարդսոն [8]
Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. Khetsun Sangpo Rinpoche. 1982.Դալայ լամա VIII-ից Դալայ լամա XII-ի կյանքն ու ժամանակաշրջանը։ Հատ. VII, 1982
  4. 4,0 4,1 Դալայ լամա VIII, Չժամպել Գյամցխո Archived 2007-12-17 at the Wayback Machine. Արխիվացված է 2007 12 17 Wayback Machine
  5. Namang Tsering Shakspo Մարմնավորված լամայի դերը բուդդիստական ավանդույթում։ Հակիրճ հետազոտություն, 1995
  6. «Նորբուլինկա զբոսայգի, Դալայ լամայի «Ամառային պալատ»»։ newwaytravel.ru։ Վերցված է 2020-08-19 
  7. Sheel, R. N. Rahul. Դալայ լամայի ինստիտուտը, էջ. 30. Տիբեթ ամսագիր։ Հատ. XIV, 3. 3. Աշուն, 1989։
  8. Ռիչարդսոն, Տիբեթը և նրա պատմությունը, 1984, հրատ․ II, էջ. 59

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]