Դալայ Լամա I
Դալայ Լամա I | |
---|---|
Ծնվել է | 1391[1][2][3][…] |
Ծննդավայր | Սակյա |
Մահացել է | 1474[1][2][3][…] |
Մահվան վայր | Սամդրուբցե, Շիգաձե, Տիբեթի ինքնավար շրջան, Չինաստան |
Կրոն | Տիբեթական բուդդայականություն և Կադամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ծնողներ | հայր՝ Գոնպո Դորջի[4], մայր՝ Ջոմո Նամխա Ժի[4] |
Զբաղեցրած պաշտոններ | դալայ լամա |
Gendun Drup, 1st Dalai Lama Վիքիպահեստում |
Գենդուն Դուբ, (տիբեթերեն དགེ་འདུན་གྲུབ།, վայլի dge-'dun grub, 1391[1][2][3][…], Սակյա - 1474[1][2][3][…], Սամդրուբցե, Շիգաձե, Տիբեթի ինքնավար շրջան, Չինաստան), առաջին Դալայ Լաման։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենդուն Դուբը ծնվել է քոչվորների ընտանիքում՝ Սակյա վանքում, և ստացել է Պադմա Դորջե անունը (տիբեթերեն དགེ་འདུན་གྲུབ།, վայլի dge-'dun grub)[5]: Նրա ծնողները հարուստ չէին, ուստի մինչև յոթ տարեկանը նա զբաղվել է նախիրն արածեցնելով։ Հոր՝ Գոնպո Դորջեի մահից հետո գնացել է Նարթանգի Կադամ վանք և միացել սանգային։ 1405 թվականին նա ստացել է գեթսուլ վանականի կոչում և Գենդուն Դուբ վանական անունը։ 1410 թվականին ձեռնադրվել է որպես վանական գելոնգ։
Այնուհետև, 20 տարեկան հասակում, նա դարձել է տիբեթական բուդդիզմի վերափոխող Չժե Ցոնկապայի աշակերտը, ով, ըստ որոշ աղբյուրների, նրա քեռին էր։ Նա նաև դարձել է Ցոնկապայի կողմից հիմնադրված Գանդենի վանքի առաջին վանահայրը, որն այժմ տիբեթական բուդդիզմի խոշոր կենտրոն է։ Գենդուն Դուբը շարունակել է իր կրոնական ուսումնասիրությունները՝ խորացնելով գիտելիքները Վինայայի (մի շարք ծիսական կանոնների) և տրամաբանության վերաբերյալ։ Վերջին կանոնակարգի մասին նա գրել է մի քանի աշխատություններ։ Բացի այդ նա ծանոթացել է լամրիմի ուսմունքին (փուլային ուղի դեպի լուսավորություն)։
Շատ շուտով Գենդուն Դուբը դարձել է ժամանակի հարգված գիտնականներից մեկը։ Նա թողել է հարուստ հոգևոր ժառանգություն. նրա գործերի ժողովածուն կազմում է վեց հատոր։ Դա ներառում է մեկնաբանություններ բուդդայական ամենակարևոր աղբյուրների վերաբերյալ (Վինայա, Պրամանա, Աբհիդարմա, Պրաջնյապարամիտա և Մադհյամիկա), հոգևոր պրակտիկայի, խրատական դաստիարակության և առաջնորդության, աղոթքի և գովաբանության ուսմունքներ։
1447 թվականին Գենդուն Դուբը հիմնադրել է Տիբեթական ամենամեծ վանքերից մեկը Շիգաձեում՝ Տաշիլունպոն, որը հետագայում դարձել է Պանչեն Լամայի նստավայրը։
Իր կյանքի ընթացքում Գենդուն Դուբին կոչել են նեթեն (ավագ) և դուլձինպա (բարոյականության կրող)։ Նա հետմահու ստացել է Դալայ Լամա I տիտղոսը, այն բանից հետո, երբ 1578 թվականին Սոնամ Գյացոն առաջին անգամ ընդունել է Դալայ Լամա տիտղոսը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեկնաբանություններ Չանդրակիրտայի «Մադհամիկա ավատարի» վերաբերյալ (առաջին ստեղծագործությունը, 1430)
- Մեկնաբանություններ «Պրամանավարտիկա»-յի վերաբերյալ, 300 թերթի վրա
- Մեկնաբանություններ Աբհիդարմակոշայի «Արևի լույս՝ ազատության ճանապարհին» ստեղծագործության վերաբերյալ
- «Խավարի ուժի խորտակումը», էպիկական պոեմ Շակյամունի Բուդդայի կյանքի և գործունեության մասին
- «Արևելյան ձնե լեռան երգը», ձոն Չժե Ցոնկապային
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Trove — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Պեմա (Պադմա) անունը բառացի նշանակում է լոտոս՝ մաքրության խորհրդանիշ, Դորջեն՝ վաջրայի տիբեթական համարժեք։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը Դալայ Լամայի պաշտոնական կայքում (անգլ.)
- Դալայ Լամա I. Մոսկովյան «Մահայանա» բուդդայական կենտրոն
- Դալայ Լամա I-ը Դհարմայի հանրագիտարանում