Դաթա Թութաշխիա (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաթա Թութաշխիա
վրաց.՝ დათა თუთაშხია
ՀեղինակՃաբուա Ամիրեջիբի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուվրացերեն
Ստեղծման տարեթիվ1973
ԵրկիրՎրաստան
Հրատարակման տարեթիվ1975
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաթա Թութաշխիա (այլ կիրառումներ)

Դաթա Թութաշխիա (վրաց.՝ დათა თუთაშხია), վրացի գրող Ճաբուա Ամիրեջիբիի պատմավեպը[1][2], որ գրվել է 1973-1975 թվականներին։ Վեպում պատկերված է մինչհեղափոխական Վրաստանը։ Ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Դաթա Թութաշխիան, ով կրում է հին վրացական առասպելական հերոս Թութաշխայի անունը, մտադրվում է արմատախիլ անել չարն ու աշխարհը դարձնել ավելի լավը, ինչը հանգեցնում է իշխանությունների ու պետության հետ կոնֆլիկտի։ Դաթան դառնում է թափառական աբրեկ։

«Դաթա Թութաշխիա» վեպը մի քանի անգամ հրատարակվել է Վրաստանում ու Ռուսաստանում (ռուսերեն է թարգմանվել հեղինակի կողմից 1976 թվականին) և թարգմանվել եվրոպական մի շարք լեզուներով։ 1977 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրում որպես նախաբան ներկայացված է հնագույն հեթանոսական առասպելի մի հատված Թութաշխա աստծո հոգևոր որոնումների մասին։ Ստեղծագործությունը ընդհանուր սյուժետային գծով միմյանց հետ կապված նովելների ժողովածու է։ Այդ նովելները ներկայացվում են XIX դարի վերջին - XX դարի սկզբին կովկասյան ժանդարմերիայի ղեկավար կոմս Սեգեդիի գրությունների ձևով։ Դրանցից յուրաքանչյուրը պատմում է մի մարդ, ով իր կյանքի ճանապարհին հանդիպել է Դաթա Թութաշխիային։ Նրանց շարքում է նաև Սեգեդին, ով հետևում է երկու զարմիկների՝ Դաթա Թութաշխիայի ու Մուշնի Զարանդիայի հակամարտությանը։ Նրանք երկուսն էլ չափազանց սիրում են միմյանց, երկուսն էլ խելացի են, սակայն բարոյական պատճառներով ապրում են հակադիր աշխարհներում։ Պատմողների շարքում կան հոգևորականներ, հասարակ գյուղացիներ, մտավորականներ, ովքեր մտահոգված են ժողովրդի ճակատագրով։ Վեպում հնչում է վրաց ժողովրդի ամենատարբեր ներկայացուցիչների ձայնը, տարբեր մարդկանց ճակատագրի բացահայտման միջոցով պատկերվում է երկրի կյանքն այդ ժամանակաշրջանում։

Վաղ տարիքում մանլով որբ՝ Դաթա Թութաշխիան մեծացել է աղքատ, բայց լավ կրթություն ստացած դպիր Մաղալի Զարանդիայի տանը, որտեղ երկու հարազատ զավակներից բացի դաստիարակում էին նաև երեք որդեգրյալների։ Հենց այդ տանը, որտեղ իշխում էին սերն ու առաքինությունը, ձևավորվում են երկվորյակ եղբայրների պես միմյանց նման երկու եղբայրների՝ Դաթա Թութաշխիայի ու Մուշնի Զարանդիայի բարոյական հատկանիշները։ Հանգամանքների բերումով Դաթան ստիպված է լինում թափառական կյանք վարել, իսկ Մուշնին ընտրում է Ռուսական կայսրությանը ծառայելու ուղին՝ նպատակ ունենալով օգտակար լինել իր ժողովրդին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дата Туташхиа: Роман. — Пер. с груз. авт. — [Послесл. Р. Тварадзе; Худож. Б. Мессерер]. — М.: Сов. писатель, 1990. — 558 с.: цв. ил. ISBN 5-265-00792-X
  2. Дата Туташхиа: Роман. — Пер. с груз. авт.; с сокр. — М.: Дрофа, 1993. — 672 с. ISBN 5-7107-0083-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]