Դադիվանք (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դադիվանք (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Դադիվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
ԲԾՄ1053 մետր
Բնակչություն136 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Դադիվանք (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Դադիվանք (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Դադիվանք, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[1], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4][5]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[1], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[6]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 95 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձր լեռնային է։ Դադիվանք համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։

Առկա են մոլիբդենի հանքային պաշարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմ, 1991-1994[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Շահումյանի շրջանի Դադիվանք բնակավայրերը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[2][3][4][5][7]։

2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և որԴադիվանք գյուղում գտնվող Դադիվանքը վերցնում է իր անձնական պաշտպանության ներքո և այնտեղ կտեղակայվեն ռուս զինծառայողներ[8]։ Ըստ պայմանավորվածության Դադիվանքում հոգևոր ծառայություն են իրականացնելու հայ առաքելական եկեղեցու հոգևորականները, իսկ հայ ուխտավորները ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարող են այցելել վանական համալիր[9][10]

Մինչև 2021 թվականի մայիսը հայերը ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարողանում էին այցելել Դադիվանք, սակայն դրանից հետո ադրբեջանցիներն արգելել են այցելությունները, իսկ վանքում մնացած հոգևորականներին չեն թույլատրում փոխարինել[11]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադիվանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադիվանք վանական համալիրը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է, գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Հիսուս Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում[12]։ Վերջինի մասունքները գտնվել է վանական համալիրի վերանորոգման ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանքի եկեղեցիներից մեկի խորանի տակ[13]։

Վանական համալիրը կազմված է գլխավոր կառույց հանդիսացող Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցուց, գմբեթավոր փոքր եկեղեցուց, միանավ եկեղեցուց, Սուրբ Դադի եկեղեցուց, տաճարից, գավթից, զանգակատնից, իշխանական ապարանքից և այլ շինություններից[12][14]։

Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, կա բուժաշխատող, գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 18 աշակերտներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Դադիվանք համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 136 մարդ, ընդհանուր հաշվով 26 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[15].

Տարի 2008 2009 2010 2015 2021
Բնակիչ 88 84 101 136 0[Ն 1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[1]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղը համաձայնագրով հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը և հայաթափվել։
  2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղը համաձայնագրով հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը և հայաթափվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  2. 2,0 2,1 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  3. 3,0 3,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  4. 4,0 4,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  5. 5,0 5,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  7. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  8. «Դադիվանքն ու Ղազանչեցոցը կլինեն Վլադիմիր Պուտինի անձնական պաշտպանության տակ», (արխիվացված 15․07․2021թ․)։
  9. Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս վանական համալիրներ, (արխիվացված 15․07․2021թ․)։
  10. Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավոր է այցելել Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ, (արխիվացված 15․07․2021թ․)։
  11. «Պատճառաբանում են, թե դա քաղաքական որոշում է, ես էլ ասում եմ՝ հավատքը, ուխտագնացությունը քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի». Արցախի թեմի առաջնորդ, (արխիվացված 15․07․2021թ․)։
  12. 12,0 12,1 Սամվել Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում Արխիվացված 2021-11-13 Wayback Machine, Երևան, 1999 թվական։
  13. В старинном монастыре Нагорного Карабаха обнаружены мощи одного из учеников Иисуса Христа, (արխիվացված 15․07․2021թ․)։(ռուս.)
  14. Մուրադ Հասրաթյան, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Երեւան, 1992, էջ 44-49։
  15. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.