Գևորգ Վարժապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Վարժապետյան
Ծնվել է1895
ԾննդավայրԲաղդադ
Մահացել է12 հոկտեմբերի, 1947
Մահվան վայրԱթենք
Ազգությունհայ
Կրթություն
Մասնագիտությունբժիշկ

Գևորգ Վարժապետյան (1895, Բաղդադ- հոկտեմբերի 12, 1947, Աթենք), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1895 թվականին Բաղ­դա­դում` վի­րա­բույ­ժի ըն­տա­նի­քում։ Պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րն ան­ցել են Հալեպում։ Ավար­տել է Հա­լե­պի ազ­գա­յին վար­ժա­րա­նը, այնուհետև Հա­լե­պի Ֆրեր­նե­րի միջ­նա­կարգ դպրո­ցը։ Սո­վո­րել է Դամասկոսի բժշկական վարժարանում։ 1916 թվականին ու­սու­մը շա­րու­նա­կել և ավար­տել է Կոստանդնուպոլսի բժշկական համալսարանը և ստա­ցել բժշկի վկա­յա­կան։

1916 թվականին, երբ ըն­թա­նում էր Առաջին համաշխարհային պատերազմը, զո­րա­կոչ­վել է թուր­քա­կան բա­նակ և Անատոլուի տար­բեր հի­վան­դա­նոց­նե­րում ծա­ռա­յել որ­պես զին­վո­րա­կան բժիշկ։ Գե­րի է վերց­վել անգ­լի­ա­կան զոր­քի կող­մից։ Որ­պես ռազ­մա­գե­րի անգ­լի­ական հի­վան­դա­նո­ցում ծա­ռա­յել է վի­րա­բույժ։ 1918 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, ազատվել է գերությունից։ Այնուհետև ծառայել է Կ. Պոլ­սում, Դար­դա­նե­լում, Մայտոսում։

1923 թվականի հաստատվել է Հունաստանի Սելանիկ (Սալոնիկ) քաղաքում, որտեղ և աշխատել է մինչև իր կյանքի վերջը։ Սելանիկում ունեցել է իր սեփական հիվանդանոցը։ Եղել է հմուտ և բազմաշնորհ վիրաբույժ, սիրված ու հարգված քաղաքացի։

1947 թվականին եղել է Հունաստանի Սելանիկ քաղաքից դեպի Խորհրդային Հայաստան ներգաղթող քարավանները կազմակերպող հանձնախմբի ղեկավարը։ 1947 թվականի հոկտեմբերի 12-ին Աթենքում հանկարծամահ է եղել Եվրոպա կատարած ճամփորդությունից վերադառնալիս։ 1947 թվականի հոկտեմբերի 19-ին թաղվել է Սելանիկի գերեզմանոցում։ Եղել է 52 տարեկան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գէորգեան Կարօ, Ամէնուն Տարեգիրքը, Պէյրութ, 1960։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։