Գևորգ Սարգսյան (նկարիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Սարգսյան (այլ կիրառումներ)
Գևորգ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1979) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1991) |
Մասնագիտություն | նկարիչ և դասախոս |
Գևորգ Սարգսյան (հայտնի է նաև Ճալա անունով, հունիսի 5, 1959, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Սարգսյանը ծնվել է 1959 թվականին Լեինականում (այժմ՝ Գյումրի)։ 1975-1979 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1985-1991 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Մի քանի տարի բնակվել է Լեհաստանում, այնուհետև 1996 թվականին վերադարձել է Գյումրի։ 1997 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում, 1999 թվականից՝ դոցենտ[1]։
Եղել է 1980-ականների հայկական գեղարվեստի հեղափոխականներից մեկը։ Մասնակցել է Երևանում վերակառուցման ժամանակ գործած «3-րդ հարկ» շարժման մի քանի ցուցահանդեսի։ Մշակել է յուրահատուկ կատարողական տեխնիկա։ Սարգսյանի ստեղծագործությունները պատմում են հայկական քարերի, անցած պատմության տարեգրության մասին։ 2007 թվականին հիմնադրել է 15/3 արվեստի խումբը[2]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է բազմաթիվ միջազգային, խմբակային ցուցահանդեսների, եղել մի շարք ցուցահանդեսների համադրող։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գյումրիում (1996 թ.), Երևանում (2013 թ.), Վալանսում (2014 թ.)[1]:
Կատալոգներ, գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՐՏ Կովկաս, Թբիլիսի, 2004 թ.
- Արվեստը հանուն խաղաղության ցուցահանդես, Հալեպ, 2004 թ.:
- Հայկական պալիտրա նոր սերունդ Երևան, Հայաստան 2005 թ.:
- 15/3 խմբի ցուցահանդես, Ասլամազյան քույրերի թանգարան, Գյումրի, Հայաստան, 2007 թ.:
- Դատարկ սիմվոլներ, ՆՊԱԿ, Երևան, Հայաստան, 2008 թ.:
- Սպիացող վերքեր, Գյումրու միջազգային բիենալե, Գյումրի, Հայաստան 2008 թ.:
- Քաղաքը, 15/3 խմբի ցուցահանդես, գրողների միություն, Գյումրի, Հայաստան, 2008 թ.:
- Մենք և մեր կողքինը, 15/3 խմբի ցուցահանդես, Ասլամազյան քույրերի թանգարան, Գյումրի Հայաստան, 2008 թ.:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «AV Production - Գևորգ Սարգսյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-07-ին։ Վերցված է 2018-01-05
- ↑ «Ականաթ գալերեա - Գեւորգ Սարգսյան (Ճալա)»։ akanatgallery.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05