Գևորգ Չաուշի հուշարձան (Երևան, Աջափնյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Չաուշի հուշարձան (այլ կիրառումներ)
Գևորգ Չաուշի հուշարձան

Գևորգ Չաուշի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Աջափնյակ
Գտնվում է Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող Չաուշի հրապարակում
Բարձրություն 12 մ
Քանդակագործ(ներ) Լևոն Թոքմաջյան
Ճարտարապետ(ներ) Ժիրայր Պետրոսյան
Հիմնադրում 2007
Նյութ բազալտ
Շինարարության ավարտ 2007, սեպտեմբերի 29
Ներկա վիճակ կանգուն


Գևորգ Չաուշի հուշարձան, գտնվում է Երևանի Աջափնյակ համայնքում՝ Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող Չաուշի անվան հրապարակում, տեղադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 29-ին, ի պատիվ ազատագրական պայքարի հերոս հայդուկապետ Գևորգ Չաուշի։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է բազալտից, ընդհանուր բարձրությունը 12 մետր է, բուն արձանի բարձրությունը՝ 7 մետր[1]։

Գևորգ Չաուշի հուշարձան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանը տեղադրվել է հրապարակի կենտրոնի բարձունքի վրա։ Հերոսի աջ ձեռքը և ոտքը խրված են լեռների մեջ, ինչով հեղինակը ցանկանում է ասել, որ երկիրը կանգուն է, և ոչ մեկին չի տրվելու, իսկ մյուս ձեռքում՝ հրացանն է։ Չաուշը ներկայանում է որպես պահապան և քաջարի զինվոր՝ հայացքն ուղղված դեպի Արարատ լեռը[2]։ Հեղինակը քանդակը միտումնավոր չի հասցրել կատարյալ մշակվածության՝ քարի կոպտությամբ ցույց տալով սարերում կռված, սարերում մեռած մարդու կերպարը[3]։

Հուշակոթողի կերտմանն աջակցել է սասունցիների «Էրգիր» մշակութային կազմակերպությունը՝ Սուրեն Ֆահրադյանի նախագահությամբ։

Ամեն տարի, Գևորգ Չավուշի նահատակության օրը՝ մայիսի 27-ին, հերոսի արձանի շրջակա տարածքում տեղի է ունենում ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի նվիրված տոնակատարում[4]։

Գևորգ Չավուշին նվիրված հուշարձաններ կան նաև Աշնակում, Արտաշատում, Ջերմուկում, Լուսառատում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աջափնյակ համայնքում կբացվի Գևորգ Չաուշի արձանը
  2. Աջափնյակում կբացվի Գևորգ Չաուշի արձանը(չաշխատող հղում)
  3. «Գևորգ Չաուշի արձանը համանուն հրապարակում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Մայրաքաղաքում նշվել է ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրը