Գևորգ Յողուրթճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գևորգ Գ. Յողուրթճյան
Ծնվել է1883
ԾննդավայրԱֆիոն-Կարահիսար
Մահացել է1962
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԿ.Պոլ­սի Օս­մա­նյան դե­ղա­գոր­ծա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունդեղագործ
Պաշտոնզին­վո­րա­կան դե­ղա­գոր­ծի տե­ղակալ
դե­ղա­տան վա­րիչ

Գևորգ Գ. Յողուրթճյան (1883, Աֆիոն-Կարահիսար - 1962, Երևան), հայ դեղագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 թվականին Փոքր Ասիայի արևմուտքում գտնվող Աֆիոն-Կարահիսար քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սարկավագյան վարժարանում։ Որոշ ժամանակ հաճախել է թուրքական ռյուշդիե վարժարան (նախակրթարան)։ Ավարտել է Աֆիոն-Կարահիսարի ազգային վարժարանը։ 1900 թ. տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ Ավարտել է Կ. Պոլսի ազգային վարժարաններից մեկը։ 1903-05 թթ. սովորել է Կ.Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարանում։ 1905 թ. վերադարձել է Աֆիոն-Կարահիսար և բացել սեփական դեղատուն և աշխատել։

Բալկանյան պատերազմի և Առաջին աշխարհամարտի ընթացքում որպես զինվորական դեղագործի տեղակալ ծառայել է օսմանյան, ապա՝ քեմալական բանակներում։ Ծառայության ընթացքում ամբաստանության պատճառով ձերբակալվել և դատապարտվել է մահվան։ Սակայն հետո ազատվել է բանտից և վերադարձել Աֆիոն-Կարահիսար։

1922 թ. սեպտեմբերին Զմյուռնիայի և շրջակա բնակավայրերի հայերի և հույների կոտորածի պատճառով գաղթել է Հունաստան և Սալոնիկ քաղաքում դեղատան տնօրեն աշխատել։ Այստեղ հայրենասիրական եռանդուն աշխատանք է տարել։

1932 թ. ընտանիքով հայրենադարձվել է Խորհր­դա­յին Հա­յաս­տան և բնակություն հաստատել Երևանում, ուր ընտանիք, զավակներ և հարազատներ է ունեցել։ Մինչև կյանքի վերջը Երևանում դեղատան վարիչ է աշխատել։

Մահացել է 1962 թվականին Երևանում։

Որդին՝ Մկրտիչ Յողուրթջյանը, Բաք­վում աշխատել է որպես բժիշկ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մակարյան Ա., Յուշագիրք Թրակիոյ եւ Մակեդոնիոյ հայ գաղութներու, Սելանիկ։ Տպ. «,Հո­րի­զոն’’ օրաթերթի, *Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
  • Յարման Ա., Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սբ Փրկիչ հիվանդանոցի (թրք), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։