Գևորգ Մադոյան (հայագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Մադոյան (այլ կիրառումներ)
Գևորգ Մադոյան
Ծնվել էօգոստոսի 6, 1969(1969-08-06) (54 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունհայագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Սևանի Վազգենյան դպրանոց, Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Էջմիածին
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1993)
Կոչումբանասիրական գիտությունների թեկնածու
ՀայրԱրշակ Մադոյան

Գևորգ Արշակի Մադոյան (օգոստոսի 6, 1969(1969-08-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում, տոհմիկ մտավորականի ընտանիքում (Արշակ Մադոյանի որդին է, Գևորգ Մադոյանի թոռը, Արշակ Մադոյանի (Սեյլան) ծոռը)։ 1987 թվականին ավարտել է Երևանի 139 անգլիական թեքումով դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մեկ տարի անց զորակոչվել է բանակ։ Զորացրվելուց հետո շարունակել և 1993 թվականին ավարտել է ուսումը։

Նույն թվականի սկզբից աշխատանքի է անցել ԵՊՀ Հայագիտական կենտրոնում, ուր աշխատել է մինչև 1999 թ.։ 1997 թվականին պաշտպանել է թեզ՝ Գրիգոր Անավարզեցին շարականագիր թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1998-1999 թթ. հայ գրականության պատմություն է դասավանդել Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբանության վարժարանում։ 1999 թ. հիմնադրել և մինչև 2003 թվականը ղեկավարել է Ռուս-Հայկական համալսարանի հայագիտության ամբիոնը։ 2003 թվականից հայ գրականության պատմություն է ավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ 2013-2016 թթ. եղել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ, 2016-2018 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության գլխավոր խմբագիր, 2018-ից «Էջմիածին» կրոնագիտական և հայագիտական պարբերականի գլխավոր խմբագիրն է։

Ութ գրքի և մոտ հիսուն հոդվածների հեղինակ է։ Արշակ Մադոյանի հետ համատեղ գրաբարից թարգմանել է Գրիգոր Լուսավորչին նվիրված ներբողյաններ, շարականներ, սրբախոսական ժանրի երկեր ևն։