Գևորգ Ղարաջյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Ղարաջյան | |
---|---|
Ծնվել է | 1861 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1936 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Ս. Տ. Արկոմեդ |
Մասնագիտություն | դրամատուրգ, հեղափոխական և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ներսիսյան դպրոց և Ժնևի համալսարան (1889) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Շուշիի թեմական հոգևոր դպրոց, Շավիղ, Երևանի պետական համալսարան, Զարյա Վոստոկա, Արմենիա և Մշակ |
Գևորգ Ղարաջյան Վիքիդարանում |
Գևորգ Հարությունի Ղարաջյան (1861, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, ծածկանունը՝ Ս. Տ. Արկոմեդ, որ կազմված է դեմոկրատ բառի շրջված ընթերցումից +Ս.=Ս. դեմոկրատ, այսինքն՝ սոցիալ դեմոկրատ), հայ դրամատուրգ, քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ, հայ առաջին մարքսիստներից, գիտական սոցիալիզմի պրոպագանդիստ, Անդրկովկասի հեղափոխական շարժման գործիչ[1]։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Ղարաջյանը ծնվել է 1861 թվականին, Թիֆլիսում։ Ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը։ 1883-1886 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Գանձակ քաղաքում։ 1889 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետը։ Այնուհետև վերադարձել է Անդրկովկաս և զբաղվել ուսուցչությամբ. 1889-1890 թվականներին՝ Երևանի և Շուշիի թեմական դպրոցներում։ 1900 թվականից նվիրվում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործունեությանը։ Մենշևիկյան ֆրակցիայի անդամ էր։ 1902 թվականին չորս տարով աքսորվել է Ենիսեյի նահանգ։ Աքսորից վերադառնալուց հետո՝ 1907 թվականին, եղել է «Շավիղ» թերթի խմբագիրը։ 1908-1917 թվականներին որպես քաղաքական վտարանդի՝ ապրել է Շվեյցարիայում։ Այդ տարիներին նա դասախոսել է Ժնևի համալսարանում։ 1918 թվականին Ղարաջյանը դուրս է եկել մենշևիկյան կուսակցությունից։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո նշանակվել է Վրաստանի հեղափոխական թանգարանի վարիչ։ 1921-1922 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1921-1922 թվականներին եղել է համալսարանի խորհրդային շինարարության ֆակուլտետի առաջին դեկանը։ 1922 թվականին վերադարձել է Թիֆլիս և աշխատել «Զարյա վոստոկա» թերթի խմբագրությունում։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Բանվորական շարժումը և սոցիալ-դեմոկրատիան Կովկասում» (Ժնև, 1910, Մոսկվա, 1923) աշխատությունը, որի առաջաբանը գրել է Գեորգի Պլեխանովը։ Վ. Ի. Լենինը ընթերցել է այդ գիրքը և լուսանցքներում նշումներ կատարել։ 1915 թվականին Շվեյցարիայում ֆրանսերեն լույս է տեսել Ղարաջյանի «Համաշխարհային պատերազմը և սոցիալիզմը» գիրքը։ Մահացել է 1936 թվականին[2][3]։
Ծածկանուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արկ, Ս. Տ.: Արխիմեդ։ Արկոմեդ, Ս. Տ.: Արկոմեդ, Տ.: Աքսորյալ։ Բանտարկյալ։ Բիձա։ Գ. Ղ.: Դեմոկրատ։ Ղ.: Ղարաջ.: Ղարաջ., Գ.: Ղարաջ., Գևորգ։ Նուբար; Ս. Տ. Ա.: Տ.Ա.: Օրթոդոքս։ Аркомед, С.Т.: С. Т. А.: Феникс: Z:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանվորների ապահովացման խնդիրը, Թիֆլիս, 1894, 86 էջ։
- Փուչ զավակ (դրամա), Թիֆլիս, 1906, 94 էջ։
- Անցյալի հիշողություններից, 1918, Թիֆլիս
- Անդրկովկասի քաղաքական կյանքը 1918 թվականին, Թբիլիսի, 1919։
- Բայց և այնպես նա շարժվում է (դրամա), Թիֆլիս, 1925, 56 էջ։
- Արտեմ Սոլոմոնովիչ Դոլմազովը բանտում (դրամա), Թիֆլիս, 1926, 40 էջ։
- Հայ անդրանիկ հեղափոխական խմբակը Անդրկովկասում, Թբիլիսի, 1927։
- Ռուբեն Խանազատի հեքիաթները (ովքեր են հնչակյանները և ինչ են ասում նրանք իրենց մասին), Թիֆլիս, 1928։
- Բանվորական շարժումը և սոցիալ-դեմոկրատիան Կովկասում, Երևան, 1929[4]։
- Первая группа революционеров армян на Кавказе, 1929.
- Սանդալը և նրա վեպերը, Թիֆլիս, 1929,134 էջ։
- Материалы по истории отпадения Закавказья от России, 1931
- Կուսակցական-քաղաքական մոլորությունների ճիրաններում, 1935, 68 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Ղարաջյան, Գևորգ Հարությունի, 1861-1936 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 507-508։
- ↑ Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 653։
- ↑ Ղարաջյան, Գևորգ Հարությունի; Պլեխանով, Գ Վ (1929). Բանվորական շարժումը յեվ սոցիալ-դեմոկրատիան Կովկասում. Translated by Հարությունյան, Հարություն Խաչատուրի. Յերևան: Պետհրատ.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ղարաջյան» հոդվածին։ |
|
- 1861 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 1936 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Հայ դրամատուրգներ
- Հայ քաղաքական գործիչներ