Գևորգ Ղազարյան (պետական գործիչ)
Գևորգ Ղազարյան | |

Գևորգ Ղազարյան, Հայաստանի Առաջին Հանրապետության կրթության նախարար: 1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Ձևավորվեց պետական կրթական համակարգը։ Թույլատրվեցին նաև մասնավոր դպրոցները։ Դպրոցն ավելի աշխարհականացավ։ Առաջին Հանրապետության ղեկավարները դիմեցին հայ մտավորականությանը՝ մասնակից լինելու կրթական համակարգի ձևավորմանը։ Շատ գործիչներ՝ Հ.Թումանյանը, Մ.Սարյանը, Հ.Աճառյանը և ուրիշներ արձագանքեցին և մասնակից դարձան կրթության համակարգի ձևավորմանը։ Գրեթե բոլոր գյուղերում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ։ Այդուհանդերձ, դպրոցական կրթական համակարգում առանձնապես զարգացում չեղավ։ Թերևս ամենակարևոր իրադարձությունը 1919 թվականին Երևանի պետական համալսարանի բացումն էր Ալեքսանդրապոլում։
Կրթությունը Ն. Աղբալյանի և Գ. Ղազարյանի կառավարման շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակվեցին դպրոցական ուսումնամեթոդական ծրագրեր: Ն. Աղբալյանի և Գ. Ղազարյանի նախարարության շրջանում քայլեր արվեցին արմատախիլ անել ուսման սխոլաստիկ բնույթը, կրթությանը կից կարևորություն տալով նաև աշակերտների մոտ աշխատանքային դաստիարակությանը, պրոֆեսիոնալ կողմնորոշմանը, արհեստների տիրապետմանը: 1920 թ. մայիսից հայերենին չտիրապետող ուսուցիչները ազատվեցին աշխատանքից[1]: Դպրոցն ու կրթությունը ավելի ու ավելի դառնում էին ազգային ու հայեցի: Հայաստանի խորհրդարանի ընդունած վերոհիշյալ օրենքներում ընդհանրականն այն էր, որ գերազանցապես դաշնակցականներից բաղկացած խորհրդարանը ընդգծում էր իր ազգային բովանդակությունը: ՀՀ խորհրդարանն ու կառավարությունը քայլեր ձեռնարկեցին նաև անգրագիտության վերացման (հաղթահարման) ուղղությամբ: 1920 թ. հունվարի 5-ին խորհրդարանի հաստատած օրենքով ժողովրդի կրթությանը նպաստելու համար հիմնվում են.
- անգրագետ հասակավորների համար գրագիտական դասընթացներ.
- թերվարժ (կիսագրագետ) հասակավորների համար՝ գրավարժական դասընթացներ
- գրագետ հասակավորների համար՝ ժողովրդական համալսարաններ [1]:
Այդ դասընթացները կազմակերպվելու էին վեց ամիս տևողությամբ, որոնցում դասավանդվելու էին հայոց լեզու, գրականություն, աշխարհագրություն, թվաբանություն, բնագիտություն, հասարակական գիտություններ և այլն: Դասընթացներ ու ժողովրդական համալսարաններ կարող էր հաճախել ամեն ոք՝ առանց կրոնի, ազգի և սեռի խտրության: Դրանցում կրթությունը անվճար էր: Ուշադրություն է դարձվել նաև նախադպրոցական հիմնարկների ստեղծմանը: 1920 թ. հունվարի 2-ին կառավարությունը օրինագիծ մտցրեց խորհրդարան՝ պահանջելով 222 հազ. ռուբլի վարկ՝ հանրապետության 15 վայրերում մանկապարտեզնել բացելու համար[1]:
Նկատի ունենալով մանկավարժական կադրերի պակասը` հանրային կրթության և արվեստի նախարարության առաջարկությամբ 1919 թ. հոկտեմբերի 2-ին խորհրդարանը օրենք հաստատեց զինապարտության տարիքի հաստիքավոր ուսուցիչներին և վերատեսուչներին զորակոչից (զինծառայությունից) ազատելու վերաբերյալ: Բացի այդ, հաշվի առնելով ազգաբնակչության ցածր կենսամակարդակն ու վճարունակությունը և նպատակ դնելով դպրոցահասակ երեխաներին ներգրավելու կրթության ոլորտում` 1919 թ. որոշում ընդունվեց երկրում մտցնել անվճար տարրական ուսուցում: Այնուհետև կառավարության հրահանգով սահմանվեց պարտադիր տարրական ուսուցում: Սակայն դպրոցներում համապատասխան դասագրքերի ու գրենական պիտույքների սղության պատճառով այդ ազգանպաստ որոշումները մնացին կիսակատար:
Առանձին քայլեր ձեռնարկվեցին կրթության ոլորտ չքավոր, գաղթական և որբ երեխաներ ընդգրկելու ուղղությամբ: Պետության հաշվին սրանց տրվում էր պատսպարան, անվճար սնունդ, գրենական պիտույքներ: Կրթության նախարարության ոչ լրիվ տվյալներով' օգնության կարիք ունեցող այդպիսի դպրոցահասակ երեխաների թիվը հասնում էր շուրջ 22 հազարի[1]: Չնայած հանրապետության ֆինանսատնտեսական սուղ հնարավորություններին' այնուամենայնիվ բավականաչափ ուշադրություն էր դարձվում բնակչյության սոցիալական պաշտպանվածության խնդիրներին: Իր հայացքներով սոցիալիստ, դաշնակցական Վ. Խորենին 1920 թ. հունվարին խորհրդարան ներկայացրեց բանվորության նվազագույն աշխատավարձի մասին օրինագիծը, որով չափահասների համար ամհասկան սահմանվում էր 2000 ռուբլի աշխատավարձ, իսկ անչափահասների համար' 1300 ռուբլի[1]: Սակայն հաշվի առնելով հանրապետության տնտեսական ծանր դրությունը' խորհրդարանը որոշեց ժամանակավորապես հետաձգել օրինագծի ընդունումը: Դրամի արժեզրկման պայմաններում կառավարության ներկայացմամբ խորհրդարանը համապատասխան օրենքով բարձրաայնում է կենսաթոշակների և այլ նպաստների չափերը: Այսպես' 1920 թ. մարտի 24-ին հաստատված օրենքով կենսաթոշակների չափերը ավելացան մի քանի անգամ' 325-ից մինչև 500 տոկոսով: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում պատերազմում զոհվածների ընտանիքների պաշտպանությանը: Այս կապակցությամբ ուշագրավ ենք համարում կրթության և արվեստի նախարար Ն. Աղբալյանի կազմած և 1919 թ. սեպտեմբերի 29-ի թիվ 2956 գրությամբ նախարարների խորհուրդ ու խորհրդարան ուղարկված օրինագիծը. «Հայաստանի ազատագրության կռվում զոհված զինվորների զավակներին ձրի դասական (դպրոցական - Ա.Հ.) պիտույքներ մատակարարելու մասին»: Երեք կետից բաղկացած այս նախագիծը բովանդակում էր հետևյալ կետերը.
- Սկսած 1919 թ. սեպտեմբերի 1-ից պետական գանձարանի հաշվին ձրի դասական պիտույքներ մատակարարել այն բոլոր դպրոցականներին, որոնց ծնողները զոհ են գնացել Հայաստանի ազատագրական պայքարին` սկսած 1914 թ. սեպտեմբերի 1-ից:
- Հիշյալ պիտույքները մատակարարել կամավորների, զինվորների, սպաների, բժիշկների և գթության քույրերի զավակներին:
- Հիշյալ նպաստի գործը հանձնարարել հանրային կրթության և արվեստի նախարարությանը' այդ նպատակի համար տրամադրելով նրան 200 հազար ռուբլի:
Խորհրդարանի դպրոցական-կրթական հանձնաժողովը վերաքննության է ենթակում այդ նախագիծը և որոշ ձգձգումներից հետո 1920 թ. հունվարի 5-ին հաստատում հետևյալ բովանդակությամբ. «Պետության հաշվին անվճար դասական պիտույք մատակարարել ՀՀ դպրուցներում սովորող բոլոր այն չքավոր դպրոցականներին, որոնց ծնողները զոհվել են Հայաստանի ազատագրության ու պաշտպանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության համար»[1]: 5 հունվարի, 1920 թ., խորհրդարան, փոխնախագահ Լ. Շանթ:
Ի կատարումն այս օրենքի` նույն օրվա նիստում խորհրդարանն ընդունում է մեկ այլ օրենք, որով 1919/1920 ուստարում վերուհիշյալ կարգախմբի դպրոցական երեխաների համար, պետության հաշվին անվճար դասական պիտույք մատակարարելու նպատակով, բացվում է 100 հազար ռուբլի վարկ:
Հայ գրողների, գիտնականների և հրապարակախոսների նյութական պայմանները քիչ թե շատ մեղմելու նպատակով՝ 1919 թ. հուլիսին նախարարների խորհուրդը հատկացնում է 100 հազ. ռուբլի: Հեղինակների երկերի հրատարակության համար հատկացվեց 3,2 մլն ռուբլի, նույնքան գումար էլ գիտական և գեղարվեստական գրականության թարգմանությունների համար: 1920 թ. ամանորյա առաջին նիստում (թիվ 57) խորհրդարանի դպրոցական-կրթական հանձնաժողովի նախագահ Ս. Թորոսյանը օրինագիծ ներկայացրեց «Հանրային կրթության պաշտոնյաների ռոճիկի հավելման մասին», որն հաստատվեց հաջորդ օրը 27 ձայնով:
1920 թ. հունվարի 8-ի նիստում նախարար Ն. Աղբալյանը դարձյալ հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնության իրավունքով և օրինագիծ է ներկայացնում Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող հայ կրթական գործին նպաստելու համար 1,5 մլն ռուբլի վարկ հատկացնելու մասին: Խորհրդարանը, լսելով թեր և դեմ կարծիքները, 18 ձայնով որոշում է կառավարության 10 միլիոն ռուբլու պահուստային ֆոնդից 1.5 միլիոնը հատկացնել կրթության գործի համար: Բացի այդ, նախարար Ն. Աղբալյանի նախաձեռնությամբ նախահաշիվ կազմվեց' Զանգեզուրում բացել 45 տարրական դպրոց՝ 82 դասարաններով, և մեկ միջնակարգ դպրոց: Կրթության և արվեստի նախարարը, հանդես բերելով պահանջկոտություն ու հետևողականություն, 1920 թ. մարտի 13-ի թիվ 1186 գրությամբ ֆինանսների նախարարության բյուջե -գանձարանային բաժնից պահանջում էր, որ հաստատված ժամանակավոր նախահաշվով իր ենթակայության տակ եղած վարկից, առանց իր կարգադրության, ոչ մի հիմնարկության վարկ չբացել: Այս ամենը ինքնին ցույց է տալիս, թե որ քան զգալի են եղել Ն. Աղբալյանի ծառայությունները հայ մշակույթի ու լուսավորական-կրթական գործում:
1920 թ. մարտի 5-ին թիվ 71 նիստում Ավ. Սահակյանի նախագահությամբ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի անդամ Հ. Սարգսյանը օրինագիծ է ներկայացնում «Վաստակավոր գրողներին օգնելու համար վարկ բանալու մասին»[1]: Պատգամավոր Ս. Վրացյանը առաջարկում է նախատեսված վարկի չափը մեկից հասցնել 1,5 մլն ռուբլու, իսկ էաէռ Ա. Խոնդկարյանը առաջարկում է վարկը բաց թողնել գրողների ընկերությանը: Հանձնարարվում է ավելի ամբողջական օրինագիծ մտցնել խորհրդարան 1920 թ. ամռանը, Հայաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետագա խորացման պայմաններում, թանկացումների դեմն առնելու նպատակով ընդունվում է «Օրենք գների բարձրացման մասին»: Օրենքը նախատեսում էր մինչև երկու տարվա բանտարկություն կամ մեկ մլն ռուբլու տուգանք այն անձանց նկատմամբ, ովքեր շահադիտական նպասակով առաջնահերթ անհրաժեշտության ապրանքները (պարեն, վառելանյութ, դեղորայք և այլն) կվաճառես տնտեսապես չհիմնավորված չափազանց բարձր գներով:
Այսպիսով, չնայած Հայաստանի նյութական սուղ հնարավորություններին ու քաղաքական ոչ այնքան կայուն վիճակին հանրապետության խորհրդարանի ու կառավարության գործունեությունը ունեցել է ընդգծված սոցիալական ուղղվածություն, աշխատավորության շահերը պաշտպանելու միտում, որով էլ ընդգծվում էր երկրի հիմնական քաղաքական ղեկավար ուժի ՀՅԴ սոցիալիստական բովանդակությունը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|