Գևորգ Համբարձումյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1915[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1978[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1940) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1978) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատավայր | ՀԱՊՀ |
Գևորգ Ալեքսանդրի Համբարձումյան (նոյեմբերի 5, 1915[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1978[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-հիդրոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1978)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին ավարտել է ԵՊԻ։ 1949-1978 թվականներին՝ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ հիդրոտեխնիկայի լաբորատորիայի վարիչ։ 1961 թվականից դասախոսել է ԵՊԻ-ում։
Աշխատանքները վերաբերում են հիդրավլիկական անջրպետներով ափապաշտպան կառույցների հետազոտման և մշակման հարցերին։ Մշակել է հիդրավլիկական անջրպետով միջանցիկ կարճապատնեշների նոր կոնստրուկցիաներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |