Գևորգ Կուկոյան (Հայասա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Կուկոյան
Ծնվել էմարտի 20, 1948(1948-03-20) (71 տարեկան)
ԾննդավայրՄերենիա, Վրաստան
Գրական անունՀայասա
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ, քանդակագործ և ուսուցիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ

Գևորգ Հայասա Կուկոյան (1948, մարտի 20, Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղ), բանաստեղծ, ութ գրքերի հեղինակ, նկարիչ, քանդակագործ։

1961 թ-ին ընդունվել է ԵՊՀ-ին կից ֆիզմաթեմատիկական թեքումով դպրոցը և այն ավարտել 1967թ-ին։ Նույն դպրոցում զուգընթաց սովորել և ավարտել է Արվեստի Պատանեկան Համալսարանը։Ունի բարձրագույն բանասիրական կրթություն։ Պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից «Մայրենիի դեսպան» մեդալով, Վրաստանում Հայաստանի դեսպանության կողմից` պատվոգրով,Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության կողմից`պատվոգրով։ Բազում եկեղեցիների և Արցախյան պատերազմում զոհված ջավախքցի հերոսների քանդակների հեղինակ է։ «Վերնատուն» միության անդամ է։ 1979 թ-ից մինչ այժմ դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդում։