Գևորգ Կարդաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Կարդաշյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Գևորգ Արտավազդի Կարդաշյան
Ծնվել է հունիսի 17, 1940 (80 տարեկան)
Ծննդավայր Շահումյան, Վրաստանի Մառնեուլիի շրջան
Ազգություն հայ
Գործունեություն Ճարտարագետ-էլեկտրամեխանիկոս
Գործունեության տարիներ 1970 թվականից
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Գևորգ Արտավազդի Կարդաշյան (1940, հունիսի 17, Շահումյան, Վրաստանի Մառնեուլիի շրջան), հայ ճարտարագետ-էլեկտրամեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1999

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1970-1973 թվականներին աշխատել է էլեկտրաապարատների գործարանում, 1978 թվականից՝ ՀՊՃՀ-ում, 2005 թվականից՝ տեսական և ընդհանուր էլետրատեխնիկայի ամբիոնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են էլեկտրամագնիսական երևույթների ուսումնասիրությանը, որակապես նոր, համապիտանի էլեկտրաչափիչ սարքերի ստեղծմանը։ ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության պատվերով զանգվածային արտադրության համար մշակել է համապիտանի մագնիսական չափիչ սարք։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ԺՏՆՑ բրոնզե մեդալ (1980)
  • ՀԽՍՀ ԺՏՆՑ ոսկե մեդալ (1989)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գծային էլեկտրական շղթաների վերլուծումը կոմպլեքս մեթոդով: Հաշվեգրաֆիկական աշխատանքի կատարման մեթոդական ցուցումներ, Գրիգորյան Վ., Սիմոնյան Վ., Ներսիսյան Վ., Կարդաշյան Գ., Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ, Տեսական և ընդհանուր էլեկտրատեխնիկայի ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2010:
  • Տեսական էլեկտրատեխնիկա: Հաստատուն հոսանքի ոչ գծային էլեկտրական և մագնիսական շղթաների հաշվարկը հաշվեգրաֆիկան աշխատանքի կատարման մեթոդական ցուցումներ, Գրիգորյան, Վ [կազմ.], Կարդաշյան, Գ [կազմ.], Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ, Տեսական և ընդհանուր էլեկտրատեխնիկայի ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2009:
  • Տեսական էլեկտրատեխնիկա: Հեռակա ուսուցման բաժանմունքի ուսանողների համար: Ուսումնական ձեռնարկ, Գ. Ա. Կարդաշյան, ՀՀ ԿԳՆ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, Ճարտարագետ, 2008:
  • Շղթաների տեսության հիմունքները: Լաբորատոր փորձերի մեթոդական ցուցումներ, Գրիգորյան Վ. Ա [կազմ.], Կարդաշյան Գ. Ա [կազմ.], Ներսիսյան Վ. Բ [կազմ.], Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Էլեկտրատեխնիկայի դեպարտամենտ, Տեսական և ընդհանուր էլեկտրատեխնիկայի ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2007:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005