Գևորգ Կարապետյան (աշխարհագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Կարապետյան (այլ կիրառումներ)
Գևորգ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1940 (83 տարեկան) Ղադո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և քարտեզագիր |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1964) և Մոսկվայի պետական համալսարան (1966) |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր |
Գևորգ Մելքոնի Կարապետյան (հուլիսի 12, 1940, Ղադո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագետ-քարտեզագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2006), պրոֆեսոր (2013)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Կարապետյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 12-ին, Ղադոլար (Վրաստանի Ախալքալաքի շրջան) գյուղում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1966 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանը։ 1966-1967 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ) լաբորանտ, 1967-1968 թվականներին` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ինժեներ-քարտեզագիր, 1968-1971 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ, 1971-1979 թվականներին՝ ԵԳԻ աշխարհագրության բաժնի կրտսեր գիտաշխատող, 1979-1982 թվականներին՝ աշխարհագրության բաժնի ավագ գիտաշխատող, 1982-2002 թվականներին՝ ՀՊՄՀ Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դոցենտ, 2002-2003 թվականներին՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դոցենտ,2008-2013 թվականներին՝ ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, 2013 թվականից ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրություն և ԱԴՄ ամբիոնի պրոֆեսոր[1]։
Աշխատանքները վերաբերում են լեռնային ռելիեֆի դինամիկայի գնահատման և կանխատեսման հարցերին[2]։ Կազմել է ՀՀ որոշ շրջանների տարածքի տնտեսական օգտագործման ռիսկի գնահատման ու կանխատեսման կիրառական քարտեզներ։ Հեղինակ է «Տեղագրության պրակտիկում» (1990), «Ընդհանուր երկրաբանություն» (2001), «Դպրոցական տեղագրություն և քարտեզագրություն» (2002) ուսումնական ձեռնարկների։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՊՄՀ գիտական խորհրդի անդամ
- ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող 005 մասնագիտական խորհրդի անդամ
- «Գեոդեզիա և քարտեզագրություն» կենտրոն ՊՈԱԿ-ի արտադրական խորհրդի անդամ
- Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի խորհրդի անդամ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեռնային տարածքների տնտեսական օգտագործման ռիսկերի կառավարման հիմնախնդիրները։ (ՀՀ Լոռվա և Տավուշի տարածաշրջանների օրինակով), Կարապետյան Արթուր, Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևան։ «Լիմուշ», 2013։
- Տեղագրություն (Տոպոգրաֆիա)։ Դասագիրք, Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևան, «Լիմուշ», 2008։
- Քարտեզագրություն տեղագրության հիմունքներով։ Դասագիրք, Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևան, «Լիմուշ», 2008[3]։
- Քարտեզագրություն տեղագրության հիմունքներով։ Դասագիրք բուհերի աշխարհագրական ֆակուլտետների ուսանողների համար], Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևան, «Ասողիկ», 2006[4]։
- Տեղագրության (տոպոգրաֆիա) պրակտիկում։ Ուսումնական ձեռնարկ, Կարապետյան Գևորգ Մելքոնի, 2-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, «Ասողիկ», 2004։
- Դպրոցական տեղագրություն և քարտեզագրություն, Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևան, «Ասողիկ», 2003[5]։
- Տեղագրության պրակտիկում։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Կարապետյան Գևորգ Մելքոնի, Երևանի պետական համալսարան, Գեոմորֆոլոգիայի և գեոդեզիայի ամբիոն, Երևան, ԵՊՀ, 1990։
Հրապարակումներ[6][խմբագրել | խմբագրել կոդը]
- Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Կոնստրուկտիվ աշխարհագրության պրագմատիկ նշանակությունը բնական ռեսուրսները ընդունելի ռիսկերով օգտագործման գործընթացում /ՀՀ տարածքի օրինակով/, Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները, միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2018, էջ 105-109։
- Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, 20-րդ դարի 20-ական թվականներից հետո ՀՀ-ում իրականացված երկրագրական հիմնական հետազոտությունները և քարտեզագրական աշխատանքները ՀՀ և մերջավոր արտասահմանյան երկրների տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2017, էջ 30-36։
- Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Կոնստրուկտիվ աշխարհագրության հետազոտությունների մեթոդաբանությունը, կիրառական ոլորտները, պրագմատիկ նշանակությունը, մենագրություն, «Լուսաբաց» հրատարակչություն, Երևան, 2017, 222 էջ։
- Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, ՀՀ տարածքը որպես բնակության էքստրեմալ միջավայր և բնակչության անվտանգության ապահովման արդի հիմնախնդիրները, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածու, 2017, էջ 75-80։
- Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Քարտեզագիտության և քարտեզագրության զարգացման ընթացքը ՀՀ և դրանց ժամանակակից հիմնախնդիրները. ՀՊՄՀ Գիտական տեղեկագիր, Հ.1 /30/, Երևան, 2016, էջ 94-99։
- Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Աշխարհագրական օբյեկտների և երևույթների բացասումների ձևերն ու մոդելավորման ընթացքը դրանց համալիրային քարտեզների կազմման ժամանակ, Հայկական լեռնաշխարհ, Հանրապետական Գիաժողովի նյութեր, Երևան, 2015, էջ 30-36։
- Գ. Կարապետյան, Դ. Կարապետյան, Քարտեզագրության դերը սովորողների գեղագիտական դաստիարակության գործընթացում, Հայկական Լեռնաշխարհ /Հանրապետական գիտաժողովի նյութեր/ Երևան, 2015, էջ 470-478։
- Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Բնական ռեսուրսների համալիրային /սինթետիկ/ քարտեզագրումը որպես Կոնստրուկտիվ աշխարհագրության պրագմատիկ բաղադրիչ /ՀՀ տարածքի օրինակով/ , Հայկական Լեռնաշխարհ /Հանրապետական գիտաժողովի նյութեր/ Երևան, 2015, Էջ 37-46։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 726-727։
- ↑ Կարապետյան Գևորգ Մելքոնի (2005-09-23)։ «Լեռնային ռելիեֆի ժամանակակից դինամիկայի և կանխատեսման քարտեզագրական հիմնավորումները (ՀՀ տարածքի օրինակով)»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-10-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ Կարապետյան Գևորգ Մելքոնի (2008)։ Քարտեզագրություն տեղագրության հիմունքներով։ Դասագիրք։ Երևան: Լիմուշ։ ISBN 9789939805313
- ↑ Կարապետյան Գևորգ Մելքոնի (2006)։ Քարտեզագրություն տեղագրության հիմունքներով։ Դասագիրք բուհերի աշխարհագրական ֆակուլտետների ուսանողների համար։ Երևան: Ասողիկ։ ISBN 9789994165537
- ↑ Կարապետյան Գևորգ Մելքոնի (2003)։ Դպրոցական տեղագրություն և քարտեզագրություն (հայերեն)։ Ասողիկ։ ISBN 9789994130405
- ↑ «Գևորգ Մելքոնի Կարապետյան»
|