Jump to content

Գևորգ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Խաչատրյան
Ծնվել է1936
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1996
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԱբովյան
Մասնագիտությունգիտնական, ճարտարագետ և մանկավարժ
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ
Պաշտոն(ներ)դեկան
Ալմա մատերՀԱՊՀ (1958)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1986)

Գևորգ Ավետիսի Խաչատրյան (1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1996, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հանքային գործի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988), Ուկրաինայի ԳԱ թղթակից անդամ (1991)[1]։ Գերմանիայի Ֆրայբերգի Լեռնային Ակադեմիայի և նախկին ԽՍՀՄ-ի մի շարք տեխնոլոգիական համալսարանների և ինստիտուտների պատվավոր անդամ է և մի շարք երկրների հանքարդյունաբերության պրոֆիլի համալսարանների պատվավոր պրոֆեսոր։ Խորհրդային և հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ հանքարդյունաբերության ոլորտում միակ երկու գիտությունների դոկտորներից մեկը Յու. Աղաբալյանի հետ միասին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967 թվականից աշխատել է նույն ինստիտուտում, 1976-1995 թվականներին՝ ԵրՊԻ լեռնամետալուրգիական ֆակուլտետի դեկան։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 500 գիտական հոդվածների, մենագրությունների, ձեռնարկների, դասագրքերի և տասնյակ հայտնագործությունների հեղինակ է[2][3]։

Աշխատանքները վերաբերում են ապարների ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրմանը, հանքային արդյունաբերության մեջ և երկրաբանահետախուզուզական ծառայությունում աշխատանքի նորմաների գիտականորեն հիմնավորմանը[1]։ Հեղինակ է «Լեռնատեխնիկական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարանի»(1985)[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ով Ով է Հայեր Կենսագրական Հանրագիտարան հատոր 1, 1985, էջ 497-498
  2. «Способ испытания образца на растяжение». findpatent.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Библус - Русско-армянский толковый словарь горнотехнических терминов (Хачатрян Геворг Аветисович)». www.biblus.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. Լեռնատեխնիկական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան / Գ.Ա. Խաչատրյան ; Խմբ.՝ Ռ.Ռ. Սինանյան/, 1985, 296 էջ