Գևորգ Լոռեցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Լոռեցյան
Gevorg Loretsyan official photo
Ծնվել էհոկտեմբերի 11, 1994(1994-10-11) (24 տարեկան)
ԾննդավայրԳյումրի
Մասնագիտությունտնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար (05.06.19 - )

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ (02.07.18 - 30.10.18)
Քաղաքական կուսակցությունՔաղաքացիական պայմանագիր

Գևորգ Լոռեցյան (ծնված՝ 11 հոկտեմբերի 1994 թ., ք. Գյումրի), 2018 թվականի հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ[1] նշանակվել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ՏԶՆՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, տնտեսագետ։ Այժմ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ-ին ավարտել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանը և ընդունվել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի Տնտեսագիտության տեսություն բաժինը: 2016 թ-ին ավարտել է համալսարանն ու ստացել բակալավրի աստիճան։ Նույն թվականին ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ տնտեսագիտության բաժինը: 2018 թվականի մայիսին ավարտել է ՀԱՀ-ը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան (Master of Science in Economics)։ 2013-2016 թվականներին եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ:

Մասնակցել է ոչ ֆորմալ կրթության շրջանակներում իրականացված մի շարք միջազգային կրթական ծրագրերի:

Տիրապետում է անգլերեն, իսպաներեն ու ռուսերեն լեզուներին։

ՀՀ ԶՈՒ չի ծառայել։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 12-ը աշխատել է որպես Vivaro News լրատվական կայքի լրագրող, այնուհետև նաև միջազգային բաժնի խմբագիր։ 2018 թվականի հունվարի 15-ից մինչև 2018 թվականի հունիսի 27-ը աշխատել է «Սաբարկո» ՍՊԸ-ում՝ որպես Սպորտի պրոդուկտ մենեջեր։

2018 թվականի հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ: 2018 թվականի հոկտեմբերի 30-ին ազատվել է տվյալ պաշտոնից ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նույն օրը նշանակվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Նույն թվականին մասնակցել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին՝ ընդգրկված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Լոռեցյանը «Ռեալ Մադրիդի» հայաստանյան ֆան ակումբի ղեկակավար-անդամ է:
  • Որպես ՈՒԵՖԱ-ի կողմից հավատարմագրված լրագրող՝ լուսաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 2016, 2017, 2018 թվականների եզրափակիչներն ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի 2017 թվականի եզրափակիչ խաղը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]