Գևորգ Եղիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գևորգ Եղիյան
Գևորգ Եղիյան.jpg
Ծնվել է1914
Մահացել է1986
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ

Գևորգ Մարուքի Եղիյան (1914, Չոռլու, Թուրքիա- 1986, Երևան), հայ բժիշկ, դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1963 թ.), պրոֆեսոր (1964 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Եղիյանը ծնվել է Թուրքիայի Չոռլու քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1939 թվականին եղել է նույն համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայրենադարձել է։ 1946 թվականից եղել է Հայրենական պատերազմի հաշմանդամների բուժման համար Երևանում ստեղծված հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչը։

1947-1956 թվականներին եղել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչը։ Ուսումնասիրել է վերին շրթունքի բնածին արատների կլինիկան և բուժման եղանակները։ 1953 թվականին պաշտպանել է «Վերին շրթունքի բնածին ճեղքվածքների կլինիկան և բուժումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։

1956-1963 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, եղել է դիմածնոտային վիրաբուժության գծով հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի դոցենտ։ Հոսպիտալային վիրաբուժության ամբիոնում աշխատելու տարիներին լայն գործունեություն է ծավալել քթի դեֆորմացիաների և արատների ուսումնասիրության ուղղությամբ՝ որոնելով վիրահատական բուժման նոր և արդյունավետ եղանակներ։

1963 թվականին պաշտպանել է «Քթի դեֆորմացիաները և դեֆեկտները ու նրանց վիրահատական բուժման եղանակները» թեմայով դոկտորական ատենախոսությունը։

1963 թվականին Բժշկական ինստիտուտի կազմում հիմնադրել և ղեկավարել է ստոմատոլոգիայի ամբիոնը, 1968-1982 թվականներին եղել է վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ։ 1965 թվականին հրատարակել է ստոմատոլոգիայի հայերեն աոաջին դասագիրքը, հեղինակ է «Վիրաբուժական ստոմատոլոգիա» ուսումնական ձեռնարկի (1967 թ.

Եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ, հանրապետության ստոմատոլոգների գիտական ընկերության նախագահ, համամիութենական ընկերության վարչության անդամ, «Ստոմատոլոգիա» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ատամները և բերանի խոռոչն առողջ պահելու մասին, Երևան, 1963 թ.:
  • «Վիրաբուժական ստոմատոլոգիա», Երևան, 1967 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]