Գևորգ Դանագուլյան
Գևորգ Դանագուլյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1951[1] (72 տարեկան) Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Հայ-Ռուսական համալսարան և Հայաստանի քիմիական հանդես |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1973) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Գևորգ Հրաչի Դանագուլյան (մարտի 10, 1951[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (2000), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Դանագուլյանը ծնվել է 1951 թվականին Գավառ քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1977-1982 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1982-2000 թվականներին՝ ԵՊՏԻ բնական գիտությունների ամբիոնում, 2001 թվականից եղել է ՕԴՔ ԳՏԿ Օրգանական քիմիայի ինստիտուտի ազոտային հետերոցիկլերի լաբորատորիայի վարիչ, 2005 թվականից՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բժշկա-կենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր։ «Հայաստանի քիմիական հանդես» ամսագրի պատասխանատու խմբագիր[3], «Գիտության աշխարհում» հանդեսի խմբագիր[4]։
Աշխատանքները վերաբերում են պիրիմիդինային միացությունների նոր նուկլեոֆիլ վերախմբավորումներին, կենսաբանական ակտիվ նյութերի սինթեզին։ Մշակել է պիրիդինի սինթեզի նոր եղանակ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին հետերոցիկլիկ միացությունների քիմիայի բնագավառում նվաճումների և ներդրման համար ՌԴ Մենդելեևյան ընկերության «Գիտական համագործակցություն» միջազգային գիտական հիմնադրամի և Մոսկվայի պետական համալսարանի կողմից արժանացել է դիպլոմի և «Ոսկե նշանի»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=951
- ↑ Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2017-02-15
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ ««Գիտության աշխարհում» հանդես - ISEC»։ www.isec.am։ Վերցված է 2017-02-15
|