Գևորգ Գևորգյան (դրամատուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Գևորգյան (այլ կիրառումներ)
Գևորգ Գևորգյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1924(1924-09-15) (95 տարեկան)
ԾննդավայրՄաստարա, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ և դերասան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Գևորգ Գևորգյան Վիքիդարանում

Գևորգ Լևոնի Գևորգյան (սեպտեմբերի 15, 1924(1924-09-15), Մաստարա, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, դերասան: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից: ԽՄԿԿ անդամ 1967 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Գևորգյանը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ՀԽՍՀ Թալինի շրջանի Մաստարա գյուղում: 1941 թվականին ավարտել է Մաստարայի միջնակարգ դպրոցը և հետագա չորս տարիներին աշխատել նույն դպրոցում որպես ուսմասվար և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ: Սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: 1945 թվականից որպես դերասան սկսել է աշխատել Հայաստանի տարբեր թատրոններում: 1973-1974 թվականներին եղել է Կամո քաղաքի թատրոնի ռեժիսորը, 1974-1979 թվականներին՝ Ղափանի թատրոնի տնօրենը: 1980 թվականից աշխատում է Արտաշատի պետական թատրոնում[1][2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Աշոտ Երկաթ», «Անուշ տատիկը», «Նախագահի որդին», «Կապույտ ձիավորը», «Հայաստանն անուշ է», «Լոռվա ձորը», «Հովնան խութեցի», «Պատիվ», «Խիղճը», «Լույսը հյուսիսից», «Սերժանտ Կարո» (ըստ Մկրտիչ Սարգսյանի համանուն վիպակի) դրամաները, որոնք բեմադրվել են շրջանային և քաղաքային թատրոններում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 90:
  2. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-01-19