Գևորգ Գրիգորյան (խմբագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Գրիգորյան
ԾննդավայրՍտամբուլ
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր

Գևորգ Գրիգորյան, հայ խմբագիր, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, հմտանալով հատկապես թուրքերենի մեջ։ 1832 թվականին խմբագրել է Կ. Պոլսում լույս տեսած առաջին հայերեն թերթը «Լրոյ գիր մոծի տէրութեանն օսմանեան», որը օսմանյան կառավարության հրատարակած «Թագվիմ վագայի» պաշտոնաթերթի հայերեն տարբերակն է։ Մի տարուց այդ թերթը դադարել է, նրա փոխարեն հրատարակվել «Յայտարագիր լրոյ մեծի տերութեանն օսմանեան», դարձյալ նրա խմբագրությամբ։ 1843-1870 թվականներին եղել է Պոլսի պատրիարքարանի թուրքերեն բաժնի դիվանապետը, մերթընդմերթ աշխատակցելով պարբերական մամուլին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 261.