Գևորգ Գըրլանկըճյան
Գևորգ Գըրլանկըճյան | |
---|---|
Ծնվել է | 1878 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1919 |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կրթություն | Վիեննական Մխիթարյան վարժարան |
Գևորգ Գըրլանկըճյան (1878, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1919), հայ բանաստեղծ։
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Բանկալթի թաղամասի Մխիթարյան վարժարանում։ Երիտասարդ հասակից գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրել է «Հանդես ամսօրյա», «Հանրագիտակ», «Ուսումնարան» և այլ պարբերականներում։ Գրական-հրապարակախոսական երկերով աշխատակցել է Թեոդիկի տարեցույցին, «Մեճմուայի ախպար» թերթին և այլ պարբերականների[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 244