Գևորգ Բադալյան (մանկավարժ)
Գևորգ Բադալյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Մահացել է | 1945 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Գևորգ Մկրտիչի Բադալյան (1919, Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - 1945), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Բադալյանը ծնվել է 1919 թվականին, Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո անցել է ուսուցչական աշխատանքի։ 1940 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա բաժին[1]։
1941 թվականին զորակոչվել է բանակ, վեց ամիս ծառայել է Երևանում, ապա մեկնել է ռազմաճակատ։ Ծառայել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի 400-րդ հրաձգային գնդում։ Կոմունիստ հրամանատարը թշնամու դեմ մարտնչել է Նովոռոսիյսկի, Մոզդոկի ու Կերչի ազատագրման համար։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին և երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և «Կովկասի պաշտպանության համար», «Խիզախության համար» մեդալներով։ Գևորգը երեք անգամ վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել դիվիզիա, աչքի ընկել Ղրիմի ազատագրման կռիվներում։ 1945 թվականին Մեծ հաղթանակից մեկ շաբաթ առաջ, Բեռլինի գրավման ծանր մարտերից մեկում վիրավորվել է և մահացել[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «Խիզախության համար» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1919 ծնունդներ
- Մեծ Պարնի գյուղում ծնվածներ
- 1945 մահեր
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Արիության մեդալակիրներ