Գևորգ Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1937 |
---|---|
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբեր 2007 (69 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու (1970) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գևորգ Գուրգենի Ադամյան (դեկտեմբերի 17, 1937, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբեր 2007), բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու (1970), դոցենտ (1977), Ռուսաստանի դաշնության բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1998)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Ադամյան ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 17-ին, Գորիս քաղաքում։ Ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որն էլ ավարտել է 1961 թվականին։ 1961-1966 թվականներին աշխատել է Գորիսի շրջանային հիվանդանոցում, որպես բժիշկ֊մաշկավեներոլոգ, այնուհետև՝ բժշկական ինստիտուտի ախտաբանակ ֆիզիոլոգիայի ամբիոնում։ Գևորգ Ադամյանի թեկնածուական ատենախոսությունը վերաբերել է «Ուղեղի էներգետիկ փոխանակության որոշ կողմերը օրգանիզմի մահացման և վերակենդանացման վաղ շրջանում տարիքային ասպեկտով» թեմային։ 1993 թվականին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի օգնական, իսկ 1996 թվականից՝ նույն համալսարանի բժշկական քոլեջի տնօրեն։ Գիտական աշխատանքները հիմնականում նվիրված են օրգանիզմի մահացման և վերակենդանացման խնդիրների պաթոքիմիական մեխանիզմների բացահայտմանը։
Հեղինակ է 65 գիտական հրապարակումների, մի շարք նորարարական առաջարկությունների և մեթոդական ցուցումների, համահեղինակ է երեք ուսումնական ձեռնարկների[1]։
Մահացել է 2007 թվականի նոյեմբերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նավասարդյան, Գ Ա; Ադամյան, Գևորգ Գուրգենի; Պապյան, Ա Ա; Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարան, eds. (2006). Ընդհանուր ախտաֆիզիոլոգիայի գործնական պարապմունքներ. Երևան: ԵՊԲՀ-ի հրատ.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան «Գորիսի հանրագիտարան» էջ 5