Գևորգ-Ջորջ Կասաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ-Ջորջ Կասաբյան
«Արվեստը հնարավոր է 401 օրում» ցուցահանդես ՀՆՄ-ում
ԾննդավայրՀալեպ
Մասնագիտությունքանդակագործ
 Kevork George Kassabian Վիքիպահեստում

Գևորգ-Ջորջ Կասաբյան (դեկտեմբերի 19, Հալեպ), հայ աբստրակտ քանդակագործ, նկարիչ, ավիամեխանիկ-ինժեներ, համակարգչային ցանցերի ադմինիստրատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ-Ջորջ Կասաբյանը ծնվել է Հալեպ քաղաքում։ 1963 թվականին ավարտել է Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյանի և Գալուստ Գյուրբենկյանի անվան ավագ դպրոցը, 1967 թվականին՝ Բրիտանական Ուսուցողական ինստիտուտի Ճարտարագիտություն բաժինը, 1969 թվականին՝ Տորոնտոյի համալսարանի Համակարգչային ծրագրավորում բաժինը, 1973 թվականին՝ Արևմտյան Օնտարիոյի համալսարանի գեղարվեստի բաժինը։ 1977-1981 թթ. եղել է Tempo and screen printing center-ի, 1981-1999 թթ.՝ Manufacturing polyurethane injection machinery-ի, 1999-1903 թթ.՝ Canadian Polyurethane & Solar research center–ի սեփականատեր և գործադիր տնօրեն։ 1975 թվականից Կանադայի քանդակագործների հասարակության անդամ է[1][2][3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքների առաջին ցուցադրությունը Կանադայում իրականացրել է 1973 թվականին, իսկ Հայաստանում՝ 2004 թվականին։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 Քվինզ փարք, Տորոնտո
  • 1969 Քաղաքապետարան, Տորոնտո
  • 1970 Մակինտոշ արվեստի պատկերասրահ, Լոնդոն
  • 1971 2-5 ստուդիո, Դետրոյթ
  • 1972 Մակինտոշ արվեստի պատկերասրահ, Լոնդոն
  • 1973 Հայկական տաղավար, Տորոնտո
  • 1975 Օնտարիո պատկերասրահ, Տորոնտո
  • 1976 Յորքվիլ արվեստի կենտրոն, Տորոնտո
  • 2005 Ակադեմիա պատկերասրահ, Երևան, ՀՀ
  • 2005 Մկրտչյան պատկերասրահ, Երևան, ՀՀ
  • 2009 Արտա պատկերասրահ, Տորոնտո, Կանադա
  • 2009 Կանադայի քանդակագործության կենտրոն
  • 2010 Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, Հայաստան[7]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 Երկրորդ մրցանակ, Ամենամյա արդյունաբերական ցուցահանդես, Հալեպ
  • 1962 Նախագծել և թողարկել է սիրիական առաջին հրթիռը, Հալեպ
  • 1962 Սիրիայի Ազգային գիտահետազոտական խորհրդի պատվավոր անդամ
  • 1972 Սբ Հովսեփ հիվանդանոցի մոնումենտալ քանդակ, Լոնդոն
  • 1973 Ռոնալդ Ռոստիան նստավայրի մոնումենտալ քանդակ
  • 1977 Առաջին մրցանակ, Հալեպի համալսարանում մոնումենտալ քանդակ
  • 1978 Առաջին մրցանակ, Հալեպի համալսարանում մոնումենտալ քանդակ
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019 թվականի մրցանակ «Հիշողության անատոմիա» քանդակների շարքի համար[8]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Catalogue 1. George Kassabian
  • Catalogue 2. Kevork G. Kassabian, The Cosmic Ideas
  • Catalogue 3. Kevork G. Kassabian, His Artistic Quest

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ինձ ճանաչում են, առաջարկի դեպքում՝ սիրով»
  2. «Առանց շտապելու». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  3. «Հայրենադարձ արվեստագետի ոգեշնչման աղբյուրը Երևանն է». Hayern Aysor (ամհարերեն). 2018 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Արվեստը հնարավոր է 401 օրում»(չաշխատող հղում)
  5. Ginosyan, David. ««Հայաստանն ինձ համար էներգետիկ աղբյուր է», Գևորգ Ջորջ Քասսաբյանի ցուցահանդեսը Բեռլինում | Orer News Site». orer.eu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Բացվեց հայրենադարձ արվեստագետ Գևորգ-Ջորջ Քասսաբյանի անհատական ցուցահանդեսը». Hayern Aysor (ամհարերեն). 2018 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  7. Աբստրակտ արվեստ, Գալա-ցուցահանդես Երևանում
  8. «Կևորկ Կասսաբյան (Գևորգ-Ջորջ Քասսաբյան)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]