Գևորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ

(Georgos)

հունարեն
Սեռ՝ արական
Թարգմանաբար՝ հողագործ, երկրագործ
Այլ ձևեր՝ Գէորգ, Եգոր, Գեորգի
Փաղաքշ. ձևեր՝ Գևոր, Գևո, Գև, Գևո
Այլ լեզուներով՝

անգլ.՝ George
արաբ․՝ Jurj جرج, Jurjus جرجس‎‎
բուլղար․՝ Георги
հունգ.՝ György
հուն․՝ Γεώργιος
եբրայերեն՝ יוגב (Yogev), גיורא (Giora)
իսպ.՝ Jorge
իտալ.՝ Giorgio
լատին․՝ Georgius
գերմ.՝ Georg
լեհ.՝ Jerzy
ռումիներեն՝ Gheorghe
ռուս.՝ Георгий
ուկրաիներեն՝ Георгій
ֆիններեն՝ Yrjö, Yrjänä
ֆր.՝ Georges

Կապված հոդվածներ սկսող «Գևորգ»-ով

բոլոր հոդվածները«Գևորգ»-ով

Գևորգ (հին հունարեն՝ Γεώργιος), տղամարդու հայկական տարածված անուն է։ Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից։ Ծագել է հունարեն georgos բառից, որ նշանակում է «հողագործ», «երկրագործ. (հին հունարեն՝ γῆ gê «հող», «երկիր» բառից, ինչպես հուն․՝ γεωλόγος geōlógos «երկրաբան)։ Քրիստոնեության շնորհիվ հունական այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ։ Հայերի մեջ գործածական է 5-րդ դարից։ Հանդիպում է Գէորգ, Գևորգ, Գևոր տարբերակներով։ Հաճախ հետևելով ռուսական արտասանությանը գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն։ Այժմ ավելի մեծ տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ երկու ձայնավորները «էո» իրար հետ դժվար է արտասանվում։ Սրա փաղաքշականն են Գևո, Գևիկ։ Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը[1]։

Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գևորգ Աղաջանյան
  2. Գևորգ Ամիրջանյան
  3. Գևորգ Մեսյան
  4. Գևորգ Պարիս
  5. Գևորգ Համբարձումյան
  6. Գևորգ Աբովյան
  7. Գևորգ Արշակյան
  8. Գևորգ Օլքինյան
  9. Գևորգ Ատրյան
  10. Գևորգ Ադիբեկյան
  11. Գևորգ Մշեցի

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան