Jump to content

Գրուն Մարգիթ Անդրեասսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրուն Մարգիթ Անդրեասսեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ և դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 23, 1973(1973-07-23)[1] (51 տարեկան)
Ծննդավայր՝Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա
Հասակ՝177 սանտիմետր
Քաշ՝60 կիլոգրամ
Մեդալները
Կանայք բիաթլոն Նորվեգիա
Օլիմպիական խաղեր
Արծաթ 2002 Սոլթ Լեյք Սիթի էստաֆետ 4 × 7.5 կմ
Բրոնզ 1998 Նագանո էստաֆետ 4 × 7.5 կմ
Աշխարհի առաջնություն
Ոսկի 1995 Ռազուն Անտերսելվա Թիմային նվաճում
Ոսկի 1997 Օսրբլիե Թիմային նվաճում
Ոսկի 2004 Օբերհոֆ էստաֆետ 4 × 6 կմ
Արծաթ 1997 Օսրբլիե էստաֆետ 4 × 7.5 կմ
Բրոնզ 1995 Ռազուն Անտերսելվա էստաֆետ 4 × 7.5 կմ
Բրոնզ 2003 Խանտի-Մանսիյսկ անհատական 15 կմ

Գրուն Մարգիթ Անդրեասսեն (նորվ.՝ Gunn Margit Andreassen, հուլիսի 23, 1973(1973-07-23)[1], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնիստուհի, 1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալակիր է և 2002 թվականի, բիաթլոնի աշխարհի առաջնության եռակի չեմպիոնն է։ Մասնակցել է նաև դահուկավազքի աշխարհի գավաթի մի քանի փուլերին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրուն Մարգիթ Անդրեասսեն 13 տարեկանում սկսեց զբաղվել բիաթլոնով։ Առաջին խոշոր մրցաշարը որում նա մասնակցեց՝ Աշխարհի պատանիների առաջնությունն էր 1992 թվականին, որտեղ Գրուն Մարգիթը նվաճեց ոսկե մեդալ թիմային մրցավազքում։ Մեկ տարի անց Անդրեասսեն կրկնեց իր հաջողությունը, ինչը հնարավորություն տվեց նրան ընդգրկվել Նորվեգիայի բիաթլոնի ազգային հավաքականի հիմնական կազմ։ Իր առաջին մրցավազքային փուլում՝ Աշխարհի գավաթում նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ 1995 թվականին նա դարձավ աշխարհի չեմպիոն։ 1998 թվականի Նագանոյի Ձմեռային օլիմպիական խաղերում նա չգրանցեց սպասված ցուցանիշները և նվաճում է միայն բրոնզե մեդալ էստաֆետում։ Նա լավ հրաձգության ցուցանիշներ գրանցեց, բայց արագությունը միջին էր, և այդ պատճառով, նա գնահատվում էր որպես թիմի կայուն մարտիկ։ Եվ նրա ընդգրկումը 2002 թվականի Սոլթ Լեյք Սիթի Ձմեռային օլիմպիական խաղերին հիմնովին արդարացված էր։ Այս օլիմպիադայում նա նվաճում է արծաթե մեդալ։ 2004 թվականին նորվեգացի բիաթլոնիստ Ֆրուդե Անդերսենից որդի լույս աշխարհ բերելու կապակցությամբ Անդրեասսենը ժամանակավորապես լքում է բիաթլոնը։ Այնուհանդերձ Գրուն Մարգիթ Անդրեասսենը վերադարձավ բիաթլոն և պարբերաբար մասնակցում է Բիաթլոնի աշխարհի գավաթի մրցաշարերին։ Ամուսնու հետ միասին ունեն երեք երեխա՝ Դեվիդին, Էլիասին ու Նիկոլային։ Սակայն 2018 թվականի հունվարի 1-ին ողբերգություն տեղի ունեցավ, մահացավ ավագ որդին Դեվիդը, Նոր Տարին տոնելուց հետո առավոտյան մահացավ իր անկողնում։

Աշխարհի գավաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1997—199832-րդ հորիզոնական (74 միավոր)
  • 1998—199925-րդ հորիզոնական (122 միավոր)
  • 1999—200016-րդ հորիզոնական (198 միավոր)
  • 2000—200123-րդ հորիզոնական (269 միավոր)
  • 2001—200210-րդ հորիզոնական (419 միավոր)
  • 2002—200314-րդ հորիզոնական (391 միավոր)
  • 2003—200413-րդ հորիզոնական (455 միավոր)
  • 2005—200649-րդ հորիզոնական (50 միավոր)
  • 2006—200750-րդ հորիզոնական (58 միավոր)
  • 2007—200855-րդ հորիզոնական (21 միավոր)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Jorsett P. Kvinner i norsk idrett(նորվ.) — 2008. — P. 102. — ISBN 978-82-7286-184-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրուն Մարգիթ Անդրեասսեն» հոդվածին։