Jump to content

Գրություն գիմնազիական կրթության կրճատման մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գրություն գիմնազիական կրթության կրճատման մասին» (ռուս.՝ Циркуляр О сокращении гимназического образования), որը հայտնի է նաև «գրություն խոհարարների երեխաների մասին» անվանմանբ ռուս.՝ циркуляр о кухаркиных детях, Ալեքսանդր III-ի հակաբարենորոգումների ժամանակաշրջանի, 1887 թվականի հունիսի 18-ին Ռուսական կայսրության կրթության նախարար Իվան Դելյանովի կողմից ստորագրված նորմատիվ ակտ։

Գրությունն առաջարկում էր գիմնազիաների և պրոգիմնազիաների տնօրեններին ուսումնական հաստատություններում երեխաներ ընդունելուց հաշվի առնել խնամակալների հնարավորությունները, որոնցով կարող են ապահովել նման կրթության անհրաժեշտ պայմանները։ Այդպիսով, «գիմնազիաներն ու պրոգիմնազիաներն այլևս չեն ընդունում կառապանների, սպասավորների, խոհարարների, լվացարարների, կրպակատերերի և նման մարդկանց երեխաների, բացառությամբ բացառիկ կարողություններով օժտվածների։ Նրանց պետք չէ ձգտել միջին կամ բարձր կրթության»[1]։

Այն կազմվել է ներքին գործերի նախարարների, ֆինանսների նախարարության ղեկավարած պետական սեփականությունների և Ռուսական կայսրության սրբազան սինոդի օբեր-պրոկուրորի խորհրդակցության ժամանակ և հիմնվել Կոնստանտին Պոբեդոնոսցևի հայեցակետի վրա, ըստ որի անհրաժեշտ է «սառեցնել» ռուսական հասարակությունը՝ սահմանափակելով հաջորդող տարիներին հեղափոխական հիմնական ուժի՝ «անազնիվ» շերտերի թափանցումը դեպի ռազնոչինցներ և ուսանողություն։

Գրությունում չկար գիմնազիաներում արդեն իսկ սովորող հասարակության ցածր խավերի հեռացման որևէ ուղղեցույց, սակայն կան հաղորդագրություններ, որ նման հեռացումներ իրականացվել են։ Այսպես, Կոռնեյ Չուկովսկին իր «Արծաթագույն զինանշան» ինքնակենսագրական վիպակում գրել է, որ Օդեսսայի գիմնազիայից նրան հեռացրել են այդ գրության համաձայն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Доклад министра народного просвещения И. Делянова «О сокращении гимназического образования»
  2. Г. П. Шалаева, Е. В. Коровкина. Кто есть кто в мире: 1500 имён. — М.: Филологическое общество «Слово»: ОЛМА-ПРЕСС, 2003. — С. 1567. — 1680 с. — ISBN 5-8123-0088-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]