Գրուզոնի էխինոկակտուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրուզոնի էխինոկակտուս
Echinocactus grusonii (aka).jpg

Գրուզոնի էխինոկակտուս, կամ Գրուսոնի էխինոկակտուս[1] (լատ.՝ Echinocactus grusonii), սուկուլենտային բույս։ Տարածված է Մեքսիկայում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերման Գրուզոն

Բույսի այս տեսակն անվանվել է ի պատիվ գերմանացի գյուտարար, գիտնական և արդյունաբերող, Եվրոպայում իր ժամանակի համար խոշորագույն կակտուսների հավաքածուի սեփականատեր Հերման Գրոզոնի, որն իր հավաքածուն նվիրել է Մագդեբուրգ քաղաքին։

Բույսն ունի բազմաթիվ ընդհանուր անուններ՝ Golden Barrel Cactus («ոսկե տակառ»), Golden Ball («ոսկե գնդակ»), Mother-in-Law’s Cushion («զոքանչի բարձ)։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը հայտնաբերվել է Կենտրոնական Մեքսիկայում բնության մեջ՝ Սան Լուիսից մինչև Իդալգո։

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը տակառի տեսք ունեցող ցողունով է, բարձրությունը և լայնքը կարող է հասնել մեկ մետրի[1]։

Ունի ավելի քան 30կող, որոնց վրա գտնվում են բազմաթիվ արեոլներ ՝ մինչև 5 սմ երկարութուն ունեցող փշերով։

Ծաղկում է ամռանը։ Ծաղիկները միանման են՝ ունեն մոտ 6 սմ երկարություն։ Գտնվում են վերևում՝ պսակը շուրջը։ Պսակը վառ դեղին է՝ կազմված բազմաթիվ համեմատաբար նեղ թերթիկներից[1]։ Մշակում

Գրուզոնի էխինոկակտուսը ամենատարածված էխինոկակտուսի տեսակ է։ Նորմալ զարգացման համար պահանջում են արևի ուղիղ ճառագայթներ։

Ցրտադիմացկունության աստիճան 9 - 12[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Echinocactus // Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006. — С. 321. — 1020 с. — ISBN 3-8331-1621-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]