Գրոմ կատուն և կախարդված տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գրոմ կատուն և կախարդված տունը
անգլ.՝ The House of Magic
Տեսակստերեոկինո և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2] և կատակերգություն
ՌեժիսորԲեն Ստասսեն[3][4][5][…] և Jeremy Degruson?
ՍցենարիստԲեն Ստասսեն[5]
ՀնչյունավորումAlexis Victor?, Bernard Alane?, Céline Monsarrat?, Ethel Houbiers?, Patrick Bethune?, Patrick Poivey?, Էդ Ասներ[6], Յուջին Լևի[6], Մառա Ուիլսոն[6], Ուիլյամ Շետներ[6], Michael Greiling?[6] և Beata Lehmann?[6]
ՊրոդյուսերAdrian Politowski?[7], Gilles Waterkeyn?[7] և Բեն Ստասսեն[7]
Գործադիր պրոդյուսերOlivier Courson?[7]
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ԵրկիրFlag of Belgium.svg Բելգիա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Լեզուֆրանսերեն[7] և անգլերեն
ԸնկերությունnWave Pictures? և StudioCanal
ԴիստրիբյուտորՀունգարիա ֆորում[8] և Նեթֆլիքս
Տևողություն95 րոպե
Թվականդեկտեմբերի 24, 2013[7], մայիսի 22, 2014[9] և օգոստոսի 21, 2014[8][10]
Բյուջե34 000 000 $
Շահույթ33 000 000 $
lemanoirmagique.fr

«Գրոմ կատուն և կախարդված տունը» (անգլ.՝ The House of Magic, ֆր.՝ Le Manoir magique), Բելգիայի արտադրության լիամետրաժ մուլտֆիլմ՝ 3D անիմացիոն համակարգչային տեխնիկայով։ Ռեժիսորներն են Ժերեմի Դեգրյուսոնան և Բենա Ստասենը[11][12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատուն, որը տերերի տեղափոխվելուց հետո մնացել էր փողոցում, ամպրոպի ժամանակ ապաստան է որոնում և պատահաբար մտնում է ծեր աճպարար Լոուրենսի ոչ սովորական տուն, որը լցված էր տարօրինակ իրերով և մեխանիզմներով։ Գրոմը, կատվին այդպես էր անվանել Լոուրենսը, անմիջապես նվաճում է ծերուկի համակրանքը, սակայն նրա հիմնական ընտանի կենդանիները և ընթերակաները՝ նապաստակ Ջեքը և մուկ Մեգին, այնքան էլ բարեհոգի չէին տրամադրված և փորձում էին «նորեկին» տանից դուրս անել, ինչի պատճառով տերը ենթարկվում է վթարի և տեղափոխվում հիվանդանոց։ Օգտվելով դրանից՝ աճպարարի զարմիկը՝ խաբեբա–ռիելթոր Դենիելը, փորձում է վաստակել հորեղբոր անշարժ գույքի միջոցով և Գրոմը մյուս կենդանիների հետ (բացառությամբ Ջեքի) միավորվում են տունը պաշտպանելու համար՝ վերջապես միմյանց մեջ գտնելով դրական կողմ[11][13]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դուգ Սթոուն հորեղբայր Լոուրենս
Մյուրեյ Բլյու Գրոմ
Ջորջ Բեբիթ Ջեք
Շանել Մեգի
Գրանտ Ջորջ ռիելթոր Դենիել
Սինդա Ադամս բուժքույր Բակստեր
Ջոուի Քեմեն չիհուահուա Կիկի

Անվանակարգեր և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - առաջադրվել է Սիեթլի միջազգային կինոփառատոնին (SIFF)՝ «Լավագույն ընտանեկան ֆիլմ երիտասարդ ժուրիի ընտրությամբ» անվանակարգում[14]։

Քննադատների գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը Metacritic.com-ի 13 քննադատների կարծիքի հիման վրա 100-ից միջին հաշվով ստացել է քննադատների գնահատականի 47 %-ը[15], Rotten Tomatoes կայքում ֆիլմը հավաքել է 71% միավոր՝ հիմնվելով 28 քննադատների արձագանքների վրա՝ 20 «fresh» գնահատականը ընդդեմ 8 «rotten»-ի և ընդհանուր կոնսեսուսով, որ «Գրոմ կատուն և կախարդված տունը» չունի իրական խորը սյուժե, բայց լիարժեք փոխհատուցում է փոքր հեռուստադիտողների տեսողական շքեղությունը»[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]